Երախտագիտության խոսք` ուղղված դիտորդներին

Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացրեց իր երկամյա փորձառության ամենախոշոր դիտորդական առաքելությունը: Հանրաքվեի ընթացքին հետևում էին նախաձեռնության շուրջ 1000 դիտորդներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր, գրեթե 18 ժամ անցկացնելով ընտրատեղամասերում, բացահայտեցին 800-ից ավելի ընտրախախտում, որի արդյունքում հանրաքվեի ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովներ ուղարկվեց շուրջ 150-200 դիմում/բողոք: Այս ծավալի փաստագրումը արդյունքն են մեր դիտորդների և լրագրողների անընդմեջ, հաճախ միայնակ պայքարի` թե թվաքանակով, թե ռեսուրսներով իրենց գերազանցող ընտրակեղծարարների բանակի դեմ, որն օգտագործում էր յուրաքանչյուր առիթ` դիտարկողների իրավունքները սահմանափակելու, նրանց հսկողությունը չեզոքացնելու նպատակով (գրանցվեց շուրջ 150 նման միջադեպ):  

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր խոր հարգանքն է արտահայտում բոլոր այն դիտորդներին, ովքեր ճնշումների և ահաբեկման մթնոլորտում կարողացան դիմագրավել ընտրակեղծարարության ալիքին:

Մենք կարևորում ենք մեր թիմի աշխատանքը և պատրաստակամությունը վտանգելու իր անձնական ապահովությունը և անվտանգությունը` հանուն ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական Հայաստանի ձևավորման:


Comments To "Երախտագիտության խոսք` ուղղված դիտորդներին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: