ՍԴ դատավորի ընտրության հանրային վերահսկողություն

2018թ. ապրիլից «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻԵՄ) Հայաստանի Հանրապետության դատական համակարգի ամրապնդման և դատական բարեփոխումների իրականացմանն ուղղված իր ջանքերի շրջանակում իրականացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրական գործընթացի դիտարկում: Դիտարկումը կատարվել է ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերի հրապարակումների, այդ թվում՝ հայտարարությունների, հարցազրույցների, ելույթների և այլնի գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գործընթացի թափանցիկության, օբյեկտիվության և արդարության չափանիշների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրական դատարանը միակ բարձրագույն ատյանն է, որն իրականացնում է սահմանադրական արդարադատություն և լուծում ընտրական վեճերը: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից: Համաձայն 2015թ. դեկտեմբերի 6‒ի սահմանադրական փոփոխությունների՝ ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումը հաջորդաբար իրականացվում է իշխանության 4 5 տարբեր թևերի՝ Հանրապետության նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: ՍԴ դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

 

Ամբողջական զեկույցն՝ այստեղ


Comments To "ՍԴ դատավորի ընտրության հանրային վերահսկողություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: