Դադարեցնել Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Անհապաղ դադարեցնել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

2016 թ. հունիսի 20-ին ձերբակալվեց «Նոր Հայաստան» ընդդիմադիր քաղաքական շարժման ղեկավարներից  Ժիրայր Սեֆիլյանը։ Նույն օրը  ՀՀ Քննչական կոմիտեն, իր տարածած հաղորդագրությամբ հայտնելով  Ժ. Սեֆիլյանի ձերբակալության մասին, որպես հիմնավորում ներկայացրեց  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու  և պահելու կասկածանքը, որը նպատակ ուներ իբր թե զավթել որոշ շենք-շինություններ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, թե դեռևս 2016թ․ մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ինչ-որ ավտոմեքենայից հայտնաբերել են «Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը»։ Կարևոր է նշել, որ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հիշատակված ճանապարհատրանսպորտային պատահարի և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Ժ․Սեֆիլյանի բնակարանում իրավապահ մարմինների կողմից խուզարկություն կատարելու ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի կնոջ կողմից հրավիրված փաստաբան Տիգրան Հայրապետյանին, որը հանդիսանում է նաև Ժ. Սեֆիլյանի պաշտպանը, ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար արգելել են մուտք գործել բնակարան և սահմանափակել են իրավական օգնություն ստանալու՝ Սեֆիլյանների իրավունքը: Հաշվի առնելով արդեն ավելի քան մեկ տարի՝ 2015 թվականի փետրվարի 18-ից, «Հիմնադիր խորհրդարանի»-ի անդամների դեմ  շարունակվող  քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնության ու խոչընդոտումների չբացահայտված դեպքերը՝ ակնհայտ է ծրագրավորված և համակարգված ապօրինությունների կիրառումը Ժ․Սեֆիլյանի և նրա համախոհների նկատմամբ: Ակներև է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն  ուղղված է իշխանության դեմ առավել քննադատական և խիստ դիրքորոշում ունեցող գործիչների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, հանձինս գործող իշխանությունների, շարունակում է խախտել խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը և շարունակում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ քաղաքական այլախոհների նկատմամբ։ Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սեֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ

«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

Լիլիթ Հովհաննիսյան

«Սոսե» Կանանց Հիմնահարցեր” ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպություն

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համայնքի Զարկերակ ԵՀԿ

«Խաղաղության երկխոսություն»

 Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

 Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 Արաքս Կենտրոն ԲՀԿ

«ԵՀԱԿ» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հասարակություն առանց բռնության ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

Քաղաքացիական Ֆորում ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու իրավցունքների ՀԿ

 Բիոսոֆիա ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ընտանիք և համայնք ՀԿ

«Երրորդ բնություն» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ

 Կաղնի ՀԿ

«Տրտու» մշակութային ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

 «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

 www.mitk.am լրատվական — վերլուծական կայք

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա էջմիածնի մասնաճյուղ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

«Արազա» բարեգործական հասարակական կազմակերպություն

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

 Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

,,Կուր-Արաքս,, վերաբնակեցման և զարգացման հիմնադրամ

Գ.Ստարովոյտովայի անվան պատմամշակութային հիմնադրամ 

 Հայտարարությունը բաց է միանալու համար:


Comments To "Դադարեցնել Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: