ՀԽ անդամին չթույլատրեցին տեսակցել փաստաբանի հետ

ՀԽ անդամին չթույլատրեցին տեսակցել փաստաբանի հետ

Հիմնադիր խորհրդարանի անդամին չթույլատրեցին նույնիսկ տեսակցել փաստաբանի հետ՝ ոչ աշխատանքային ժամ պատճառաբանությամբ

08.04.2015թ.

Երեկ՝ ժամը 18:40-ին, փաստաբան  Տիգրան Եգորյանին չթույլատրեցին մուտք գործել ՀՀ քննչական կոմիտե՝ մասնակցելու առավոտյան բերման ենթարկված “Հիմնադիր խորհրդարանի” անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ կատարվող քննչական գործողություններին: Քննչական մարմնի կողմից մերժման համար ներկայացված պատճառաբանությունը աշխատանքային օրվա արդեն ավարտված լինելն էր: Փաստաբանին խորհուրդ էին տվել վերադառնալ հաջորդ օրը:  Արամ Հակոբյանի դուստրը նախօրեին  Աղվան Հովսեփյանի անունով դիմում էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) անդամ փաստաբաններ Լուսինե Հակոբյանին և Տիգրան Եգորյանին ճանաչել որպես իր հոր՝ Արամ Հակոբյանի շահերի պաշտպան և ապահովել վերջիններիս ներկայությունը քննչական գործողությունների ժամանակ:

ԻԵՄ-ի փաստաբանների ահազանգով ժամը 10.00-ի սահմաններում ՄԻ պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչը այցելել է Արամ Հակոբյանի բնակարան, ով փորձել է ծանոթանալ այնտեղ ընթացող խուզարկության հիմքերին, սակայն ՀՀ ԱԱԾ-ի և/կամ ոստիկանության ներկայացուցիչներն արգելել են վերջինիս մուտքը բնակարան և հրաժարվել են ներկայացնել դատարանի որոշումը՝ պատասխանելով, որ բոլոր հարցերի պատասխանները վերջինս կարող է ստանալ ՀՀ ՔԿ լրատվության բաժից:

Նույն կերպ արգելվել է նաև Արամ Հակոբյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Հարությունյանի մուտքը բնակարան:


Comments To "ՀԽ անդամին չթույլատրեցին տեսակցել փաստաբանի հետ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: