ՍԴ-ն բավարարեց Ilur. am-ի դիմումը

ՍԴ-ն բավարարեց Iluram-ի դիմումը` հաստատելով տեղեկատվության աղբյուրի գաղտնիության կարևորությունը

 

22.10.2015թ.

 

Լուսանկարը՝ ՍԴ-ի կայքէջից

           2015 թ. հոկտեմբերի 20-ին, ՀՀ սահմանադրական դատարանը քննել է «ilur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի բողոքը, որով վիճարկվում էր այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները պարտավորեցրել են «ilur.am» լրատվական կայքին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Խոսքը մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության մասին է, որոնք կամ որոնց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն ըստ դիմող կողմի պահանջի՝ պիտի ճանաչվեն հակասող ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 18-րդ, 19-րդ, 27-րդ և 43-րդ հոդվածներին: Ըստ դիմող կողմի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթները չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում խախտվել են դիմողի՝ Սահմանադրության նշված հոդվածներով սահմանված իրավունքները:  Տե՛ս ավելին այստեղ

 

         


Comments To "ՍԴ-ն բավարարեց Ilur. am-ի դիմումը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: