Օվսյաննիկովայի գործով դատավարությունը մեկնարկեց

 Օվսյաննիկովայի գործով դատավարությունը մեկնարկեց

 

              16.10.2015թ.

 

Լուսանկարը՝ Կարեն Միրզոյանի: 

              Այսօր, ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ելենա Օվսյաննիկովայի կողմից ՀՀ ոստիկանության, ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով դատավարությունը:

 

 

              Օվսյանիկովան ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանից և պատգամավոր Էդմոն Մարուքյանից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու  գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000   դրամի չափով, որոնցից 2-ական միլիոն դրամի չափով՝  ոստիկանությունից և դրա բարձրաստիճան պաշտոնյաներից և մեկ միլիոն դրամի չափով պատգամավոր Էդմոն Մարուքյանից:

 

         Տե՛ս ավելին այստեղ: