Իրավաբանի նկատմամբ կիրառվեց սանկցիա

Իրավաբանի նկատմամբ  դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիա կիրառվեց նրա` արդեն դրսում լինելուց հետո

 

08.10.2015թ.

 

Իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Սերգեյ Գրիգորյանը խորհրդակցում են իրենց վստահորդ Վարտգեզ Գասպարիի հետ՝ 2015թ. հուլիսի 21-ի դատական նիստի ժամանակ: Լուսանկարը՝ Առավոտ օրաթերթի:

          - Ձեզ պատիվ չի բերում այն հանգամանքը,  - ասել է Գասպարին դատարանին՝ ի նկատի ունենալով դատական համակարգի անհուսալի վիճակը, - որ ՄԻԵԴ-ում վիճարկված ՀՀ դատարանների 52 վճիռներից 47-ը անվավեր են ճանաչվել:  

 

 

          Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը Վարտգեզ Գասպարիի  դեմ ՀՀ ոստիկանության կողմից բերված հայցի քննության ժամանակ պատասխանողի նկատմամբ կիրառեց միանգամից երկու սանկցիա այն բանի համար, որ վերջինս իր հայտարարության մեջ նշել է ՄԻԵԴ-ի կողմից Հայատաստանի դեմ մեծ քանակությամբ բողոքներ բավարարելու հանգամանքը որպես՝ դատարանի համար անպատվաբեր փաստ:

 

 

          Իր հայտարարության մեջ  Գասպարին, մասնավորապես, նշել է այն մասին, որ իր գործը քննող նախորդ դատավորը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ արդեն երկու գործով կայացրել է որոշումներ ակտիվիստների օգտին, և հեռացվել է  այն փուլում, երբ իր գործով ներկայացվել էին ապացույցներ առ այն, որ ոստիկանության կողմից ակտվիստին ներկայացված պահանջը օրինական չի եղել, և հենց այն պահին, երբ որոշում է կայացրել ներկայացված ապացույցները հետազոտելու մասին: 

 

 

      Տե՛ս ավելին այստեղ


Comments To "Իրավաբանի նկատմամբ կիրառվեց սանկցիա" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: