ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի. 05.11.2015

Պետությունը ոտնահարում է տեղեկատվության ազատության իրավունքը

06.11.2015

                

        Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում»-ն ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության գործով ևս մեկ նախնական դատական նիստ: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի դատավորի երեք թեկնածուների մրցույթը դիտարկելիս ԻԵՄ-ը դիմել էր երկու նախարարություններին՝ խնդրելով տրամադրել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ (2014)6ARM կարծիքը, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Խորհրդատվական խմբին վերջինիս հարցմանն ի պատասխան տրամադրված «լրացուցիչ տեղեկատվությունը ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը»: Երկու նախարարություններն էլ մերժել էին տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ առաջին մասով որպես մերժման փաստարկ բերելով 2010թ. նոյեմբերի 10-ի՝ Խորհրդատվական խումբ ստեղծելու մասին թիվ CM/Res (2010)26 բանաձևի 5-րդ կետը, ըստ որի՝ ԵԽ անդամ պետության կողմից ներկայացված թեկնածուների վերաբերյալ խորհրդատվական խմբի կողմից տրված բացասական կարծիքը և իր դիրքորոշման վերաբերյալ տրված պատճառները գաղտնի տեղեկատվություն են: Ինչ վերաբերում է հայցված տեղեկատվության երկրորդ մասին, ապա ԱԳՆ-ն իր պատասխանում նշել էր, որ դրա տնօրինողը արդարադատության նախարարությունն է, իսկ արդարադատության նախարարարությունը նշել էր, որ չի կարող տրամադրել այդ տեղեկատվությունը, քանի որ այն պարունակում է անհատական տվյալներ:      Շարունակությունը տե՛ս այստեղ:        

 


Comments To "ԻԵՄ-ն ընդդեմ ԱԳՆ-ի և ԱՆ-ի. 05.11.2015" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: