Կատեգորիաներ

Ժամանակավոր աշխատանք

«Իրավունքի Եվրոպա Միավորում» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հայտարարում է ժամանակավոր աշխատանք ուսանողների և այլ ցանկացողների համար` երկու ամիս տևողությամբ:

 

Նկարագիր

Աշխատանքի էությունն է փաստաթղթային կրիչից տվյալների մուտքագրում տվյալների էլեկտրոնային շտեմարան: Ծառայություների մատուցումը հնարավոր է կատարել նաև տանից՝ ապահովելով սահմանված նվազագույն աշխատանքի ծավալն ըստ օրական  և շաբաթական պլանի: Վարձատրությունը կլինի 150.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկային պարտավորությունները):

Հետաքրքրվածները կարող են նամակ գրել մեր ֆեյսբուքյան էջին:

-->