Ասուլիս՝ ՏԻՄ ընտրություների վերաբերյալ

Ասուլիս՝ ՏԻՄ ընտրություների վերաբերյալ

Ասուլիս՝ մարտի 15-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություների արդյունքների վերաբերյալ

17.03.2015թ.

Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում թերացումները և խախտումները բազմաթիվ էին. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այսպես են բնութագրել  ընտրությունները դիտարկած ՀԿ-ների ներկայացուցիչները:  Ասուլիսին ներկա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հաստատեցին, որ աշխատելու տեղ ունեն:

Մարտի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած  «Իրավունքի Եվրոպա միավորման» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը գտնում է, որ բացի «ավանդական խախտումներից»՝ այս անգամ ՏԻՄ ընտրություններում նախևառաջ քաղաքացիների մասնակցությունը ցանկալի տոկոսի չէր հասնում:

«Ընտրությունները ոչ մրցակցային էին, քանի որ բազմաթիվ համայնքներում մեկ թեկնածու էր առաջադրված, ինչը լուրջ և համազգային խնդիր է», - նշել է Տ. Եգորյանը, ով գտնում է, որ դիտորդների հետևողական, քրտնաջան աշխատանքի արդյունքում պետության գործակալների կողմից բավական ակտիվություն է նկատվում, սակայն ըստ նրա՝ § այդ գործողությունները բովանդակային արդյունավետության դեռևս չեն վերածվել¦:

«Փորձ է արվում առևերույթ, մակերեսային տպավորություն ստեղծել, որ խնդիրը վերածվեց, որ արագ արձագանքման արդյունքում հարցը լուծվեց», - ասում է Տ. Եգորյանը և նշում է՝ իրականում այդպես չէ: Այս դիտարկումները Տ. Եգորյանը ասուլիսի ժամանակ լրացրել է օրինակներով:

Բացի «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել էին ևս վեց տեղական հասարակական կազմակերպություն: Ասուլիսին մասնակցող  բանախոսներն էին այդ կազմակերպություններից  Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Լենա Նազարյանը,  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ծրագրերի տնօրեն Եղիազար Դավթյանը, «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպություն Արմեն Պետրոսյան:   ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում էին անդամ Նունե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

Մարտի 15-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ճնշող մեծամասնությունն իշխող Հանրապետական կուսակցությունից էին: Միայն երկու գյուղում ՀՀԿ-ից բացի նաև ընդդիմադիր թեկնածուներ էին մասնակցում: 

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ կամ Մեդիա կենտրոնի կայքում

Լուսանկարը տրամադրվել է «Մեդիա կենտրոնի» կողմից: 


Comments To "Ասուլիս՝ ՏԻՄ ընտրություների վերաբերյալ" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: