Միջնորդություն

ՀՀ  Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ

Տիգրան Մուկուչյանին

Հասցե`ք. Երևան, Գ. Քոչարի փ. 21 ա շենք

 

Դիմումատուներ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 

Ծանուցման հասցե`

Էլ փոստ europeinlaw@gmail.com

Հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 101, բն 4,

Հեռախոս 010 500665, 099 588576, 094 991334

 

 

Միջնորդություն

 

            Հարգելի պարոն Մուկուչյան,

2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ (ԹԻՀԿ), Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ (ԻԵՄ ՀԿ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Լոգոս» ՀԿ, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լոռեցիների միավորում» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ, «Ժողովրդավար Արարատ» ՀԿ, Իջևանի ինֆոտուն, Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ:

Վերոհիշյալ կազմակերպությունները հանրային հսկիչի իրենց կանոնադրական նպատակների և գործառույթների շրջանակներում իրականացրել են 06.12.2015թ. իրականացված հանրաքվեի նկատմամբ դիտորդական առաքելություն ընդհանուր առմամբ 1000-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով: Դիտորդությունն իրականացվել է հանրաքվեի շուրջ 500 տեղամասերում:

Վերոնշյալ դիտորդական առաքելությունը համակարգելու նպատակով ստեղծվել էր միասնական համակարգման կենտրոն՝ դիտորդների և լրագրողների, ինչպես նաև քաղաքացիների, և այլ սուբյեկտների կողմից քվեարկության գործընթացի ընթացքում դիտարկված և արձանագրված խախտումների վերաբերյալ հաղորդումները ընդունելու նպատակով: Համակարգող կենտրոնը ստացվող հաղորդումները հավաքագրում, վերլուծում և կազմում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան ընթացակարգերով դիմումներ և/կամ բողոքներ՝ ներկայացնելով ՀՀ պետական լիազոր մարմիններին՝ ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ և 4-րդ հոդվածների պահանջների ապահովմանը նպաստելու նպատակով:

 

Հաշվի առնելով, որ առհասարակ բողոքներ բերելու համար սահմանված նման սահմանափակ ժամանակահատվածը, եթե նույնիսկ կարող էր որևէ տրամաբանական հիմնավորում ունենար հանրային իշխանության ձևավորման համար անցկացվող ընտրությունների դեպքում, ապա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում և անհասկանալի է այն իրավաչափ նպատակը, որին ենթադրաբար պետք է ծառայի գործող սահմանափակումը, որի պայմաններում շահագռգիռ սուբյեկտները չունենալով բավարար ողջամիտ ժամանակ բողոք բերելու համար և չսպառելով մինչ քվեարկության, քվեարկության և հետ քվեարկության ժամանակ առաջացած հարցերը միայն խորացնելու են իրենց և ամբողջ հանրության կասկածները քվեարկության և/կամ ընտրությունների թափանցիկության և արդարության վերաբերյալ, ուստի կարծում ենք, որ նաև այդ ժամկետների սահմանափակման իրավաչափ նպատակի բացակայության հիմքով սույն միջնորդությունը պետք է բավարարվի:

Սույնով «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության շրջանակներում գործող դիմումատու կազմակերպությունները, հաշվի առնելով 06.12.2015թ. սահմանադրության փոփոխության հանրաքվեի ընթացքում արձանագրված հազարավոր խախտումները, որոնք վերաբերում էին և դիտորդների և լրագրողների և վստահված անձանց և հանձնաժողովների անդամների և քվեարկությանը մասնակցող քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև այն որ դիտարկված և տարբեր եղանակներով արձանագրված քվեարկության օրվա ընթացքում և հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածում դեռ շարունկում են ստացվել, ինչպես նաև այն ,որ այդ խախտումները կրել են համակարգային և փոխկապակցված բնույթ և, որ առկա է հիմնավոր կասկած, որ դրանց կազմակերպման և կատարման գործընթացին մասնակից են եղել նաև պաշտոնատար անձիք և որ դրանք հայտնաբերվել են գրեթե բոլոր հանրաքվեի տեղամասերում և այն ընտրատարածքային հանձնաժողովներում ուր ներկայացվել են վերահաշվարկի դիմումներ և/կամ բողոքներ, դիմում են ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին

 

 

Խնդրելով

 

1.      Հետաձգել 06.12.2015թ. հանրաքվեի արդյունքների ամփոփումը

2.      Հնարավորություն ընձեռել բոլոր սուբյեկտներին լիարժեք ներկայացնելու իրենց կողմից դիտարկված և հայտնաբերված խախտումների դեպքերը  ՝ բոլոր արձանագրված դեպքերի և դրանց վերաբերյալ հաղորդումների լիարժեք և արդյունավետ քննություն իրականացնելու, այդ ամենի ազդեցությունը հանրաքվեի արդյունքների վրա գնահատելու նպատակով:

 

Դիմումատու/Բողոքաբեր Հասարակական կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչներ

 

Տիգրան Եգորյան

 

Լուսինե Հակոբյան

 

Գենյա Պետրոսյան

 

Դավիթ Գյուրջյան,

 

Քրիստինա Գևորկյան

 

Վահե Գրիգորյան

 

 

 

11.12.2015թ.


Comments To "Միջնորդություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: