Կատեգորիաներ

Մամուլը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների 2014-15թ. մրցույթների վերաբերյալ

ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության 2015թ. փետրվարի վերջին տեղի ունեցած մրցույթի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները

«ՄԻԵԴ-ում տեղի չի ունեցել դատավորի ընտրություն, առավել ևս՝ Արմեն Հարությունյանի ընտրությունը»

17.06.2015թ., 1in.am 

"Փաստն այն է, որ ԵԽԽՎ համապատասխան կոմիտեն երաշխավորել է մի թեկնածուի, որը գրագող է։ Սա կլինի Վենետիկում Հռոմի պապը թե Եվրոպայում ԵԽԽՎ կոմիտեն, էական չէ։ Փաստն այն է, որ այդ մարդիկ երաշխավորել են նրան։ Փաստն այն է, որ երաշխավորողները հենց այն մարդիկ են, ում համար բացարձակապես նորմալ է համարվում գրագողության երևույթը։ Հենց դրա համար էլ մեր կազմակերպության անունը, ասենք, միայն իրավունքի Հայաստան չէ, այլ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ:

 


Արմեն Հարությունյանի առավելությունը Լիանա Հակոբյանից չնչին էր. ԻՀԿ

 17.06.2015թ., news.am

Հայաստանյան մրցույթում Արմեն Հարությունյանի հետ ընտրվել են 2 բավականին թույլ թեկնածուներ, որպեսզի նրա առավելությունը ակնհայտ լինի, բայց նույնիսկ այդ պարագայում նրա առավելությունը Լիանա Հակոբյանից չնչին էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը:

 


Արմեն Հարությունյանի գիրքը հնարավոր է` ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրված թեկնածուների ցուցակը մերժելու պատճառ դառնա. Լուսինե Սահակյան

12.03.2015, newsline.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից Արմեն Հարությունյանի  դասագիրքն, ըստ Ա1+ում հրապարակված նյութի, արտագրված է մեկ այլ հեղինակի խմբագրությամբ հրապարակված գրքից:

 

 


ՄԻԵԴ- ում ՀՀ ներկայացուցիչը ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ

 

 

 

 

 

 

 

 

11.03.2015, armradio.am

ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրված երկրորդ դատավորի ընտրությունն այնքան էլ հարթ ընթացք չունեցավ: Առաջին մրցույթը թեև կայացավ, բայց դատավորը չընտրվեց, քանի որ մրցույթում հաղթողների՝ Ստրասբուրգ ուղարկված ցուցակը չբավարարեց եվրոպացի փորձագետների պահանջներն ու հետ վերադարձվեց:

 

 

 


Արմեն Հարությունյանի դասագրքի որոշ բաժիններ արտագրված են 11.03.2015, 

a1plus.am

Նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի հեղինակությամբ դասագրքի որոշ բաժիններ արտագրված են (տեսանյութ): 

 


Եվրոդատավորի մրցույթի ստվերը 11.03.2015, armtimes.com

Այս անգամ իշխանությունները բավական մեծ նախապատրաստական աշխատանքներ են տեսել՝ «Իրավունքի Եվրոպայի» սպասվող զեկույցը չեզոքացնելու համար: Մասնավորապես՝ արդեն մրցույթի ավարտից հետո «պարզվեց», որ ընտրությունների ընթացքը դիտարկել է նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, որի անունը կապվում է Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի հետ, ով այժմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն է: 

 


Ի լրումն «Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ» հոդվածի , 11.03.2015, ilur.am

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը ակնհայտ շահագրգռվածություն ունի մրցույթը լեգիտիմացնելու հարցում: Մեր այս պնդումը հիմնավորենք այն հանգամանքով, որ Արա Ղազարյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում գործընկերական հարաբերությունների մեջ է գտնվում սույն հ/կ-ի հետ, ինչը կարող ենք փաստել ստորեւ հրապարակված լուսանկարներով, որոնք ապացուցում են, որ առաջին մրցույթի անցկացման ժամանակահատվածում, երբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն իբրև թե դիտարկել է մրցույթն ու զեկույց ուղարկել Ստրասբուրգ, Արա Ղազարյանը ներգրավված է եղել այդ հ/կ-ի ծրագրերում:

 


Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ , 05.03.2015,  ilur.am

Հրապարակում կա այն մասին, որ երկու մրցույթների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այս մասին հայտնի դարձավ միայն նրա՝ «Հետք» լրատվական կայքին տրված հարցազրույցից հետո, որտեղ Հայկուհի Հարությունյանը նշում էր, թե համամիտ չէ դիտորդություն իրականացրած մյուս երկու կազմակերպությունների («Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Հայաստանի հելսինկյան կոմիտե») արտահայտած այն կարծիքին, թե հանձնաժողովը ոչ թափանցիկ գործելաոճ էր որդեգրել: 

 


ՓՊ-ն չի պատրաստվում ՄԻԵԴ մրցույթի վերաբերյալ հայտարարություն անել. Ա. Զոհրաբյան 07.03.2015, news.am

Արա Զոհրաբյան. «Դիտորդներին թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը չտրամադրելու մասով դիտորդների դիմումներ հանձնաժողովին չի ներկայացվել եւ բնականաբար չի քննարկվել (կոնկրետ ես նման դիմումներից տեղյակ չեմ)»։ 

 


ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի նշանակման մրցույթը պետք է  անվավեր ճանաչվի,  04.03.2015,  civilnet.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացնում են այն հիմքերը, համաձայն որոնց՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը պետք է անվավեր ճանաչվի։ 

 


ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթը պետք է անվավեր ճանաչվի. Լուսինե Հակոբյան ,  04.03.2015,  ilur.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթի անցկացման իրավական հիմքեր գոյություն չունեն եւ մրցույթը պետք է անվավեր ճանաչվի:  

 


Ըստ ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից մի քանիսի` մրցութային գործընթացում նկատված խախտումները չեն արատավորում ընտրությունը,  04.03.2015, hetq.am

ՄԻԵԴ դատավորի մրցույթին, որը տեղի ունեցավ փետրվարի 26-ին եւ 27-ին, հետեւում էին լրատվամիջոցները, ինչպես նաեւ դիտորդներ գրանցված երեք իրավապաշտպան կազմակերպությունները՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն»: Մրցութային փուլը դեռեւս չավարտված՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկան խախտումների մասին հայտարարություններով:

 

Դիտորդ. ՄԻԵԴ դատավորի Հայաստանի թեկնածուների անունները կանխատեսելի էին 03.03.2015, azatutyun.am

Լուսինե Սահակյանի խոսքով, մրցույթի ընթացքում խոչընդոտներ ստեղծվեցին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ 

 


Դիտորդները կրկին քննադատում են ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար անցկացված մրցույթը,    03.03.2015, azatutyun.am

Դիտորդները այս անգամ էլ թափանցիկ չեն համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար Հայաստանի անցկացրած մրցույթը, ավելին, նշում են, որ այս անգամ մրցութային հանձնաժողովն ընդգծված գաղտնիության մթնոլորտ է ստեղծել ընտրության գործընթացի շուրջ։ 
 
 

Ժողովրդավարությունը զսպաշապիկի մեջ․ Վահե Գրիգորյան,,  03.03.2015, civilnet.am

Հաշվի առնելով հանրային պահանջը` ՍիվիլՆեթը ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածու Վահե Գրիգորյանի` մրցութային հանձնաժողովի հետ հարցազրույցն ամբողջությամբ։ Հարցազրույցը տեղի է ունեցել Երևանում, փետրվարի 27-ին: 

 


Հայտնի են ՄԻԵԴ դատավորի հաղթող թեկնածուները

02.03.2015,  civilnet.am

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի նոր ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել էր փետրվարի 26-ին և ավարտվել փետրվարի 27-ին: Մրցույթին դիտորդական առաքելություն իրականացրած փաստաբանները մտահոգություն էին հայտնել առ այն, որ հանձնաժողովը չի ապահովել մրցույթի ամբողջական և պատշաճ թափանցիկություն։ 

 


Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցութային հանձնաժողովը նախընտրում ոչ երիտասարդներին, 30.02.2015,  1in.am

Մրցույթը, հիշեցնենք, սկսած առաջին՝ փաստաթղթերի ընդունման փուլից, ունեցավ բավականին աղմկոտ ընթացք: Մրցույթին հետևող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել և դրանք ներկայացրել եվրոպական համապատասխան կառույցներին:

 


Երկրորդ անգամ անցկացվեց ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի մրցույթը,  

27.02..2015, azatutyun.am

Արդյունքների հրապարակումից հետո պարզ կդառնան Ստրասբուրգում Հայաստանի դատավորի պաշտոնի երեք հավանական թեկնածուների անունները:


 

Նոր մրցույթից հնի հոտն է գալիս, 11.02.2015, 

 

ArTVAzdarar.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ դատավորի տեղը թափուր է: Առաջին ընտրությունն արդյունք չի տվել, հունվարի 28-ին հայտարարվել է երկրորդ մրցույթը: Նախորդ անգամ երկրորդ տեղը զբաղեցրած Արա Ղազարյանն ասել է, որ կրկին մասնակցելու է ընտրությանը: Մինչեւ ՄԻԵԴ-ը հայ դատավոր կունենա, Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն անհանգստացած է` գործերը մնում են, իսկ մենք հետ ենք ընկել:

 


Եվրոպական դատավոր, հայկական չափանիշներ

27.02.2015թ., Civilnet.com

Փետրվարի 27-ին շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։ Մրցույթին մասնակցեց 14 թեկնածուներից վերջին 6-ը, որոնց թվում էր նախորդ մրցույթում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած փաստաբան Վահե Գրիգորյանը։ Մրցութային հանձնաժողովը նրան հատուկ ուշադրություն դարձրեց՝ ուղղելով բազմաթիվ հարցեր: Տեսանյութն՝ այստեղ

 


Մամուլը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների 2014թ. մրցույթի մասին

Եվրոպայի խորհուրդը որակազրկել է Արմեն Հարությունյանին, Արա Ղազարյանին և Նելիկ Հարությունյանին

2015-01-14, 1in.am 

Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն ուժը կորցրած է ճանաչել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ընտրության վերաբերյալ իր իսկ հրամանագիրը, որը կայացրել էր անցած տարի հոկտեմբերի 13-ին: «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հետաձգել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը՝ այն հունվարի 26-ին մեկնարկող ձմեռային նստաշրջանից տեղափոխելով գարնանային նստաշրջան, որը տեղի է ունենալու ապրիլ ամսին: Տե՛ս ավելին այստեղ:


 

-->