Կատեգորիաներ

Մամուլը ընտրությունների ժամանակ ԻԵՄ աշխատանքների մասին

Մամուլը 2015թ. 15-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 


ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1in.am-–ի տեսանյութը կարելի է դիտել այստեղ


ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՉԷԻՆ

10.06.2015թ., media-center.am

 

Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ կոպիտ ընտրախախտումներ և բռնի ուժի կիրառման դեպքեր չեն արձանագրվել, սակայն դա չի վկայում ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Ընտրությունները, հիմնականում, եղել են ոչ մրցակցային. ընտրատարածքներում մեծ մասամբ առաջադրված էր 2 կամ 3 թեկնածու: Տե՛ս ավելին այստեղ:

 


«Թեկնածուի որդին, որը նրա վստահված անձն էր, մեկ այլ անձի անձնագրով փորձել է քվեարկել հոր օգտին». ՏԻՄ ընտրությունների դիտորդ 

18.03.15թ., Առավոտ

Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏՒՄ ընտրությունների ընթացքում իրենց իրականացրած դիտորդական առաքելություններն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ քվեարկության օրը ստացվել է ընդամենը մեկ գրավոր դիմում բողոք՝ թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովին, եւ դիմումը եղել է քվեարկության սենյակի կահավորման հետ կապված , իսկ դիմումում բարձրացված հարցերին տրվել է պատշաճ լուծում: Վերահաշվարկի հետ կապված ներկայացվել է երկու դիմում՝ թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում: Տեղամասում քվեարկությունն անվավեր ճանաչելու մասին որեւէ դիմում չի ներկայացվել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


 


Դիտորդներ. ազգային «ավանդույթները» պահպանվել են տեղական ընտրություններում

18.03.15թ., armenianow.com

 

Անցյալ շաբաթավերջին Հայաստանի 33 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում հերթական անգամ գրանցվել են թերացումներ և խախտումներ, ինչի մասին փաստում են ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդները:  Տե՛ս ավելին այստեղ:

 


 

Բազմակի քվեարկության փորձ, այլ անձի փոխարեն քվեարկություն… ՏԻՄ ընտրությունները՝ դիտորդների աչքերով

17.03.2015թ., armradio.am

 

Բազմակի քվեարկության փորձ, այլ անձի  փոխարեն քվեարկություն, տեղամասերում կուտակումներ, կողմնակի անձանց ներկայություն, ուղղորդումներ։ Մարտի 15-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականցրած      դիտորդները   տեղամասերում  դիտորդական առաքելություն իրականացնելիս հենց այս խախտումներն են արձանագրել:Մինչ ընտրությունները նրանք նաև նկատել են, որ  մի շարք համայնքներում  իրական մրցակցություն չի արձանագրվել: Տես ավելին՝ այստեղ:

 


 

ՏԻՄ ընտրություններում եղել են խախտումներ և թերացումներ

17.03.2015թ., hraparak.am

 

Ի տարբերություն «ավանդական խախտումների»՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում, նշում է Եգորյանը, նախևառաջ մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում: «Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է», - հավելեց «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչը: Տես ավելին՝ այստեղ:

 


 

-->