Օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի

նախագահ Տիգրան Մուկուչյանին

 

Դիմումատուներ/Բողոքաբերներ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 

Ծանուցման հասցե`

Էլ փոստ europeinlaw@gmail.com

Հասցե ք. Երևան, Բյուզանդի 101, բն 4,

Հեռախոս 010 500665, 099 588576, 094 991334

   11-ը դեկտեմբեր 2015թ.

 

Դիմում/Բողոք

2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ (ԹԻՀԿ), Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ (ԻԵՄ ՀԿ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Լոգոս» ՀԿ, «Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լոռեցիների միավորում» ՀԿ, «Սոսե» ՀԿ, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ, «Ժողովրդավար Արարատ» ՀԿ, Իջևանի ինֆոտուն, Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Վանաձոր, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ, «Սոցիոսկոպ» ՀԿ:

Վերոհիշյալ կազմակերպությունները հանրային հսկիչի իրենց կանոնադրական նպատակների և գործառույթների շրջանակներում իրականացրել են 06.12.2015թ. իրականացված հանրաքվեի նկատմամբ դիտորդական առաքելություն ընդհանուր առմամբ 1000-ից ավելի դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների միջոցով: Դիտորդություն է իրականացվել հանրաքվեի շուրջ 500 տեղամասերում:

Վերոնշյալ դիտորդական առաքելությունը համակարգելու նպատակով ստեղծվել էր միասնական համակարգման կենտրոն` դիտորդների և լրագրողների, ինչպես նաև քաղաքացիների, և այլ սուբյեկտների կողմից քվեարկության գործընթացի ընթացքում դիտարկված և արձանագրված խախտումների վերաբերյալ հաղորդումները ընդունելու նպատակով: Համակարգող կենտրոնը ստացվող հաղորդումները հավաքագրում, վերլուծում և կազմում է ՀՀ օրենսդրությանը համապատսխան ընթացակարգերով դիմումներ և/կամ բողոքներ՝ ներկայացնելով ՀՀ պետական լիազոր մարմիններին՝ ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ և 4-րդ հոդվածների պահանջների ապահովմանը նպաստելու նպատակով:

Սույնով ներկայացնում ենք ներքոհիշյալ տեղամասերում «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ դիտորդների և լրագրողների դիտարկումները 06.12.2015թ. կայացած հանրաքվեի ընթացքում և հանրաքվեից հետո ընկած ժամանակահատվածում  կատարված օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ և առաջարկում ենք դրանց հիման վրա վարույթներ հարուցել և արդյունավետ քննություն իրականացնել նշված խախտումների վերաբերյալ, ինչպես նաև գնահատել դրանց ազդեցությունը տվյալ ընտրատարածքներում հանրաքվեի արդյունքների վրա:

Այսպես.

Թիվ 1 ընտրատարածքում

1.      Թիվ 1/17 տեղամասում դիտորդ Վահագն Դավթյանի կողմից պարրբերաբար հայտնաբերվել է քվեարկողի անձնագրի տվյալների և ցուցակներում առկա անձի վերաբերյալ տվյալների անհամապատասխանություն: Այդ փաստն արձանագրելիս գրանցվել է նաև 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում:

2.      Թիվ     1/23 տեղամասում դիտորդ՝ Դավթյան Ռոլանի կողմից գրանցվել է ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն ընտրատեղամասում: Հայտնաբերել է նաև ընտրողների ուղղորդում ինչպես տեղամասում, այնպես էլ` տեղամասից դուրս: Տեղամասում քվեարկության ընթացքում առկա են եղել նաև կողմնակի՝ վկայական չունեցող անձինք և միևնույն կազմակերպության մեկից ավելի ներկայացուցիչներ:

3.      Թիվ 1/33 տեղամասում գրանցվել է ընտրատեղամասի սխալ կահավորում:

 

Թիվ 2 ընտրատարածքում

 

4.      Թիվ 2/02 տեղամասում /թիվ 143 դպրոց, Բաղյան 5 հասցեով/ քվեարկողը ժամը 16:30-ի սահմաններում ներկայացել է տեղամաս և բացահայտել է, որ իր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն: Հանձնաժողովի նախագահը փորձել է բացատրել, որ գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել և ցուցակում հաջորդը քվեարկել է նրա փոխարեն: Հանձնաժողովի անդամները միաբերան հաստատել են, որ թյուրիմացություն է եղել և ընտրողին թույլատրել են ստորագրել սխալ ստորագրած ընտրողի անվան դիմաց, սլաքներով ուղղում կատարելով: Ընտրողը պահանջել է այդ ամենը գրանցվի տեղամասի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը նախ ստել է, թե արձանագրել է, իսկ երբ ընտրողը պնդել է ցույց տալ գրառումը, պատասխանել է, որ գրանցամատյանը նայելու ենթակա չէ: Չնայած ընտրողի պնդումներին, այդպես էլ այլ անձանց փոխարեն ստորագրությունների  փաստը չի արձանագրվել գրանցամատյանում:

5.      Թիվ 2/10 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում հանձնաժողովի անդամը անձնագիրը կնքել է հանձնաժողովի կնիքով, իսկ ծրարը կնքել է դրոշմակնիքով: Դիտորդը լսել է, թե ինչպես է քվեարկող անձը այլ անձի հետ խոսելիս հայտնել, որ այլ անձնագրով է քվեարկել:

6.      Թիվ 2/15 տեղամասում հանձնաժողովի անդամը (Կարինե Դալլաքյան) քվեարկել է այլ անձի փոխարեն` ստորագրելով և կնիք դնելով ընտրողների ցուցակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որը հայտնել է, որ սխալ է տեղի ունեցել: Նշյալ խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում:

7.      Թիվ 2/22 տեղամասում ժամը 11:20-ի սահմաններում դիտարկվել է 15-ից ավելի անձանց միաժամանակյա: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում, չնայած, որ այդ մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացված է եղել:

 

 

Թիվ 3 ընտրատարածք

 

8.      Թիվ ՀՀ թիվ 3/02 ընտրատեղամասում Վարդուհի Սարգսյանի և Խաչատրյան Մարիետտայի փոխարեն քվեարկել են այլ անձինք: Փաստը բացահայտվել է, երբ վերջիններս գնացել են ընտրատեղամաս։ Ի պատասխան ընտրողների հարցին, թե ինչու են  այլ անձինք իրենց փոխարեն ստորագրել և քվեարկել, հանձնաժողովի ցուցակ վարող անդամը պատասխանել է, որ դա շփոթմունք է և խառնել են տողերը և ամեն ինչ կկարգավորվի։ Այդ խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում և չի ձեռնարկվել ոչ մի գործողություն խախտման կապակցությամբ:

9.      Թիվ 3/04 տեղամասում քվեարկող Վահե Երիցյանը հայտարարել է, որ իր և իր կնոջ փոխարեն քվեարկել են, հանձնաժողովի անդամը նրա տվյալները մուտքագրել է ուրիշի անվան դիմաց, վերջինս աղմուկ է բարձրացրել։ Կազմվել է արձանագրություն։ Թոհուբոհից հետո Վահե Երիցյանը հայտնաբերել է, որ այն տողում, որտեղ մուտքագրվել էին իր անձնագրային տվյալները, արդեն իսկ կա ստորագրություն և կնիք։ Հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է ստորագրությունը և կնիքը հայտնվել այդ տողում։ Հանձնաժողովի անդամներից մեկն էլ ասել է, որ ինքը չէր կարող արած լինել նման բան, քանի որ կնիքը ծուռ է դրված։ Վահե Երիցյանը շարունակել է պնդել, որպեսզի իրեն տրամադրվի քվեարկելու հնարավորություն, ինչին ի պատասխան տեղամասային հանձնաժողովի նախագահն առաջարկել է պարզել, թե ովքեր են քվեարկել Երիցյանի և իր կնոջ փոխարեն, որպեսզի վերջիններս էլ նրանց փոխարեն քվեարկեն։ Նրանք հրաժարվել են, կազմվել է արձանագրություն։ Առկա է ձայնագրություն։

10.   Թիվ 3/05 տեղամասի հանձնաժողովի անդամները տարբեր պատճառաբանություններով դուրս են եկել տեղամասից, որոնց փոխարինել են այլ հանձնաժողովի անդամներ:  Դիտորդը տեղամասի շրջակայքում նկատել է հավաքված քաղաքացիների, ովքեր խոսել են ընտրակաշառքից:

11.   Թիվ 3/06 տեղամասում քվեարկող Անժելա Հարությունյանը հայտարարել է, որ իր փոխարեն, քվեարկել են, ինչպես նաև իր մահացած պապիկի՝ Ռոբերտ Հարությունի Նազարեթյանի, տատիկի՝ Կարապետյան Անժելայի, հորեղբոր՝ Արամ Ռոբերտի Նազարեթյանի և հայր՝ Հարություն Ռոբերտի Նազարեթյանի փոխարեն: Նախագահն առաջարկել է քվեարկել առանց ստորագրելու, Անժելա Հարությունյանին ուղղակի հատկացվել է քվեթերթիկ և նա քվեարկել է առանց ստորագրելու: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում: Ի դեպ, ստուգելով ՀՀ անձնագրային և վիզաների վարչության կողմից հրապարակված ընտրողների ցուցակները, պարզվել է, որ Ռոբերտ Հարությունի Նազարեթյանի անունն առկա չէ դրանցում, այնինչ ընտրատեղամասում առկա քվեարկողների ցուցակում վերջինիս անունը եղել է։ Հետևաբար, կա կասկած, որ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության կողմից հրապարակված ընտրողների ցուցակները և ընտրատեղամասում առկա քվեարկողների ցուցակները տարբերվում են։

12.   Թիվ 3/6 տեղամասում դիտորդը նկատել է, թե ինչպես է ընտրողների ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ստորագրում և կնիքում ընտրողների ցուցակը՝ համեմատելով սեղանի տակ թաքցված թղթի տվյալները ընտրողների ցուցակի տվյալների հետ:  Առկա է տեսաձայնագրություն (տես կից տեսագրությունը ըստ տեղամասի) :

13.   Թիվ 3/10 տեղամասի շրջակայքում 50 մետր շառավղով պարբերաբար դիտարկվել են մարդկանց և մեքենաների կուտակումներ: Քվեարկողները խմբերով են ժամանել/բերվել տեղամաս քվեարկության օրվա ընթացքում: Տեղամասում պարբերաբար 15-ից ավել քվեարկողներ են եղել, սակայն այդ դեպքերը չեն արձանագրվել: Տեղամասում է գտնվում անհայտ անձ, ով ցուցակներ է լրացնում: Հանձնաժողովի անդամների հերթափոխ տեղի չի ունեցել, հանձնաժողովի նախագահին տեղեկացվել է կարգի խախտման մասին, վերջինս անգործություն է դրսևորել:

14.   Թիվ 3/20 տեղամասում գրանցվել է  քվեարկողների խմբերի տեղափոխում դեպի տեղամաս, քվեարկողների ուղղորդում: Խախտվել է հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխ: Հերթափոխը միայն երկու անգամ է տեղի ունեցել, որից հետո մինչև քվեարկության ավարտը հերթափոխ տեղի չի ունեցել: Պարբերաբար հայտնաբերվել է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքեր, սակայն հանձնաժողովի նախագահը չի արձանագրում նման դեպքերը:   Առկա է այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքը հավաստող ապացույց՝ ձայնագրություն (տես կից ձայնագրությունները ըստ տեղամասի): Պարբերաբար Տեղամասից 50 մետր շառավղով հայտնաբերվել են մարդկանց և մեքենաների կուտակումներ և նույն ժամանակահատվածում քվեարկության սենյակում 15-ից ավելի քվեարկողներ միաժամանակ ներկա են  տեղամասում: Գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում: (տես կից լուսանկարը ըստ տեղամասի) :

15.   Թիվ 3/22 տեղամասից տեղեկացրել են, որ Հայկ, Աիդա, Տարոն Բրուսյանների փոխարեն կատարվել է քվեարկություն՝ ստորագրված են եղել քվեարկողների ստորագրած ցուցակներում իրենց անունների դիմաց:

16.   Թիվ 3/24 տեղամասում տեղի է ունեցել Հենրիկ Հովակիմյանի փոխարեն քվեարկություն: Քաղաքացի Թադևոսյան Մանվելը տեղեկացրել է, որ իր և իր մոր փոխարեն, ինչպես նաև իրենց հարևանների՝ Ալեքսանյան Ալիկի և Ալեքսանյան Դիանայի փոխարեն, որոնք այժմ գտնվում են Շվեդիայում, կատարվել են քվեարկություններ: Նույն հանձնաժողովի անդամը տեղեկացրել է, որ սխալ է տեղի ունեցել: Թադևոսյանը հայտնել է նաև, որ քվեարկված է եղել նաև իրենց մյուս հարևանի՝ Հենրիկ Հովակիմյանի փոխարեն, որը մահացած է։

17.   Թիվ 3/28 տեղամասում տեղի է ունեցել այլ անձանց փոխարեն քվերակություն: Մասնավորապես, Մարտիրոսյան Արթուրի փոխարեն արդեն քվեարկած են եղել երբ նա ժամանել է քվեարկության: Գրանցամատյանում գրառվել է խախտման մասին:

18.   Թիվ 3/29 տեղամասում բացահայտվել է անձանց փոխարեն քվեարկելու դեպք: Ժամը 15:00-ի սահմաններում քվեարկության էին եկել երկու քաղաքացի՝ ամուսիններ, որոնք հայտնաբերեցին, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել էին: ՀՀկ վստահված անձը՝ Անուշավան անունով, իրենց անմիջապես դուրս հրավիրեց՝ ասելով «ոչինչ, այդպես էլ է պատահում»: ԶԼՄ ներկայացուցիչ՝ Անի Ասատրյանը դուրս եկավ իրենց հետևից և լսեց իրենց խոսակցությունը, մասնավորապես Անուշավանը քվեարկության եկած անձանց ասում էր, որ հատուկ այդ անձանց դեմ արված մի բան չէ, դեպքի մասին: ԶԼՄ ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահին են դիմել՝ խախտման փաստը գրանցամատյանում արձանագրելու համար, հանձնաժողովի նախագահը չի գրանցել դեպքը գրանցամատյանում և չի ձեռնարկել ոչ մի գործողություն:

19.   Թիվ 3/30 տեղամասում պարբերաբար  գտնվել են ավելի քան 15 քվեարկող:

  1. Թիվ 3/33 տեղամասում տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում՝ պարբերաբար քվեախցիկ են մտել միաժամանակ մեկից ավել քվեարկողներ:

 

Թիվ 4 ընտրատարածք

 

21.   Թիվ 4/01 տեղամասում ժամը 10:38-ի սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Ռոմիկ Դանիալը նկատել է, որ ընտրողները ուղղորդվել են տեղամաս, մասնավորապես` միկրոավտոբուսով 3 հոգի բերել են տեղամաս, իսկ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել և անմիջական կապի մեջ է եղել միկրոավտոբուսի վարորդի հետ: Ժամը 11:32 նույն միկրոավտոբուսը կրկին 10-ից ավելի մարդ է բերել տեղամաս: (տես կից ներկայացվող 4.01_04 վերնագրմամբ տեսագրությունը):

22.   Թիվ 4/01 տեղամասում ժամը 11:30-ի սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ՝ Ռոմիկ Դանիալը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտում, մասնավորապես` ՕԵԿ վստահված անձ Մարզպետ Դալլաքյանը, ԲՀԿ վստահված անձ՝ Մհերը և հանձնաժողովի նախագահ` Արմեն Ազոյանը մոտեցել և ուշադիր զննել է քաղաքացու քվեարկելու պահը քվեախցիկի մոտ` երկար մնալով (տես կից ներկայացվող 4.01_01, 4.01_02 և 4.01_03 վերնագրմամբ տեսագրությունը):

23.   Թիվ 4/01 տեղամասում ժամը 11:33-ի սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Ռոմիկ Դանիալը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը 3 անգամ մտել է քվեախցիկ օգնելու համար, որոնցից մի անգամ հստակ լսվել է, որ ասում է «ձախը կնշես» արտահայտությունը նաև մի քանի անգամ առանց քվեախցիկին մոտեանլու է հուշել քաղաքացիներին (տես կից ներկայացվող 4.01_01 և 4.01_07 վերնագրմամբ տեսագրությունները):

24.   Թիվ 4/01 տեղամասում ժամը 13:39-ի դրությամբ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի Ռոմիկ Դանիալը նկատել է, որ պարբերաբար 15-ից ավելի քվեարկողներ են եղել քվեարկության սենյակում, ինչի արդյունքում սահմանափակվել է քվեարկության գործընթացը լիարժեք վերահսկելու դիտորդների և լրագրողների հնարավորությունը, նախագահը հրաժարվել է արձանագրել և կանխել այդ իրավիճակը (տես կից ներկայացվող 4.01_01 վերնագրմամբ տեսագրությունը):

25.   Թիվ 4/01 տեղամասում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի Ռոմիկ Դանիալը արձանագրել է, որ Մհերը (ԲՀԿ վստահված անձ) և Մարզպետ Դալաքյանը (ՕԵԿ վստահված անձ) քվյարկության սկզբից մինչև կեսօր վկայական չեն ունեցել: Դիտորդները բազմիցս զգուշացրել են նախագահին, որը չի արձագանքել(տես կից ներկայացվող 4.01_05 և 4.01_06 վերնագրմամբ լուսանկարները):

26.   Թիվ 4/02 տեղամասում ժամը 01:00-ի սահմաններում հանձնաժողովի նախագահ Արման Եփրեմյանը արդյունքների ամփոփման արձանագրությունը չի տեղադրել պարկի մեջ (տես կից ներկայացվող 4.02 վերնագրմամբ տեսագրությունը):

27.   Թիվ 4/05 տեղամասում ժամը 14:05-ի սահմաններում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գոհար Աբրահամյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդ Անահիտ Ամալյանը արձանագրել են, որ քվեարկող Հարությունյան Տաթևիկի մայրը եկել է քվեարկության և հայտնաբերել, որ իր իր դստեր՝ Հարությունյան Տաթևիկի և իր հայր՝ Խալաֆյան Սոկրատի անվան դիմաց, որը ապրում է Գերմանիայում արդեն քվեարկվել է, մոտեցել ասել  է հանձնաժողովի նախագահին սակայն խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում (տես կից ներկայացվող 4.5_01 և 4.5_02 վերնագրմամբ տեսագրությունները):

28.   Թիվ 4/05 տեղամասում ժամը 01:00-ի սահմաններում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գոհար Աբրահամյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդ Անահիտ Ամալյանն արձանագրել են, որ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում վստահված անձանցից մեկի և հանձնաժողովի նախագահի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո որոշում է ընդունվել կրկին հաշվարկել ձայները՝ ինչը որևէ կերպ չի արձանագրվել: Միջադեպից առաջ «այո»-ի քանակը կազմել է 205, իսկ «ոչ»-ը՝ 609, իսկ ապօրինի վերահաշվարկից հետո «ոչ»-ը` 300, «այո»-ն` 500: (տես կից ներկայացվող 4.5_03 վերնագրմամբ ձայնագրությունը):

29.   Թիվ 4/26 տեղամասում ժամը 12:00-ից 13:00 ընկած ժամանակահատվածում մի խումբ կանայք եկել էին քվեարկելու տեղեկանքներով, որոնց մեջ, սակայն, ըստ դիտորդ Գոհար Հակոբյանի և ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամ Վահրամ Թոքմաջյանի՝ չի եղել անձնագրային բաժնի կնիքը: Նույն անձինք եկել են կրկին անգամ անձնագրերով, սակայն առաջին իսկ կրկնաքվեարկելու փորձ կատարած աղջկան ճանաչել են դիտորդները և Վահրամ Թոքմաջյանը, և չնայած վստահված անձ Գրիգորի և հանձնաժողովի անդամ Վահրամ Թոքմաջյանի պնդմանն այն մասին, որ խախտման վերաբերյալ գրառում կատարվի գրանցամատյանում, հանձնաժողովի նախագահը տվյալ աղջկան վերցրել է և փախցրել տեղամասից:

30.   Թիվ 4/26 տեղամասում ժամը 22:25-ին արդյունքների ամփոփման ժամանակ հանձնաժողովի նախագահը պարզապես ոչնչացրել է «ոչ»-ի քվեաթերթիկների մի մասը: Դրա վերաբերյալ հանձնաժողովի անդամ՝ Թոքմաջյանը հատուկ կարծիք է թողել արձանագրության մեջ:

31.   Թիվ 4/28 տեղամասում դիտորդ Հայկ Սարգսյանը հայտնաբերել է, որ սկզբնական հաշվարկի ժամանակ հաշվարկվել է 484 «ոչ», 350  «այո» և 52 «անվավեր» քվեաթերթիկ, որոնք վերահաշվարկվել են՝ ինչի արդյունքում համամասնությունը փոխվել է հետևյալ կերպ՝ շուրջ 720 «այո» և 150 «ոչ»: Այս հանգամանքները հանձնաժողովի նախագահից պահանջել են արձանագրել գրանցամատյանում Սարգսյանը և ՀԱԿ-ի վստահված անձ՝ Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև ՀԱԿ հանձնաժողովի անդամը, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (տես կից ներկայացվող 4.28 վերնագրմամբ լուսանկարը):

 

Թիվ 5 ընտրատարածք

 

32.   Թիվ 5/15 և 5/16 տեղամասերում ժամը 15:40-ի սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանը արձանագրել է, որ մի կին մի քանի անգամ քվեարկողների խմբեր է բերել քվեարկության սենյակ երկու տեղամասերում, պարզվել է, որ այդ կինը ՀՀԿ-ի վստահված անձ է, որի ինքնությունը հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել:

 

33.   Թիվ 5/19 տեղամասում դիտորդ՝ Սուրեն Ղազարյանը արձանագրել է , թե ինչպես է հանձնաժողովի անդամը անհայտ անձի կողմից փոխանցվող քվեածրարները լցոնում քվեատուփի մեջ (տես կից ներկայացվող 5.19 վերնագրմամբ տեսագրությունը):

34.   Թիվ 5/34 տեղամասում դիտորդների դիտարկմամբ ՀՀԿ վստահված անձ՝ Գևորգ Հովհաննիսյանը հրաժարվել է նախագահին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը: Խոչընդոտել են ՀԱԿ վստահված անձին իր մոտ կատարել նշումներ ընտրողների ցուցակներից նրանց հերթական համարների վերաբերյալ: Հիշյալ խախտումենրը չեն արձանագրվել գրանցամատյանում:

35.   Թիվ 5/10 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Գրիգորյան Արփին արձանագրել է, որ հաշվարկի ժամանակ «այո»-ի ձայները չեն հաշվել, ասելով, որ միայն «ոչ»-ի ձայները կհաշվեն և մասնակիցների թվից հանելով, կստանան «այո»-ի քանակը։ Մի քանի «ոչ» քվեաթերթիկ տեղափոխել են այո-ի տրցակ և դիտորդի այն հարցին, թե ինչու են այդպես անում ասել են, որ այդպես է պետք (տես կից ներկայացվող 5.10 վերնագրմամբ ձայնագրությունը):

36.   Թիվ 5/25 տեղամասում «Թրանսփերենսի ինթերնեյշնլ ՀԿ»-ի դիտորդ Ռոմիկ Դանիալը արձանագրել է, որ վստահված անձը տեղամասում գտնվել է առանց վկայականի և հանձնաժողովի (տես կից ներկայացվող 5.25 վերնագրմամբ տեսագրությունը):

 

Թիվ 6 ընտրատարածք

37.   Թիվ 6/06 տեղամասում ժամը 12:34-ի դրությամբ «Asparez.am» լրատվական կայքի լրագրող Էդուարդ Գյոզալյանը նկատել է, որ 15-ից ավելի քվեարկողներ են եղել քվեարկության սենյակում, ինչի արդյունքում սահմանափակվել է քվեարկության գործընթացը լիարժեք վերահսկելու դիտորդների և լրագրողների հնարավորությունը, նախագահը հրաժարվել է արձանագրել և կանխել այդ իրավիճակը:

38.   Թիվ 6/06 տեղամասում Էդուարդ Գյոզալյանը նկատել է, որ ՀՀԿ վստահված անձ Վլադիմիր Գալստյանը քվեարկության սկզբից մինչև վերջ ուղղորդում էր քվեարկողներին, մասնավորպես 2-3 անգամ մտել է նրանց հետ քվեախցիկ, ինչպես նաև քվեախցիկների ճեղքերից նայում էր ներս: Նա ամբողջ օրը տեղամասում գտնվել է առանց վկայականը փակցնելու: Նախագահին խախտումների հետ կապված պահանջել ենք արձանագրել խախտումը, սակայն չի արձանագրել (տես կից ներկայացվող 6/06_01 վերնագրմամբ լուսանկարը և 6.06_02 վերնագրմամբ տեսագրությունը):

 

39.   Թիվ 6/06 տեղամասում մինչև ժամը 14:00 Էդուարդ Գյոզալյանը նկատել է կրկնաքվեարկության 2 դեպք, մասնավորապես՝ 2 երիտասարդ 3-4 անգամ եկել են քվեարկության նույնականացման քարտերով, նախագահը հրաժարվել է արձանագրել այդ հանգամանքները (տես կից ներկայացվող 6.06_03 և 6.06_04. վերնագրմամբ լուսանկարները):

 

40.   Թիվ 6/03 դիտորդը արձանագրել է, որ տեղամասում քվեաթեթիկները ժամանակավորապես անհետացել են:

 

Ընտրատարածք 7

41.   Թիվ 7/1 տեղամասում ժամը 20:43:57 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի լրագրող  Քեթքարթ Ուիլը դիտարկել է արդյունքների ամփոփման կարգի խախտում: Մասնավորապես, լրագրողը դիտարկել է, որ տեղամասի դռները փակված չեն, իսկ հանձնաժողովի անդամները ընթրում են ամփոփման ընթացքում:

42.   Թիվ 7/1 տեղամասում ժամը 15:19:09 «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Քեթքարթ Ուիլը նկատել է, որ երկու քույրեր Հռիփսիմե և Գայանե Հովսեփյանները եկել են քվեարկության, սակայն իրենց անվան դիմաց արդեն եղել են ստորագրություններ: Փաստը հրաժարվել է արձանագրել հանձնաժողովի նախագահը: 

43.   Թիվ 7/1 տեղամասում ժամը 12:35:43 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Քեթքարթ Ուիլը դիտարկել է ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում, ինչի արդյունքում քվեարկության սենյակում անվերահսկելի իրավիճակ էր և խախտված էր քվեարկության ամբողջ գործընթացը դիտարկելու հնարավորությունը:

44.   Թիվ 7/1 տեղամասում ժամը 16:08:49 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Քեթքարթ Ուիլը դիտարկել է քվեաերթիկի դուրս հանում տեղամասից և ներս բերում  (կցվում է տեսաձայնագրություն՝ ըստ տեղամասի): Այս փաստը հայտնվել է հանձնաժողովի նախագահին, սակայն այն չի արձանագրվել գրանցամատյանում:

45.   Թիվ 7/1 տեղամասում ժամը 09:49:56 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Քեթքարթ Ուիլը դիտարկել է, որ ՀՀԿ երեք ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում: Այս փաստը հայտնվել է հանձնաժողովի նախագահին, սակայն այն չի արձանագրվել գրանցամատյանում:

46.   Թիվ 7/2 տեղամասում ժամը 22:59:38 սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Անի Սիրեկանյանը դիտարկվել է արդյունքների ամփոփման կարգի խախտում: Լույսերը անջատել են և լույսի բացակայության պայմաններում կատարել են ինչ-որ գործողություններ՝ շարունակելով հաշվարկի գործընթացը: Այս դեպքը չի արձանագրվել գրանցամատյանում:

47.   Նույն տեղամասում ժամը 01:07:44 սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Անի Սիրեկանյանը դիտարկել է քվեարկության արդյունքների կեղծում: Տեղամասում հաշվարկի ժամանակ ակնհայտ անհամապատասխանություն է եղել հանձնաժողովի հայտարարած թվերի և քվեարկության մասնակիցների թվերի միջև, քանի որ ավելի քիչ են մասնակցել և դիտորդը դրանք գրանցել է: Հաշվարկի ժամանակ «այո» և «ոչ»-ի ձայների գրեթե հավասար են եղել մինչ տեղամասի լույսերն անջատվելը: Լույսերը միացնելուց հետո ՈՉ-ի տրցակից հանձնաժողովի անդամները վերահաշվարկելու արդյունքում հանկարծ հայտնաբերել և հանել են մի շարք անվավեր քվեաթերթիկներ, սեղանին դրված «այո»-ի տրցակը կտրուկ մեծացել է և արդյունքում տվյալ տեղամասում «այո»-ն հաղթել է ձայների մեծ տարբերությամբ:

48.   Թիվ 7/2 տեղամասում ժամը 20:46:40 սահմաններում Asparez.am լրատվական կայքի լրագրող Քեթի Բեգիաշվիլին դիտարկել է քվեարկության պարագաները դուրս բերում ընտրատեղամասից, մասնավորապես նա տեսել է թե ինչպես է հանձնաժողովի անդամը դուրս եկել կնիքով և որոշ ժամանակ անց նորից վերադարձել տեղամաս: Վերոգրյալ փաստերը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահը տեղեկացված է եղել:

49.   Թիվ 7/2 տեղամասում ժամը 18:15:20 սահմաններում «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ դիտորդ Անի Սիրեկանյանը դիտարկել է բազմակի` այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ: Երկու տղամարդ փորձել են քվեարկել Օհանյան Հարությունի և Գասպարյան Սամվելի փոխարեն։ Սակայն դիտորդը և հանձնաժողովի անդամը նկատել են, որ նրանց անձնագրերն արդեն կնքված են։ Նրանցից մեկը արագ անձնագիրը խլել և փախուստի է դիմել, իսկ մյուսը անձնագիրը հանձնել է ոստիկանին (կցվում է լուսանկարներ՝ ըստ տեղամասի):

50.   Նույնանման փորձը դիտարկվել է ժամը 17:57:49 սահմաններում Իրավունքի Եվրոպա Միություն ՀԿ դիտորդ Գայանե Մարտիրոսյանի կողմից: Արդեն մեկ անգամ քվեարկած անձը մտել է խմբով, հստակ իմանալով հանձնաժողովի որ անդամին մոտենան: Դիտորդի ահազանգից հետո կանխվել է կրկնակի քվերակությունը, բայց ոստիկանը անձնագիրը առանց արձանագրություն կազմելու փոխանցել է կրկնակի քվերակության փորձ կատարած անձին: Ըստ դիտորդի իրավիճակը այդ տեղամասում վերահսկվել է ոստիկանների կողմից, որոնք առանց նախագահի հրավերի գտնվում էին քվեարկության սենյակում: Այս դեպքերը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում:

51.   Թիվ 7/4 տեղամասում ժամը 02:34:39 սահմաններում Իրավունքի Եվրոպա Միավորում ՀԿ դիտորդ  Խաչիկ Ալբերտի  Ազարյանը դիտարկել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: Այս դեպքը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

52.   Թիվ 7/15 տեղամասում ժամը 23:35:20 Asparez.am լրատվական կայքի լրագրողներ Սերդա Օզբենյանը և Էլիոտ Ռաֆֆին դիտարկել են քվեարկության արդյունքների կեղծում: Տեղամասում հաշվարկի ժամանակ անջատել են լույսերը։ Ներկաներից մեկը վերցրել է քվեաթերթիկների մի տրցակը և փորձել դուրս վազել սենյակից։ Մինչև լույսերը անջատելը տեղամասում հաղթել է «ոչ»-ը, սակայն լույսերը միացնելուց հետո կատարվել է վերահաշվարկ, ինչի արդյուքնում կտրուկ ավելացել է անվավերների թիվը որոնց մեջ են հայտնվել «ոչ»-ի քվեաթերթիկներ։ Այս դեպքը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

53.   Թիվ 7/15 տեղամասում ժամը 20:23:13 սահմաններում Asparez.am լրատվական կայքի լրագրող Սերդա Օզբենյանը և Էլիոտ Ռաֆֆին դիտարկել են, որ հանձնաժողովը անորոշ ժամանակով ամփոփիչ նիստի ընդմիջում է հայտարարել: Այս փաստը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

54.   Թիվ 7/15 տեղամասում ժամը 18:18:04 սահմաններում Asparez.am լրատվական կայքի լրագրողներ Սերդա Օզբենյանը և Էլիոտ Ռաֆֆին դիտարկել են ընտրողների խմբերի փոխադրում դեպի տեղամաս կամ տեղամասից տեղամաս: Մասնավորապես, ավտոբուսով ծերերի մեծ խմբեր են բերվել քվեարկելու։ Այդ ժամանակահատվածում կուտակումներ են գոյացել նաև քվեարկության սենյակում և քվեարկության գործընթացը լիարժեք դիտարկել հնարավոր չի եղել: Նախագահը դրսևորել է անգործություն: Այս դեպքերը ևս չեն արձանագրվել:

55.   Թիվ 7/15 տեղամասում ժամը 12:21:21 սահմաններում Asparez.am լրատվական կայքի լրագրողներ Սերդա Օզբենյանը ահազանգել է, որ հանձնաժողովի նախագահ Կարինե Կարապետյանը մերժել է Սերդա Օզբենյանին կազմել արձանագրություն կուտակումների վերաբերյալ: Տեղամասում պարբերաբար քաոս է տիրել և քվեարկության գործընթացը  դիտարկել հնարավոր չի եղել: (կցվում է տեսաձայնագրություն՝ ըստ տեղամասի):

56.   Թիվ 7/15 տեղամասում ժամը 12:17:34 սահմաններում Asparez.am լրատվական կայքի լրագրողներ Սերդա Օզբենյանը դիտարկել են կողմնակի` վկայական չունեցող, անձանց և նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում:  Այս դեպքերը ևս չեն արձանագրվել:

57.   Թիվ 7/15 տեղամասում դիտորդներ Սերդա Օզբենյանը և Էլիոտ Ռաֆֆին դիտարկել են տղամարդ ընտրողի կնոջ անձնագրով քվեարկելու փորձը: Դիտորդների կողմից բարձրաձայնելու արդյունքում հանձնաժողովի անդամը արագ փակելով անձնագիրը և վերադարձնելով անձին ուղորդել է այլ տեղամաս: Միջադեպը հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել:

58.   Թիվ 7/15 տեղամասում Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ լրագրող՝ Միլլեր Մաթյուն հայտնել է այն մասին, որ Ընտրատեղամասում եղել  են անհայտ անձիք, ներկայացել են դիտորդ առանց հավաստող փաստաթղթի, որի մասին տեղյակ է եղել նաև  հանձնաժողովի նախագահը և որևէ միջոց չի ձեռնարկել խախտումը վերացնելու համար։

Արդեն իսկ քվերկած անձը փորձել է կատարել կկրկնակի քվեարկություն, որը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից։

Տեղամասում եղել է Ոստիկանության համար առանձնացված սենյակ, որից  դեպի ընտրատեղամաս ազատ ելումուտ են արել ոստիկանները։

Ընտրատեղամասի շրջակայքում  եղել են բավականին մեծ թվով մարդկանց և մեքենաների կուտակումներ, որի վերաբերյալ լրագրողի զգուշացումները թողնվել են անհետևանք, անհետևանք է թողնվել նաև լրագրողի պահանջը՝ վերը նշված խախտումների վերաբերյալ գրանցամատյանում գրառում կատարելու վերաբերյալ:

59.   Թիվ 7/26 տեղամասում ժամը 16:53:18 սահմաններում Իրավունքի Եվրոպա Միավորում ՀԿ դիտորդը դիտարկել է, որ քաղաքացի` Տիգրան Արմենի Աճեմյանը հայտնաբերել է, որ իր եղբոր Երվանդ Արմենի Աճեմյանի անվան դիմաց արդեն քվեարկած է այն դեպքում, երբ վերջինս գտնվում է ԱՄՆ-ում։ Չի արձանագրվել, քաղաքացուն բացատրվել է հանձնաժողովի նախագահի կողմից, որ քաղաքացու բողոքը գրանցելու տեղ չկա:

Թիվ 8 ընտրատարածք

60.   Թիվ 8/21 տեղամասում ժամը 13:08:46 սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Նարինե Արտավազդի Օհանյանը արձանագրել է բազմակի` այլ անձի փոխարեն քվեարկության փորձ: Լրացուցիչ ցուցակով ընտրելու համար եկել է մի քվեարկող, դիտորդը նկատել է, որ անձնագիրը արդեն կնքված է։ Բարձրաձայնելուց հետո այդ անձը արագ հեռացել է, սակայն հիշյալ դեպքերը չեն արձանագրվել գրանցամատյանում:  

61.   Թիվ 8/21 տեղամասում ժամը 10:56:09 սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Նարինե Արտավազդի Օհանյանը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտում: Վստահված անձն անարգել մտել է քվեախցիկ և հետևել քաղաքացիներին ընտրություն կատարելիս։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումը կամ կանխել՝ արգելել վստահված անձին մուտք դեպի քվեախուց։

62.   Թիվ 8/27 տեղամասում ժամը 14:11:24 սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Մամիկոն Հարությունի Հովսեփյանն արձանագրել է կողմնակի` վկայական չունեցող, անձանց և նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում։ Այս ամենը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

63.   Թիվ 8/27տեղամաս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ՝ Կամո Սուրենի      Դավթյանից և լրագրող Մամիկոն Հարությունի Հովսեփյանից ստացվել է   տեղեկատվություն այն մասին, որ  տեղամասում քվեատուփը տեղադրված է  եղել մուտքի դռան մոտ, հանձնաժողովի նախագահը պարբերաբար հայտնվել է քվեախցիկի հետնամասում, ինչով խաթարել է  քվերակության գաղտնիությունը, ուղղորդել է քվերակողներին,ավելին վերջինս չի կրել  անվանաքարտ, ինչով հնարավոր կլիներ հավաստել նրա պաշտոնը և ինքնությունը:

Հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդի և լրագրողի տեղամասում ազատ տեղաշարժման իրավունքը, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ  դիտորդի և լրագրողի հասցեին այն բանից հետո, երբ նրանք առաջարկել են վերացնել խախտումները։

Այդ տեղամասում կահավորումը չի համապատասխանել օրենքով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ քվեախցիկների հետևում  եղել են դռներ, որտեղից եղել է ելումուտ։

Կատարված առաջարկները՝ թերությունները վերացնելու և դրանք գրանցելու մասին թողնվել են անհետևանք:

64.   Թիվ 8/35 տեղամասում ժամը 11:39:15 սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Արմինե Մարգարովան արձանագրել է բազմակի` այլ անձի փոխարեն քվեարկության փորձ: Միջին տարիքի տղամարդը տեղամաս է ներկայացել ուրիշի անձնագրով և փորձել է գրանցվել քվեարկելու համար, իսկ հանձնաժողովի անդամը պատրաստվում էր գրանցել այդ անձին: Լրագրողների ներկայությամբ պայմանավորված հանձնաժողովի անդամներից մեկը բարձրաձայնել է խախտումը, տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին: Միջամտել են նաև հանձնաժողովի անդամները, ինչից հանձնաժողովի նախագահն ասել է թե իբրև ընտրողը շփոթել է և տեղամսից նրան հեռացրել են: Այս դեպքը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

65.   Թիվ 8/35 տեղամասում ժամը 23:27:27 սահմաններում Asparez.am լրատվական կայքի ներկայացուցիչ Արսեն Օհանյանը արձանագրել է արդյունքների ամփոփման կարգի խախտում: Տեղամասում անջատել են լույսերը և շրջել սեղանները, դրանց վրայից գետնին են թափվել քվեաթերթիկները և ծրարները։ Այս դեպքը ևս չի արձանագրվել գրանցամատյանում:

66.   Թիվ 8/14 տեղամասում ժամը 14:21:05 սահմաններում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ դիտորդ Մինաս Սարգսյանը արձանագրել է քվեաթերթիկի դուրս հանում տեղամասից և ներս բերում։ Քվեարկողը եկել է քվեարկելու, դիտորդը նկատել է, որ անձնագիրը արդեն կնքված է, մինչև փորձել է հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավել, այդ քաղաքացին հեռացել է քվեաթերթիկը վերցնելով իր հետ: Նույն փորձը կատարվել է 14:21:05 սահմաններում, սակայն այլ անձանց կողմից: Այս դեպքերըը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում:

67.   Թիվ 8/14 տեղամասում ժամը 11:32:25 և 12:46:27 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Քրիստինե Ռազմիկի Եդիգարյանը արձանագրել է ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս: Քվեարկության սենյակի անմիջական հարևանությամբ շարունակաբար կատարվել է ընտրողների ուղորդում: Հանձնաժողովի նախագահը մերժեց արձանագրության կազմումը: Այս դեպքերըը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում: Առկա է տեսանյութ:

68.   Թիվ 8/14 տեղամասում ժամը 11:32:25, 19:22:09 սահմաններում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչ Քրիստինե Ռազմիկի Եդիգարյանը արձանագրել է ընտրողների խմբերի փոխադրում դեպի տեղամաս և տեղամասից տեղամաս: Այս դեպքերըը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում:

69.   Թիվ 8/25 տեղամասում ժամը 13:34:20 սահմաններում Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ դիտորդ Արսեն Մանուկյանը արձանագրել է բազմակի` այլ անձանց փոխարեն քվեարկություն։ Երիտասարդ մի ընտրող քվեարկություն է կատարել երկրորդ անգամ՝ քվեածրարը գցել է քվեատուփի մեջ, որից հետո են ստուգել, որ նրա անձնագրում առկա է եղել դրոշմակնիքը: Նույն պահին խնդիրը բարձրաձայնվել է, սակայն ընտրողը շտապ հեռացել է տեղամասից: Նույնը կատարվել է ժամը 13:22:51 սահմաններում, որը արձանագրվել է դիտորդ Արսեն Մանուկյանի կողմից: Նույն անձի կողմից կատարվել է բազմակի քվեարկություն: Հանձնաժողովի նախագահը չի արձանագրել նշված խախտումը /Տեսանյութը առկա է/: Նման փորձ կատարվել է նաև ժամը 13:08:39 սահմաններում, երբ նույն անձը փորձել է քվեարկել արդեն կնքված անձնագրով: Հանձնաժողովի նախագահը մերժել է գրանցել խախտումը և սպառնացել ձեռքից վերցնել տեսանյութը: Ժամը 12:37:07 սահմաններում դիտորդը կրկին արձանագրել է, որ մի անձը քվեարկել է երկու անգամ: Հանձնաժողովի անդամը խախտումը չի արձանագրել: (կցվում է լուսանկարներ՝ ըստ տեղամասի):

70.   Թիվ 8/25 տեղամասում ժամը 11:30:52 սահմաններում Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ դիտորդ Արսեն Մանուկյանը արձանագրել է  մարդկանց և մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով և այդ ժամանակահատվածում արձանագրվել է նաև քվեարկողների կուտակում քվեարկության սենյակում: Այս դեպքերըը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում: 

71.   Թիվ 8/25 տեղամասում ժամը 11:30:52 սահմաններում Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ դիտորդ Արսեն Մանուկյանը արձանագրել է քվեարկողին օգնելու կարգի խախտում: ԲՀԿ-ի վստահված անձը, առանց այդ մասին հանձնաժողովի նախագահին տեղեկացնելու և գրանցամատյանում գրանցվելու օգնեց ընտրողին քվեարկություն կատարել, ինչը նկատել են տեղամասում գտնվողները: Դիտորդի և հանձնաժողովի քարտուղար /ՀԱԿ/ դիտարկմանը, որ վստահված անձն իրավունք չունի օգնելու, դա կարգի խախտում է պետք է գրառել գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը մերժել է այդ պահանջը՝ ասելով որ ինքը ոչինչ չի տեսել, և նրանց ասածին չի հավատում: Այս դեպքը ևս չի արձանագրվել գրանցամատյանում: (կցվում է տեսաձայնագրություն՝ ըստ տեղամասի):

 

72.   Թիվ 8/25 տեղամասում ժամը 11:09:15 սահմաններում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ դիտորդ Անահիտ Սերյոժայի Առուստամյանը արձանագրել է ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում: Այս դեպքերըը ևս չեն արձանագրվել գրանցամատյանում:  (կցվում է լուսանկարներ՝ ըստ տեղամասի):

73.   Թիվ 8/25 տեղամասում ժամը 07:04:50 սահմաններում Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ դիտորդ Արսեն Մանուկյանը արձանագրել է  տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողություն

Comments To "Օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ " - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: