Հրապարակային հաղորդում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին հրավիրված նիստի ընթացքում մերժեց հասարակական կազմակերպությունների կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացրած 40-ից ավելի էջից կազմված դիմումում ներառված խախտումների քննությունը, ինչպես նաև հրաժարվեց, որպես վարչական մարմին, վերահասցեագրել այդ դիմումը համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներին: Սույն հրապարակային հաղորդմամբ հրապարակում ենք վերոնշված դիմումը՝  պահանջելով դիմումում նշված հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներից ընդունել այն որպես հաղորդում, սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել և քննության առնել այդ խախտումները` գնահատելով դրանց ազդեցությունը քվեարկության և հանրաքվեի արդյունքների վրա:

Կից ներկայացնում ենք օբյեկտիվ իրավունքների խախտումների վերաբերյալ դիմում-բողոքների տեքստը՝ pdf տարբերակով:  


Comments To "Հրապարակային հաղորդում" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: