Ի պատասխան ԻՊԱՍ-ի ապատեղեկատվությանը

ԻՊԱՍ-ի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորման» հայտարարությունը

10.03.2015թ.

Սույն թվականի մարտի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն իր կայքի և գործընկերային ցանցի միջոցով տարածել է տեղեկատվություն, որով փորձ է արվում ստեղծել պատրանք, թե իբր այս կազմակերպությունը հանդիսանում է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության գործընկերը այսպես կոչված՝ «Իրավական աջակցություն ակտիվիստներին» ծրագրի շրջանակներում:

Սույնով տեղեկացնում ենք, որ 2013թ. ի վեր «Իրավունքի Եվրոպա միավորումը» ո′չ նշված և ո′չ էլ իր որևէ այլ ծրագրի շրջանակներում վերոհիշյալ կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր երբևէ չի կնքել, չի եղել նույնիսկ բանավոր պայմանավորվածություն:  

Մեր կազմակերպության կողմից հավաքների ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագիրը կոչվում է  «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ՝ Ա-ից Ֆ» (http://ela.am/index.php?route=product/category&path=59_91#.VP6K1fmsX2c), որը ֆինանսավորվում է «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» կողմից, որի կայքէջում  տեղ գտած տեղեկատվությանն էլ (https://www.democracyendowment.eu/we-support/legal-assistance-for-activists/) հղում էր արել վերոհիշյալ հ/կ-ն: Սակայն վերջինս ԻԵՄ-ի ո′չ այս և ո′չ էլ մեկ այլ ծրագրի հետ որևէ առնչություն չունի: Այն փաստը, որ վերջինիս կողմից տարածված հայտարարության մեջ ծրագրի անվանումը ներկայացված է որպես «Իրավական աջակցություն ակտիվիստներին» խոսում է այն մասին, որ այս մարդիկ երբևէ մեզ հետ չեն առնչվել և պարզապես անհաջող փորձ են արել ինչ-ինչ նպատակների համար այս տեղեկատվությունը ստանալ համացանցից:

Ակնհայտ է, որ այս պատրանքը ստեղծելով` ԻՊԱՍ-ը հատկապես փորձում է այն ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութի դիտարկմանը իբր իր ակտիվ մասնակցության տպավորություն ստեղծելուն:

Մեզ համար անակնկալ էր «Հետքի» այն հրապարակումը, թե իբր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն մասնակցել է ոչ միայն 2015թ. մրցույթի դիտարկումներին, այլև նախորդին՝  2014թ. մրցույթին և զեկույց է ուղարկել Ստրասբուրգ` փաստորեն, այդ մասին լուրը խնամքով թաքցնելով հայաստանյան հանրությունից:  

Այն փաստը, որ հասարակության շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը չի փորձում երկխոսության մեջ մտնել այդ նույն հասարակության հետ, չի փորձում ո′չ բանավոր և ո′չ էլ գրավոր կերպով իր դիտարկումները ներկայացնել հանրությանը, ինքնին խոսում է դրա իրական նպատակների մասին:

Այս ամենը միայն վերահաստատում է մեր կասկածներն առ այն, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ անունով կազմակերպությունը իշխանությունների կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետությունից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցութի համատեքստում դաշտ ներդրված հերթական կեղծ խաղաքարտն է:

 

 

 

 

 


Comments To "Ի պատասխան ԻՊԱՍ-ի ապատեղեկատվությանը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: