Ինչո՞ւ էր ոստիկանությանը ձեռնտու սադրել ռուս կնոջը

Ինչո՞ւ էր ոստիկանությանը ձեռնտու սադրել Օվսյաննիկովային

16.10.2015թ.

 

                 2015թ. էլեկտրականցած ամռանը Ելենա Օվսյաննիկովան շատերի պես չի ենթարկվել ոստիկանության կողմից ֆիզիկական բռնությունների, սակայն տուժել է ոչ պակաս քան այդ օրը բռության ենթարկվածները:  Օվսյանիկովան ոստիկանությունից և մի քանի պաշտոնյաներից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու  գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000   դրամի չափով: Նախնական դատական նիստը նշանակված էր 16.10.2015թ., ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և  Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

 

 

                 Օվսաննիկովան ՌԴ քաղաքացի է, ով ամուսնու՝ Հարություն Մուրադյանի հետ Երևան է տեղափոխվել մի քանի ամիս առաջ՝ այստեղ մշտական բնակություն հաստատելու մտադրությամբ: Ինչպես երևանցիներից շատերը, ամուսիններով ևս որոշել են ակտիվ մասնկացություն ունենալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ցույցերին: Տե՛ս ավելին այստեղ: