Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում  է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել թիվ 15804115 քրեական գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս գործով քաղաքացի Վարդգես Գասպարին մեղադրվում էր հանրորեն վտանգավոր արարքների համար, մասնավորապես` այն բանի համար, որ նա իբր խոչընդոտել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը: Հենց այս գործով էր Վ. Գասպարին հրաժարվել պատասխանել քննիչի հարցերին` հարցնելով, թե արդյոք նա մասնակցել է մարտի 1-ի սպանություններին: Ի դեպ, հետագայում պարզվեց, որ գործով երկու քննիչները` թե՛ Լևոն Մելքոնյանը, թե՛ Աշոտ Օհանյանը, եղել են մարտի 1-ի մարդասպանությունների գործով քննիչներ: Այս գործով քննիչ Լևոն Մելքոնյանն էր որոշում կայացրել դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել Վ. Գասպարիին` իրեն տրված վերոնշյալ հարցի համար: Գասպարիի պաշտպանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրեց այս որոշումը` անհիմն լինելու պատճառով: Գասպարիի պաշտպանների ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրեց այս որոշումը` անհիմն լինելու պատճառով:


Comments To "Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: