Կատեգորիաներ

ԻԵՄ անդամներ

Լուսինե Հակոբյանն «Իրավունքի Եվրոպա միավորման» հիմնադիր նախագահն է: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, իսկ 2006թ.՝ ՌԴ-ն -Ձեռներեցության միջազգային ակադեմիայի Երևանի մասնաճյուղը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետ-իրավաբանի որակավորում: 2007-2008թթ. սովորել է Լոնդոնի համալսարանի Քուին Մերի քոլեջում՝ ստանալով Եվրոպական իրավունքի մագիստրոսի աստիճան: 2008թ. Լոնդոնում գտնվելու ընթացքում պրակտիկա է անցել խոսքի ազատության ոլորտում մասնագիտացած միջազգային «ARTICLE 19» կազմակերպությունում: Վերջին տասը տարիների ընթացքում աշխատել է տարբեր ՀԿ-ներում և միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ «Իրավական ուղեցույց» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ներում, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության խորհրդատվական խմբում: Լուսինեն օժանդակել է հայաստանյան լրատվամիջոցների արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպա­նությանը՝ կարողությունների ձևավորման, իրավա­խորհրդատվության և դատական ներկայացուցչության միջոցով: Լուսինեն հանդիսացել է  հանրային հնչեղություն ունեցող «Հարսնաքարի» գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչը: Նախաձեռնել և ակտիվորեն ներգրավված է եղել մի շարք ծրագրերում, որոնք նպատակ են հետապնդել պաշտպանելու անձանց իրավունքները, այդ թվում` կյանքի, խոսքի ազատության, հավաքների ազատության, արդար դատաքննության, երեխայի իրավունքները և այլն:

 

 

Տիգրան Եգորյանն ԻԵՄ-ին անդամակցում է 2012թ. ապրիլից՝ որպես փորձագետ-իրավաբան ներգրավվելով ԻԵՄ-ի տարբեր ծրագրերում:  Իրավագիտության բակալավրի որակավորումն ստացել է 2005թ.՝ ավարտելով Երևանի պետական համալսարանը:  2012թ.-ից սկսած Տիգրանը հանդիսանում է «Եգոր Սիստեմ» փաստաբանական գրասենյակի հիմնադիրը: Բացի ԻԵՄ-ում փորձագիտական պրակտիկայից Տիգրանը նաև ակտիվ և անխոնջ փաստաբան է, ում հաջողվել է կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հաղթանակներ գրանցել: Տիգրանը հանդիսացել է  հանրային հնչեղություն ունեցող «Հարսնաքարի» գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչը: Նրա հաղթանակների թվում են նաև մամուլի շահերի պաշտպանության մի շարք գործեր,  ինչպես օրինակ՝ 2014թ. հուլիսին ներկայացված  հայցը ընդդեմ www.ilur.am-ի, որի ժամանակ կայքէջի հրապարակողներից պահանջվում էր  Գյումրիի ոստիկանապետի կողմից կատարված հանցագործության մասին կայքում տպագրված հաղորդագրության աղբյուրի բացահայտում:

 

 

 

 Փիրուզա Վարդանյանն  ԻԵՄ-ին անդամակցում է 2014թ. մայիսից: 2012թ. նա գերազանցությամբ ավարտել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011թ. նա անցել է փորձաշրջան Մնացական Ղազարյանի փաստաբանական գրասենյակում, իսկ 2012թ.՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:  2014թ. աշխատում է «Եգոր Սիստեմ» փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբանի օգնական:  2013թ. հուլիսից նա ակտիվ մասնակցություն է ունեցել ԻԵՄ-ի բոլոր նախաձեռնություններում՝ դրսևորելով մեծ պատրաստակամություն և աշխատասիրություն:\

 
 

Դավիթ Խաչատրյանն  ԻԵՄ-ին անդամ է 2014թ.-ի մայիսից:  1997թ. ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը՝ ինժեներ-շինարար մասնագիտությամբ: 1999թ. սկսած  Դավիթը զբաղվում է ձեռներեցությամբ: Հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել 2007թ.-ից՝  որպես վստահված անձ կամ տեղական դիտորդ մասնակցելով բոլոր համապետական ընտրություններին:  ԻԵՄ-ի հետ համագործակցությունը սկսվել է 2012թ.-ի հոկտեմբեր ամսից: Բացի դրանից, որպես ԻԵՄ-ի նախաձեռնություններից մեկի ակտիվ մասնակից` Դավիթը 2013թ.-ի նախագահական ընտրություններին հանդես է եկել  որպես դիտորդ Արարատի մարզի Նորաշեն համայնքում: Դավիթը կարևորագույն ներդրում ունի ԻԵՄ-ի զարգացման և առաջընթացի գործում՝ իր գործունեությամբ նպաստելով վերջինիս նպատակների տարածմանն ու իրագործմանը:

 
Սերգեյ Գրիգորյանն ԻԵՄ-ին է անդամակցում 2014թ. մայիսից՝ համագործակցելով և  ակտիվորեն ներգրավվելով ԻԵՄ-ի բոլոր նախաձեռնություններում: 2009թ. նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, իսկ 2014թ.  Գլաձորի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում: 2011-2013թթ. աշխատել է որպես իրավաբանի օգնական, 2014թ. ապրիլից մինչև այժմ աշխատում է «Եգոր Սիստեմ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
 

 

Գենյա Պետրոսյանն անդամակցել է ԻԵՄ-ին 2011թ. հուլիսին: Նա փորձառու իրավաբան է և սովորել է իրավագիտություն Երևանի պետական համալսարանում՝ 2002թ. ստանալով բակալավրի աստիճան, իսկ 2004թ.՝ իրավագիտության մագիստրոսի և Հայաստանում ամերիկյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան իրավագիտության ոլորտում: 2004թ. մայիսից մինչև 2015թ. սեպտեմբեր ամիսը Գենյա Պետրոսյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, այդ թվում նաև զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալի պաշտոնը:  Որպես փորձագետ ներգրավված է եղել տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում, այդ թվում, որպես ազգային փորձագետ ներգրավված  է եղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների զարգացման ծրագրում, մի շարք ձեռնարկների համահեղինակ է: Նա նաև արտոնագրված փաստաբան է և ՀՀ  փաստաբանների պալատի անդամ: 

 

 

Դավիթ Գյուրջյանն անդամակցում է ԻԵՄ-ին 2016թ.-ից: Նա սովորել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ 2011թ. ստանալով բակալավրի աստիճան: Նա արտոնագրված փաստաբան է և ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 2014 թ.-ից մասնակցել է ԻԵՄ-ի կազմակերպած հանրային պաշտոնների զբաղեցման քննությունների հանրային վերահսկողության ծրագրին, ինչպես նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության` ՀՀ-ում անցկացվող ՏԻՄ ընտրությունների, 06.12.2015թ. համապետական հանրաքվեի հանրային վերահսկողության ծրագրին` այդ թվում իրականացնելով ներկայացուցչություն համապետական հանրաքվեի ընթացքում կատարված հանցագործությունների առթիվ քննվող բազմաթիվ քրեական գործերով:

 

 

 

-->