Կատեգորիաներ

Մամուլը ՀՎՊՊ ծրագրի մասին

Մամուլը  Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ ծրագրի մասին


Արդարադատության ակադեմիայի ռեկտորը գաղտնի է պահում դատավորների թեստերը

19.11.2015թ., hraparak.am

Դատավորների թեկնածուների մրցույթների ժամանակ հավակնորդները գրավոր թեստեր են հանձնում եւ հարցազրույց։ Թեստերը կազմում է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։ Երբ դիտորդ կազմակերպության՝ «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչները ռեկտորից պահանջել են թեստերի տեքստը, որ համեմատելով հավակնորդների պատասխանների հետ, կարողանան արդյունքը դիտարկել, ակադեմիայի ռեկտորը հրաժարվել է կատարել նրանց պահանջը՝ պատճառաբանելով իր հեղինակային իրավունքը։ Այս մասին մեզ հայտնեց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Սա մեծ խայտառակություն է. փաստաբանը՝ ԱԳՆ-ի և ԱՆ-ի գործելաոճի մասին 

2015-11-05թ., Iravaban.net
 
 Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով դատական նախնական նիստը: Դատական վիճաբանության առարկա է հանդիսացել տեղեկատվությունը: ԻԵՄ-ը դեռևս 2015թ. հունվարի 21-ին դիմել էր վերոնշյալ երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014թ. նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված «լրացուցիչ տեղեկատվությունը ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը»: 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Ինչու են Քաղծառայության խորհրդում բարձր պաշտոնների համար մրցույթները փակ անցկացվելու

20.11.2014թ., Epress.am

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը նոյեմբերի 18-ին արգելել է դիտորդներին ներկա գտնվել գլխավոր և բարձրագույն պաշտոնների համար անցկացվող մրցույթներին: Խորհուրդը, մասնավորապես, խոչընդոտել է իրենց մրցույթները սեպտեմբերից մինչ այժմ դիտարկող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդների գործունեությունը: ՀԿ-ն դիմել է ՄԻՊ գրասենյակին, որի ներկայացուցչին ևս ներսում մերժել են՝ ասելով, որ խորհուրդը դիտորդությունն արգելելու մասին որոշում ունի:

ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն Epress.am-ին հայտնել է, որ սա քաղծառայության մասին օրենքի խախտում է, որոնցով նախատեսվում է քաղծառայողների մրցույթներում հասարակական վերահսկողություն իրականացնելը: Տե՛ս ավելին PDF ձևաչափով՝ այստեղ կամ առցանց՝ այստեղ
 

 

 
 
 
-->