Կատեգորիաներ

Մամուլի ազատություն

Ռուզաննա Խաչատրյանն՝ ընդդեմ լրատվամիջոցի. տրվեցին բացատրություններ, եղան հայտարարություններ 

09.11.2015թ., Iravaban.net

«Լավ նիստ էր, պետք է ուսանողներ կանչեիք, որ նստեն ու հետևեն ընթացքին, ծանոթանան օրինակելի նիստին»,- Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի հայցի քննությունն այսօր ավարտելով նշեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը, ով ի դեպ, հենց այս նույն դատարանի նախագահն է: Իսկ այսօրվա նիստը մեկնարկեց բացատրությամբ: Փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ լրագրող Սյուզաննա Սիմոնյանի իրավունքների պաշտպանը նշեց, որ եղել են որոշ հրապարակումներ՝ ինչպես հայցվորի անձնական կյանքի, այնպես էլ ավտովթարի վերաբերյալ, ինչն էլ հիմք է հանդիսացել վիճարկվող նյութի հրապարակման համար: Կողմը գտնում է, որ հրապարակումը եղել է ողջամիտ: Ըստ Լուսինե Հակոբյանի՝ նախորդող է եղել «Հժամ.ամ» կայքի հրապարակումը, բացի այդ հենց Ռուզաննա Խաչատրյանն է հոդվածին նախորդող ժամանակահատվածում արել ֆեյսբուքյան գրառում՝ նշելով, որ կան խոսակցություններ իր անձի շուրջ ու որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են. «Սա ամբողջությամբ տեղավորվում է ՄԻԵԴ-ի սահմանած ողջամիտ հրապարակում հասկացության մեջ, թեև այդ վթարի փաստի վերաբերյալ ապացույց չունենք, բայց մենք ունեցել ենք բավական հիմք ենթադրելու, որ կարող ենք անել նման հրապարակում»,- ավելի ուշ մեզ ասաց փաստաբանը: Կարդա՛ հոդվածն այստեղ:


Վճռաբեկ դատարանն առավոտցու գործով բողոքը վարույթ չի ընդունել

14.09.2015թ., Առավոտ

Օգոստոսի 26-ի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշումը «Առավոտը» ստացել է երեկ: Վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս տարվա հունիսի 25-ի վճռի դեմ բերված ԱՄՆ քաղաքացի Նարինե Իսմաիլի Նատալի ներկայացուցիչների բողոքը մերժել է: Դատարանը գտել էր, որ «բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը քննության ընդունելու հետեւության հանգելու համար»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 


Կարճվել է Քրիստինե Խանումյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 

24.07.2015թ., ilur.am

Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ կարճել է iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործը: Գլխավոր դատախազությունը, սակայն, չի նշել, թե որն է գործը կարճելու իրավական հիմքը: Միաժամանակ, նշվում է, թե գլխավոր դատախազ Կոստանյանը պատասխան նամակ է գրել Խանումյանի գործով ԱԳ նախարար Նալբանդյանին նամակ հղած ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին, որտեղ էլ հայտնել է գործը կարճելու մասին իր որոշման մասին: Տե՛ս ավելին՝ այստեղ:

 


«Լրագրողներ առանց սահմանների»-ն կոչ է անում հրաժարվել Խանումյանին ներկայացված մեղադրանքից

 
21.07.2015, http://www.azatutyun.am/
 

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը վրդովված է, որ «Իլուր» պարբերականի խմբագիր Քրիստինե Խանումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է կատարել դատարանի որոշումը և բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսքը ոստիկանի լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ ռեպորտաժի մասին է, հիշեցնում է կազմակերպությունը: «Սա առաջին անգամն է, որ Հայաստանում լրագրողին մեղադրանք է առաջադրվում տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար», - ասված է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Տե՛ս ավելին այստեղ:


ԵԱՀԿ ներկայացուցչին մտահոգել է ilur.am-ի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը

 

16.07.2015, http://www.azatutyun.am/

 

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ։

Խանումյանը մեղադրվում է «Իլուր» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու մեջ։ Քրիստինե Խանումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Տե՛ս ավելին այստեղ:

 


iLur.am-ի խմբագրին մեղադրանք է առաջադրվել. աղբյուրը չե՛նք բացահայտելու  

 

13.07.2015,  ilur.am

 

Պետական մարմինները շարունակում են բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը: Վերջերս Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով, որն է՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը»: Այս գործով «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի (iLur.am) տնօրեն Քրիստինե Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն պարագայում, երբ դատարանի որոշումը վերաբերվում է «իլուր.էյէմ» ոչ իրավաբանական անձին: Փաստացի` իրավապահները շարունակում են տեղի չտալ եւ գործը վերջնականապես կոծկելու համար ոչ թե իրենց բոլոր ռեսուրսները ներդնում են հանցագործությունը բացահայտելու համար, այլ ցանկանում են միայն իմանալ, թե ով է մեր կայքին ինֆորմացիա տրամադրած աղբյուրը Տե`ս ավելին այստեղ:

 


 

 
-->