Կատեգորիաներ

Հրապարակումներ

ՀՔԾ-ն, <<Առավոտն>> ու <<Փաստինֆոն>> տեղեկություններ են տարածել աղջկա անձնական կյանքի վերաբերյալ

Անցյալ տարվա փետրվարին ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել Արարատի մարզն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքի մի շարք տեղամասերում: Արտաշատ քաղաքի թիվ 17/5 ընտրական տեղամասում լրագրող Արտակ Համբարձումյանի հետ միասին դիտարկումն իրականացրել է «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդ, ԱՄՆ քաղաքացի, սակայն ազգությամբ հայ Նարինե Իսմաիլին, որն այդ ժամանակ Հայաստան էր եկել կամավորական աշխատանք կատարելու:

Ընտրություններից կարճ ժամանակ անց տեղամասում մի խումբ անձանց կողմից լրագրողի և դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել էր քրեական գործ: Տեսնել ավելին: 

-->