Կատեգորիաներ

Մամուլը քաղաքացիական ակտիվիզմի մասին

«Արեք, ինչ ուզում եք». Գասպարին զգուշացրել է դատարանին ու չի ներկայանում նիստերին 

10.11.2015թ., Առավոտ օրաթերթ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր.քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու դեմ հարուցված քրեական գործի քննությունն էր: Պարոն Գասպարին հրաժարվել է մասնակցել դատական նիստերին և դատարանին զգուշացրել է համապատասխան գրությամբ: Նա նաեւ թույլ չի տալիս իր փաստաբաններին ներկայանալ դատարան: «Ձեր կանչով չներկայանալու հետևանքների մասին ինձ հայտնի են ձեր բարձրագույն ղեկավարության հնարավորությունները, որ դուք ունեք հարկադրանքի կիրառման տարբեր գործիքներ, կարգադրիչներ, ոստիկաններ, դատախազներ, ԴԱՀԿ և ի վերջո քրեական խմբավորումներ ձեր հասարակական կարգը պարտադրելու համար:   Տե՛ս ավելին PDF ձևաչափով այստեղ կամ առցանց՝ այստեղ:


 Էդմոն Մարուքյան. «Երբեք չեմ ասել, որ Ելենա Օվսյանիկովան սադրիչ է»

16.10.2015թ., Առավոտ

Էդմոն Մարուքյանը հստակ միտումներ է տեսնում «Նրանց (փաստաբանների Ա. Չ.) մեկնաբանությունը ինձ շատ քիչ է անհանգստացնում եւ հետաքրքիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք՝ Ելենա Օվսյանիկովայի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ հայցադիմումի պատասխանին, ասել էր՝ «Ասվում է, որ երբ նա իր ֆեյսբուքյան էջում խոսել է սադրանքի եւ սադրիչի մասին նա անձը նկատի չի ունեցել, այլ վայրը: Եվ ասելով, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է նկատել նա ամենեւին էլ նկատի չի ունեցել, որ Ելենա Օվսյանիկովան հարբած վիճակում է եղել. չէ՞ որ մարդու վրայից տարբեր պատճառներով կարող է ալկոհոլի հոտ գալ, օրինակ՝ եթե նա կանգնած լինի բազմության մեջ մեկ այլ անձի կողքը, որը ալկոհոլ է օգտագործած եղել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Ելենա Օվսյանիկովա. «Ես հավատում եմ արդարությանը»

16.10.2015թ., Առավոտ

(Տեսանյութ) Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ելենա Օվսյանիկովայի գործով առաջին դատական նիստը: Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում եւ փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



04.11.2015թ.,  epress.amՎարդգես Գասպարին բոյկոտում է իր գործով դատական նիստերը

 
Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսուհետ բոյկոտելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին, այսօր առավոտյան դատական դահլիճը լքելուց առաջ ինքը հայտարարել է, որ չի վստահում դատարանին և որևէ արդարադատության սպասելիք չունի։ Չվստահելու պատճառներից մեկն այն է, որ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը, շուրջ 6 ամիս չքննելով Գասպարիի միջնորդությունը, ի վերջո հայտարարել է, որ չի քննի այն՝ մինչև «էական հանգամանքներ» ի հայտ չգան։

 
Փաստաբանները հեռացվեցին դատական նիստերի դահլիճից 
04.11.2015թ., Առավոտ օրաթերթ
 
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստ: Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզան Հակոբյանը միջնորդել էր, որ Վարդգես Գասպարիին քրեական պատասխանատվության ենթարկեն: Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին ՀՀ վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեին հնչեցրել է «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին, ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին, թաքցնեք Ձեր փեշի տակ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

 


Վարդգես Գասպարիին քարշ տալով հանեցին դատարանի դահլիճից՝ հայհոյանքի համար (Տեսանյութ) 

 
21.07.2015թ., Առավոտ օրաթերթ
 

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում դատավոր Անի Հարությունյանը Վարդգես Գասպարիին դուրս արեց դատարանի դահլիճից: Եվ քանի որ Վարդգես Գասպարին կամովի չհեռացավ, նա հրահանգեց կարգադրիչներին ուժի դիմել եւ նրան դուրս անել: Կարգադրիչներն էլ Գասպարիի ձեռքերը բռնելով՝ նրան պառկած քաշ տալով հանեցին դատարանի դահլիճից: Ամբողջական հոդվածն՝ այստեղ:


Վարդգես Գասպարի. «Ոստիկանը մի արարած է, որը մեզ նման չէ»

15.07.2015թ., aravot.am 

Վարչական դատարանում (նախագահող դատավոր Անի Հարությունյան) շարունակվում է ՀՀ ոստիկանություն հայցի քննությունը՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Նրա դեմ դատական գործ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ՀՀ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ կամ այստեղ:

 


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ «ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

10.07.2015թ.., media-center.am 

Ոստիկանության գործողություններն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում, մասնավորապես՝ հունիսի 23-ի դեպքերին, ըստ իրավապաշտպանների, ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն:

Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում այս թեմայով քննարկմանը մասնակցում էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը: Տե՛ս ավելին այստեղ:


Ամեն ինչ անելու ենք, որ հանրաքվեին հայտնաբերված ամեն կեղծիքի վերաբերյալ տեղեկատվությունը լայնորեն հասանելի լինի
 
25.06.2015թ., a1plusnews 
«Վերջին ժամանակներում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառումը պայմանավորված է ոստիկանության պարտություններով՝ իրավական համակարգում։

Այժմ ոստիկանությունն անցում է իր հին գործելաոճին»,- այսօր հայտարարեց իրավապաշտպան Տիգրան Եգորյանը՝ խոսելով բողոքի ակցիա իրականացող խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կիրառած բռնությունների մասին։ Իրավապաշտպանը վստահ է՝ շարքային ոստիկանները հրահանգ ունեն իշխանություններից. «Այս կապակցությամբ ես կցանկանամ հիշեցնել, որ այն բոլոր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանները, որոնք նման միջոցով փորձում են առանց միջոցների միջև խտրականության դնելու ծառայություն մատուցել, կարող են արժանանալ Տիգրան Սարգսյանի և համանման այլ պաշտոնյաների ճակատագրին, որոնք համապատասխան ժամանակաշրջան օգտագործվելուց հետո՝ քավության նոխազի տեսքով, դուրս են վտարվում մերձավոր շրջանակներից»,- շարունակեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպան Տիգրան Եգորյանը կարծում է, որ ոստիկանությունն այս պահին վրեժ է լուծում. «Ավելի խորքային պետք է հարցին նայենք, քանի որ ոստիկանությունը մինչ վերջին դեպքերը վարչական դատարան դիմումներ էր ներկայացնում, սակայն թե´ իրենց կադրային թուլության, թե´ իրենց հակասական ցուցմունքների հետևանքով գործերը պարտվում էին, այժմ նրանք վրեժ են լուծում»։ Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

 

Ոստիկանության գործողություններն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարում, մասնավորապես՝ հունիսի 23-ի դեպքերին, ըստ իրավապաշտպանների, ուժի ցուցադրում էր և պատժիչ գործողություն:

Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում այս թեմայով քննարկմանը մասնակցում էին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը: Տե՛ս ավելին:

 


Ակցիաներին մասնակցելուց հետո Վարդգես Գասպարիի դեմ նոր վարչական վարույթ է հարուցվել

29.05.2015թ.

 Բանակում զոհվածների ծնողների դեմ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունները դատապարտող և «Նաիրիտ»  գործարանի աշխատակիցների ակցիաներին մասնակցելուց հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ՀՀ  ոստիկանությունը նոր վարչական վարույթ է սկսել: Տե՛ս ավելին:  

 


Քաղաքացին ընդդեմ ոստիկանության․ Ֆրանսիայի նախագահի այցի օրը տեղի ունեցած դեպքի հետքերով

16.03.2015

              ՀՀ ոստիկանությունը դատարանից պահանջում է ճանաչել, որ քաղաքացի Աննա Շահնազարյանը (լուսանկարում) չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, և նրանից 50 հազար դրամ բռնագանձել որպես վարչական տուգանք։ Շահնազարյանը, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ պահանջելով ճանաչել, որ ոստիկանության ներկայացուցիչներն իր նկատմամբ կատարած գործողություններով խախտել են իր սահմանադրական իրավունքները: Շահնազարյանը ևս դրամական պահանջ ունի՝ փոխհատուցում դատական ծախսերի համար: Տե՛ս ավելին:

 


    Ոստիկանական հնարքներն ավելի են կոփում քաղաքացու կամքը. հարցազրույց փաստաբան Տիգրան Եգորյանի հետ

  21.05.2014

               2008-ից հետո մենք  թևակոխել ենք իրավագիտակից անհատի և հզոր քաղաքացիական հասարակության ձևավորման նոր  փուլ:    Քաղաքացու այդ տեսակի առջև ոստիկանական ապարատի հնարքներն անզոր են: Դրանք, ընդամենը, ավելի են կոփում քաղաքացու կամքը և  պայքարելու վճռականությունը, ինչը հենց հզոր քաղաքացիական հասարակության կայացումն է: Այդ գործընթացը ներկայումս ճիշտ ռելսերի վրա է Հայաստանում և դրա ընթացքն այլևս անկասելի է: Տեսնել ավելին: 


   Ոստիկանության նպատակը բողոքի ակցիաները կազմալուծելն է

  26.05.2015

              Ոստիկանները թույլ չեն տվել մեր վստահորդին իրացնել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը՝ արգելելով պաստառ փակցնելը և պահանջելով  ապամոնտաժել այն, չեն ներկայացրել իրավական հիմքերը, չեն պարզաբանել գործողությունների հակաիրավական լինելու որևէ իրավական հիմք, թե  ինչու՞ իրեն թույլ չեն տալիս ազատ արտահայտել իր կարծիքը, ազատ տեղաշարժվել, որին ոստիկանները պատասխանել են, որ նա վարչական  իրավախախտում է կատարել, չի ապահովվել պաշտպան ունենալու նրա իրավունքը: Տեսնել ավելին:


         Քաղաքացիների ակտիվությունն ավելի մեծ է, քան ոստիկանության ռեսուրսեները 

            28.07.2014

       Ոստիկանները թույլ չեն տվել մեր վստահորդին իրացնել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը՝ արգելելով պաստառ փակցնելը և պահանջելով ապամոնտաժել այն, չեն ներկայացրել իրավական հիմքերը, չեն պարզաբանել գործողությունների հակաիրավական լինելու որևէ իրավական հիմք, թե ինչու՞ իրեն թույլ չեն տալիս ազատ արտահայտել իր կարծիքը, ազատ տեղաշարժվել, որին ոստիկանները պատասխանել են, որ նա վարչական իրավախախտում է կատարել, չի ապահովվել պաշտպան ունենալու նրա իրավունքը: Տեսնել ավելին:

 


        Պետք է փորձենք ազատվել այս օկուպացիայից 

          13.07.2014

        Ոստիկանները թույլ չեն տվել մեր վստահորդին իրացնել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը՝ արգելելով պաստառ փակցնելը և պահանջելով ապամոնտաժել այն, չեն ներկայացրել իրավական հիմքերը, չեն պարզաբանել գործողությունների հակաիրավական լինելու որևէ իրավական հիմք, թե ինչու՞ իրեն թույլ չեն տալիս ազատ արտահայտել իր կարծիքը, ազատ տեղաշարժվել, որին ոստիկանները պատասխանել են, որ նա վարչական իրավախախտում է կատարել, չի ապահովվել պաշտպան ունենալու նրա իրավունքը: Տեսնել ավելին:

 


         Գասպարիի գործով դատարանն արգելեց տեսաձայնագրումը` փրկելու ոստիկան-տիկնանց  “վարՔաբեկումից”

         18.09.2014

         Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում է գտնվում ոստիկանության հերթական հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստՎարդգես Գասպարիի: Տեսնել ավելին:


         Դատավորը «ոչ պատշաճ» որակեց ոստիկանության կողմից իրենց պարտականությունների կատարումը, բայց բավարարեց նրանց միջնորդությունը 

         

         ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի կողմից քննության է առնվում «Կոմիտաս 5-ի» գործով քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ոստիկանության Շենգավիթի բաժնի հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:Տեսնել ավելին:

 


         Դատավորը խախտեց Վարդգես Գասպարիի լսված լինելու իրավունքը

         Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում խաղաղ երթի միջոցով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնող քաղաքացիների ակցիան ոստիկանների կողմից արգելվեց, չնայած քաղաքապետարանն ու ոստիկանությունն իրազեկված էին հավաքի ու երթի մասին: Տեսնել ավելին:

 

 


Ոստիկանությունն ակտիվիստների դեմ՝ Վարչական դատարանում

10.07. 2014թ., civilnet.am

Վարչական դատարանում այսօր՝ հուլիսի 10-ին, տեղի ունեցավ 2013թ. ամռանը տրանսպորտի թանկացման դեմ  պայքարից հետո Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների դեմ ոստիկանության  ներկայացրած հայցերի քննությունը:

 Չնայած որոշակի փաստական հանգամանքների տարբերություններին` քաղաքացիների դեմ ոստիկանության  ներկայացրած հայցերի բնույթը նույնն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, իսկ քաղաքացիները  ոստիկանության դեմ ներկայացրած հակընդդեմ հայցով պահանջում են ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Տե՛ս ավելին այստեղ

 


Ով ա քեզ դատարանում թույլ տվել նկարես

08.02.2013թ., Lragir.am

Երբ Արարատի և Վայոց Ձորի Վեդի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր հրավիրվել Եղիա Ներսեսյանը, դատարանի շենք մտնելուց հետո փորձեցի տեղեկանալ դատական նիստը շարունակվում է թե, ոչ: Լրագրողիս հորդորեցին սպասել հինգ րոպե, սակայն հինգ րոպեն վերածվեց տասնհինգի, իսկ դատական նիստը հետաձգվեց , այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել նիստերի դահլիճ:
Ավելին դատարանի աշխատակիցը սկսեց բղավել և դուրս հրել` ասելով , որ ով է քեզ իրավունք տվել դատարանի շենքում առանց թույլտվության նկարահանում ես իրականցնում: Փաստաբան Տիգրան Եգորյանի հարցին, իսկ դուք ով եք և ինչ իրավասություն ունեք որոշեք կարելի է նկարահանում իրականցնել, թե ոչ, նա հեռացավ առանց հարցերին պատասխանելու: 
Տիգրան Եգորյանը բողոք է ներկայացրել դատարանի նախագահին, Ա. Բեկթաշյանին, որպեսզի կարգադրիչների կամայականությունների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:  
 

 

-->