ela3 ela1 ela

Քաղաքացիական ակտիվիզմի համար վճարված ավելի բարձր գին

Քաղաքացիական ակտիվիզմի համար վճարված ավելի բարձր գին


 

 

 

 

 

                Եթե ուշադրությամբ հետևում եք Հայաստանում սոցիալ-քաղաքական  զարգացումներին, ապա անպայման նկատած կլինեք վաթսունին մոտ մի մարդու, ով    բողոքի ակցիաների ժամանակ պառկում է գետնին՝ ձեռքերում որևէ քաղաքացիական  պահանջով պաստառ կամ ոստիկանների հետ վեճի է բռնվում: Ֆոտոլրագրողներն  անպայման մի երկու լուսանկար կանեն, եթե նրան ամբոխի մեջ նկատեն:  Բայց նա փողոց  դուրս չի գալիս մասնակցելու տարբեր բողոքի ակցիաների անվճար լուսանկարվելու  նպատակով, թեև հազվադեպ է բաց թողնում քաղաքացիների կողմից բարձրացված որևիցե  արդարացի պահանջին սատարելու հնարավորություն: 

               

               

               Այդ մարդը Վարդգես Գասպարին է՝ Իրանում ծնված մի հայ գործարար, ով Հայաստան է եկել դեռևս խորհրդային տարիներին՝ այլևս իր ողջ մնացած կյանքի ընթացքում այստեղ մնալու մտադրությամբ:

               Իր դեմ միևնույն ժամանակ ընթացող մեկ տասնյակ վարչական, 2 քաղաքացիական և նույնիսկ մեկ քրեական գործերով նա  դարձել է Հայաստանի դատարանների մշտական այցելուն: Գասպարին ցույց է տալիս գրադարակի վրա շարված դատական գործերով թղթապանակների մի ամբողջ շարք ու ասում, որ ինքն էլ իր հերթին պետության դեմ քսանից ավելի հայց է ներկայացրել: Նա բավարարված է իր քաղաքացիական ակտիվ գործունեությամբ և ասում է, որ վստահ է՝ մի օր արդյունքներն էական կլինեն:  

               - Ես կարող եմ խնայել ու երեխայիս համար մեկ շիշ քոլա չգնել, բայց արդար գործի համար կիրառվող անօրինական տույժերը ինձ չեն կարող հետ պահել իմ պայքարից, - ասում է նա:

               Վարդգես Գասպարին կարծում է, որ հայաստանյան իրականությունը փոխել հնարավոր է, որի համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա: Նա ուրախ է, որ բազմաթիվ գաղափարական համախոհներ կան, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են ժողովրդավարական պետության կայացմանը և հավատում է, որ դա միանգամայն իրագործելի է:

- Իհարկե, դրա համար ժամանակ է պետք: Բայց մի բան ինձ դուր չի գալիս. մենք հաճախ ոգևորվում ենք, համախմբվում ինչ-որ նախաձեռնության շուրջ, բայց այդ ոգևորությունը շատ արագ   մարում է: ՀԿ-ները հետամուտ չեն լինում իրենց նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը, և սա շատ տխուր փաստ է: 

               Գասպարին ուրախ է, որ իր բազմաթիվ դատական գործերի վարման համար ու իրավապահ մարմինների հետ առնչվելիս այսօր իր կողքին է ՛՛Իրավունքի Եվրոպա միավորում՛՛ իրավապաշտպան ՀԿ-ն:  

               - Ես ինքս իրավաբան չեմ, թեև գիտեմ իմ գործի և մաքսային ոլորտի հետ առնչվող օրենսդրությունը, սակայն ես շարքային քաղաքացի եմ և կարող եմ ձախողել դատարանում կամ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում անձս պաշտպանելիս, բացի այդ իմ անձնապես մասնակցելը բազմաթիվ դատական նիստերին կարող է, ի վերջո,  կաթվածահար անել իմ համեստ բիզնեսը, - ասում է նա:

               Էությամբ խաղաղասեր Գասպարիի առաջին բողոքի դրևսորումները եղել են դեռևս Թեհրանում: Դրանցից մեկը տեղի է ունեցել 80-ականներին  երբ Իրանը պատերազմի մեջ էր, որին օժանդակելու համար աշխատավորների աշխատավարձից էին պահում մեկ օրվա աշխատած գումարը: Գասպարին պահանջել է ետ վերադարձնել իրենից պահված գումարը: Երբ նրան ասել են, որ դրա փոխարեն պարգևատրում կստանա, նա պնդել է, որ իրեն վերադարձնեն հենց իր աշխատածը:

               - Ես ասացի, որ ուզում եմ, որ հատկապես նշվի, որ ես պահանջում եմ հենց իմ մեկ օրվա աշխատավարձը: Ես չեմ ուզում, որ իմ աշխատած գումարը ծախսվի պատերազմի վրա:

Այդուհանդերձ, Իրանում ուրիշ էր. Իրանն իր երկիրը չէր՝ չնայած այն փաստին, որ Գասպարին այնտեղ էր ծնվել:

               - Ես չեմ ափսոսում այն ժամանակը և ջանքերը, որ ծախսել եմ՝ Հայաստանում հանուն արդարության պայքարելով, - ասում է Գասպարին, - փոխարենը, ափսոսում եմ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը, որ ծախսել եմ դրսում, նույնիսկ Շվեցարիայում  անցկացրած ամիսներս:

               Գասպարին մի քանի ամիս  բնակվել է Շվեցարիայում. Երևանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո նա միացել էր այնտեղ տեղափոխված ընտանիքին, նաև ուսումը շարունակելու նպատակով:

               - Բայց, ի վերջո, նախընտրեցի վերադառնալ Հայաստան, որտեղ ես պետք է լինեմ, - ասում է նա:

               Եվ չնայած երկրում տիրող անարդարությանը՝  Գասպարին գտնում է, որ սեփական հայրենիքում  գտվելը ինչ-որ տեղ մխիթարում է և փոխհատուցում այն վատ փորձառությունը, որը նա ունեցել է այստեղ: Նա գտնում է, որ բողոքի ցույցերի ու երթերի միջոցով կարծիք արտահայտելը ժողովրդավարության կայացման կարևոր բաղադրատարրերից է.

               - Եթե տանն ես նստում,  ապա դա հավասարազօր է հօգուտ անարդարության քո ձայնը տալուն, քո համաձայնությանը դրան, դրա համար պետք է ժամանակ գտնես և արտահայտես քո իրական կարծիքը: 

               Գասպարին ասում է, որ չի կարողանում հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր ուրախ են, որ դու պայքարում ես ինչ-որ բանի դեմ, բայց իրենք երբեք չեն միանում:

               - Կան նաև այնպիսիները, ովքեր գոռում են անարդարության մասին, բայց մեկ էլ տեսնում ես իրենց` Արաբական Էմիրություններում կամ թեկուզ Վրաստանում անցկացրած շքեղ հանգսի մասին վկայող  նկարներ են դնում, - հետո ցավով ավելացնում է, - ես ընտանիքիս արդեն տասը տարուց ավելի է, ինչ հանգստանալու չեմ տարել. ի՞նչ հանգստանալու ժամանակ է որ:

               Գասպարին եռանդուն գործարար է, որի ընկերությունը զբաղվում է ավտոմատիկայի սարքավորումների ներկրմամբ:  Նա տարաբնույթ ատյանների հետ պայքարել է՝ ձգտելով իր բիզնեսը օրենքի սահմաններում վարել և նշում է, որ հուսով է, որ ինքն էլ է իր համեստ լուման ներդրել իր բիզեսի ոլորտում օրենսդրության կատարալեագործման  և հատկապես օրենքների ոչ ընտրովի կիրառման գործում, in:    

               - Ես երբեք պետական պաշտոնատար անձանց, այդ թվում՝ մաքսային մարմիններին մաղարիչներ չեմ տալիս, երբեք, - ասում է նա, - գիտեմ, որ սպիտակ ագռավի պես մի բան եմ այս հարցում, բայց այլ կերպ ես պարզապես չեմ կարող: Նրանք սկզբում քեզ վատ են վերաբերվում, հետո որոշ ժամանակ անց հասկանում են, որ քեզ հետ իրենց ուզածի պես վարվել չեն կարող. դու չես վճարելու այն, ինչ որ սպասում են և այդպես տեղի են տալիս:

               Գասպարին այլ գործարարների առաջարկում է հետևել իր օրինակին, բայց ասում է, որ շատ դժվար է համոզելը:

               - Քաղաքացիները պետք է սովորեցնեն պետական պաշտոնյաներին  որ իրենք ծառաներ են, այլ ոչ թե տերեր, և որքան համառ լինենք այս գործում, այնքան ավելի մեծ կլինի հաջողության հավանականությունը, - ասում է նա:

               Գասպարին կորցրել է իր դեմ ներկայացված հայցերի հաշիվը, բայց երբ նրան հարցնում են, թե Հայաստանի արդարադատության համակարգի հետ առնչվելիս որն է եղել իր նկատմամբ ամենաանարդարացի վերաբերմունքը, նա նշում է 2008թ. մարտյան  իրադարձություններից հետո իր քաղաքական հայացքների համար ազատազրկման այն հատվածը,  որի ընթացքում նրան տեղավորել էին քրեական հանցագործի հետ միևնույն խցում, որտեղ նա ենթարկվել էր կտտանքների և անմարդկային վերաբերմունքի:

               ՛՛Տիկոյի հարձակումները ինձ վրա տեւեց մի քանի ժամ: Մերթ սաստկանում, մերթ հանդարտվում էր: Ես ոչ միայն փորձում էի պաշտպանվել, այլ նաեւ փորձում էի հանկարծ չվնասեմ նրան: Պարզ է, քաղաքի կենտրոնում հեչի համար ես մեղադրվում էի ոստիկանին քաշքշելու մեջ, վայ որ մի փալասի վրա ձեռք բարձրացրած լինեի` էն էլ ավազակապետության միջնաբերդում՛՛, - գրում է նա իր ֆեյսբուքյան պատին շարադրված հուշերում

               Բանտային ղեկավարությունը ուշադրություն չի դարձրել նրա ահազանգներին՝ գաղտնի հետևելով իրադրությանը: Օրեր տևած կյանքի ու մահու կռվից նրան բառացիորեն փրկել են ՔՀԿ այցելության եկած ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները. Գասպարիին խցից տեղափոխեցին հենց նույն օրը, երբ ստացան խմբի ժամանման մասին լուրը:   

               Այդուհանդերձ, իր քաղաքացիական ակտիվության համար Գասպարին ավելի թանկ է վճարել, քան Տիկոյի  հետ միևույն խցում լինելու պատճառով սեփական կյանքին սպառնացող վտանգը:  2005թ. նրա միակ որդի Լևոնը, ականատես լինելով հոր նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվող բռնությունները , խորը հուզական ապրումների պատճառով կորցրել է խոսելու ունակությունը: Այդ օրը ստացած ծանր հոգեկան ցնցումները խորը հետք են թողել երեխայի առողջության վրա:

               Սակայն նույնիսկ աշխարհում ամենաթանկ մարդուն պատճառված վնասը չի կարող ստիպել Գասպարիին փոխելու իր էությունը:   

Լուսանկարը՝ a1plus.am-ից Լուսանկարը՝lragir.am-ից Լուսանկարը՝ PanArmenian.net-ից

 


Comments To "Քաղաքացիական ակտիվիզմի համար վճարված ավելի բարձր գին" - 2 item(s)

Քչերն են Վարդգեսի նման փորձում բառի բուն իմաստով իրենց մարդ լինելը իրականացնեն։

Մի քիչ ավելին, քան այնինչ մամուլը սովորաբար գրում է իմ և իմ ակցիաների մասին... Կան պարզաբանելու և լրացումներ անելու որոշ հարցեր, բայց դա հետո...

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below:



Վերջին իրադարձություններ
Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց
Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց Հոկտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան …
comments 0
ՓՊ խորհուրդը մեղավոր ճանաչեց Տիգրան Եգորյանին․
ՓՊ խորհուրդը մեղավոր ճանաչեց Տիգրան Եգորյանին․ ովքեր են որոշում կայացնողները. Երեկ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2․5 ժամ խորհրդակցական սենյա …
comments 0
Նիստն անցավ կանոնակարգի կամայական կիրառմամբ
Տիգրան Եգորյանի կարգապահական նիստն անցավ  խորհրդի կանոնակարգի կամայական կիրառմամբ 08.10.2017 Շուրջ երկամսյա դադարից հետո հոկտեմբե …
comments 0
The Situation of the Right to Freedom of Expression
OSCE Human Dimension Implementation Meeting Warsaw, Poland 11 – 22 September 2017 25/09/2017   Participant organization:&n …
comments 0
Հայաստանում ազատ ընտրության իրավունքի վիճակի մասին
ԵԱՀԿ Մարդկային չափման բաղադրիչի խորհրդաժողով 11-12 սեպտեմբեր 25/09/2017   Մասնակից կազմակերպություն՝«Իրավունքի Եվրոպա միավ …
comments 0
  • EED_logo
  • cpi_tag_2c_rgb
  • Logo-ONLINE-SMALLEST-WHITE
  • horizontal-usaid-logo
  • US-DeptOfState-Seal
  • ARM_OSCE_RGB
  • HCAV-logo
  • Logo_TIAC_arm
  • NED_logo
  • Aspaez_logo