Կատեգորիաներ

Հետազոտություններ և վերլուծություններ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

          ԻԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերի կարևորագույն բաղադրիչը հետազոտություններն ու վերլուծություններն են: ԻԵՄ-ի մասնագետները մեծ փորձ ունեն մարդու իրավունքների միջազգային և տեղական իրավիճակները հետազոտելու և վերլուծելու գործում:

 

          Դրանք չափազանց կարևոր նշանակություն ունեն վեճերը տեղական դատարաններում և ՄԻԵԴ-ում ներկայացնելիս, որում ԻԵՄ-ի անդամները ներգրավված են` ստանձնելով մարդու իրավունքների սկզբունքների տարածման ջատագովի դերը:

 

          Շահառուներին մարդու իրավունքների ոլորտի լավագույն միջազգային փորձը ներկայացնելու նպատակով ԻԵՄ-ի մասնագետները հետազոտում և վերլուծում են ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի միջոցով ձևավորված սկզբունքները: Աշխատանքի արդյունքները պարբերաբար ներկայացվում են շահառուներին` վերջիններիս իրազեկությունը համապատասխան հարցերում բարձրացնելու նպատակով: Նման ջանքերի առաջնահերթ նպատակն է հասնել փոփոխությունների ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում:   

 

           Կատարված հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները ներկայացվում են նաև Հայաստանում իրավապաշտպան գործունեություն իրականացնող և դրան աջակցող միջազգային և տեղական կազմակերպությունների քննարկմանը:

 

          Արտահայտվելու ազատությանը նվիրված 2011-12թթ. ԻԵՄ-ի ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության նպատակային շահառուներն էին լրագրողները և ԶԼՄ-ները, փաստաբաններն ու դատավորները՝ որպես խոսքի ազատության ոլորտի նորմերի և սկզբունքների կիրառողներ: Նման ծրագրի իրականացման համար  ԻԵՄ-ի մասնագետներից պահանջվեց հետազոտական և վերլուծական բավական ծավալուն աշխատանքի իրականացում: Այսպիսի աշխատանքը թույլ է տալիս տեղեկանալ մարդու իրավունքների ոլորտի վերջին զարգացումներին: Աշխատանքն էական նշանակություն ունեցավ նշված ոլորտում փոփոխություններ առաջարկելու առումով:  

-->