Ճեղքել էր արդյո՞ք Շահնազարյանը ոստիկանության շղթան

Ճեղքել էր արդյո՞ք Աննա Շահնազարյանը ոստիկանության շղթան. ոստիկանության պահանջը  դատարանի կողմից անհիմն է ճանաչվել

 

 

14.10.015թ.

 

            ՀՀ ոստիկանությունն ընդդեմ ԱննաՇահնազարյանի գործով 2015թ. հունիսի 5-ին ՀՀ վարչական դատարանի կողմից արձակված վճիռը հավաքների ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում կարևոր առաջընթաց քայլ էր:

 

           Այս վճռով դատարանը մերժել է Ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացու, որով վերջինս պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել 13.05.2014թ. Մաշտոցի պուրակի անվանափոխության դեմ բողոքի ցույցի մասնակցին՝ միևնույն ժամանակ բավարարելով Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով` վերջինիս կողմից բերված հակընդդեմ հայցը: Վճռի պատճառաբանական հատվածում դատարանն ընդգծել է ժողովրդավարության կայացման ճանապարհին հավաքների ազատության առանցքային նշանակությունը:

 

           Տե՛ս ավելին այստեղ:


Comments To "Ճեղքել էր արդյո՞ք Շահնազարյանը ոստիկանության շղթան" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: