Կատեգորիաներ

Ընտրական գործընթացների վերահսկում

ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

 

Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին լրջագույն խոչընդոտներից է ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի կայացված չլինելը: Ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ամուր պետականություն կառուցելու և դրա միջոցով ժողովրդի վստահությունը վաստակելու փոխարեն իշխող քաղաքական կուսակցությունը շարունակաբար կատարելագործում է ընտրությունները կեղծելու մեխանիզմները՝ լինեն դրանք օրենսդրական փոփոխությունների, վարչական ռեսուրսների չարաշահման, թե պարզապես ընտրողներին կաշառելու միջոցով: 

 

§Իրավունքի Եվրոպա միավորումը¦, համոզված լինելով, որ քաղաքացիների ակտիվ մասկանցության և հաստատակամության միջոցով հնարավոր կլինի կանխել ընտրական գործընթացների կեղծումը և ապահովել ազատ և անկախ ընտրություններ, ակտիվորեն մշտադիտարկում է համապետական և տեղական ինքնակառավարման ընտրությունները՝ հետամուտ լինելով նաև հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստերի հավաքմանը, այդ խախտումների բողոքարկմանը  և նպաստելով օրենսդրական բացերը շտկելուն:

 

ԻԵՄ-ը ընտրությունների  դիտարկումը սկսել է 2013թ. նախագահական ընտրություններից՝ կիրառելով դիտարկման յուրօրինակ մոդել, որի ժամանակ մեկ դիտորդից և մեկ լրագրողից բաղկացած թիմը՝ զինված տեսախցիկով, ընտրատեղամասում է գտնվում դրա բացման պահից մինչև ավարտը՝ ընտրաթերթիկներով լցված պարկը, ընտրատեղամասի նախագահի և քարտուղարի հետ միասին, ուղեկցելով մինչև Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:  Խախտումների հայտնաբերման դեպքում դիտորդական թիմն օգնում է ԻԵՄ-ին նաև բողոքների ներկայացման գործընթացում:  Այս մոդելն այժմ կիրառվում է բոլոր  տեսակի ընտրությունները դիտարկելիս:

 

2013թ. Երևանի ավագանու ընտրություններին ԻԵՄ-ը դիտորդությունն իրականացրել է հանդես գալով  որպես §Քաղաքացի դիտորդ նախաձեռնության¦ անդամ կազմակերպություն՝ համագործակցելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միացել էին նաև մի քանի տասնյակ սփյուռքահայեր եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 

2013թ. Երևանի ավագանու ընտրություններին ԻԵՄ-ը դիտորդություն է իրականացրել «Քաղաքացի դիտորդ նախաձեռնության» կազմում, համագործակցելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների հետ, որոնց միացել էին նաև մի քանի տասնյակ սփյուռքահայեր եւ քաղաքացիական ակտիվիստներ:

 

Ընտրական գործընթացների վերահսկումն իրականացվում է տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցներով: 

Այս էջը թարմացվել է 2015թ. հուլիսի 15-ին: 

-->