Դատարանը գտել է, որ քաղաքացու իրավունքը խախտվել է

ՀՀ վարչական դատարանը ճանաչել է «առավել ագրեսիվ երիտասարդի» հավաքների ազատության իրավունքի խախտումը

 

 02.10.2015թ.

 

 

 

                  2015թ. հուլիսի 30-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը   մերժեց ՀՀ ոստիկանության՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը՝ հաստատելով քաղաքացու խաղաղ հավաքների և ցույցների մասնակցելու իրավունքը:  Այս գործով Լ. Բարսեղյանի ներկայացուցիչն էր իրավաբան Արտակ Զեյնալյանը:  

 

             «Ավելի ագրեսիվ երիտասարդը» չի կատարել ոստիկանի օրինական (թեև անորոշ մնացած) պահանջը, ուստի, ՀՀ ոստիկանությունը դատարանից պահանջում է վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության. մոտավորապես այսպիսի բառերով կարելի է բնորոշել 2013թ. դեկտեմբերի 2-ին Պուտինի` Երևան կատարած  այցի կապակցությամբ բողոքի ցույցին մասնակցած Լևոն Բարսեղյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից  վարչական դատարան ներկայացված հայցապահանջը: Ինչպես փաստել է դատարանը, ոստիկանության պահանջը քաղաքացուն այդպես էլ չի բացահայտվել, քանի որ ոստիկանության արձանագրության մեջ նշված չէ ո՛չ անձի  գործողությունները և ո՛չ դրանք դադարեցնելու մասին կոնկրետ պահանջը, ինչը նշանակում է, որ «խնդրո առարկա արձանագրության բովանդակությունից բացակայում են իրավախախտման էության որոշիչ բաղադրատարրերը»: Ուստի, այն կազմվել է օրենքի խախտմամբ:  

 

            Տե՛ս ավելին այստեղ:


Comments To "Դատարանը գտել է, որ քաղաքացու իրավունքը խախտվել է" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: