Կատեգորիաներ

Ռազմավարական դատավարություններ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԻԵՄ-ը նպատակ է հետապնդում ժողովրդավարության կայացման համար կարևոր ոլորտների առնչութամբ զարգացնել ռազմավարական դատավարությունների մշակույթ: Այս նպատակով ԻԵՄ-ը հետամուտ է լինում ռազմավարական կարևորության ոլորտներում քաղաքացիների իրավունքների  դատական պաշտպանությանը` այդպիսով նպաստելով  մարդու միջազգային իրավունքների չափանիշների կիրառությանը: Այս առումով չափազանց կարևոր է  նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված դիրքորոշումների ներկայացումը հայ մասնագիտական լսարանին և նրանց կողմից ՄԻԵԴ-ի մոտեցումների  որդեգրումը: ԻԵՄ-ի մասնակցությամբ վարվող ռազմավարական գործերը  կդառնան արդյունավետ գործիքներ փաստաբանների, իրավապաշտպանների և դատավորների համար:

Իր ստեղծման օրվանից սկսած ՀԿ-ն արդեն կարողացել է հաջողությամբ զարգացնել ռազմավարական  դատավարության ավանդույթներ՝ խոսքի ազատության և հավաքների ազատության ոլորտներոuմ: