Ilur.am-ն արդեն դիմել է ՄԻԵԴ

«Ի լուր էյ էմը» արդեն դիմել է ՄԻԵԴ. ՀՀ սահմանադրական դատարանը ևս կքննի բողոքը

 

 12.08.2015թ.

     Ilur.am կայքի ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը ընդունվել է վարույթ: Այս բողոքով լրատվամիջոցը վիճարկվում է այն դրույթի սահմանադրականությունը, որի հիման ՀՀ դատարանները պարտադրել են Ilur.am-ին բացահայտել իր հրապարակման աղբյուրը: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով «Հրապարակ» օրաթերթի կողմից նույն հարցով ներկայացված դիմումի հետ միասին՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին:

 2015թ. հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ  հարուցված քրեական գործի կարճման մասին:  Քրեական գործը հարուցվել էր նույն թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատական ակտը դիտավորությամբ չկատարելու առնչությամբ:  Տե՛ս ավելին այստեղ

Comments To "Ilur.am-ն արդեն դիմել է ՄԻԵԴ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: