ԻԵՄ-ը ներկայացրեց ԱԺ դիտորդության զեկույցը

Հունվարի 24-ին տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի՝  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում  2017 թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններիժամանակ  իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը։Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, որը շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելությանը մասնակցած անձանց, որոնք ջանք են ներդրել Հայաստանում ընտրական գործընթացի կատարելագործման համար։ Դեսպանը նշեց, որ Եվրոպական միությունը 7 մլն եվրո է տրամադրել Հայաստանում ընտրությունների իրականացման համար՝ տրամադրելով տեխնիկական սարքավորումների համար անհրաժեշտ գումարի 90 տոկոսը․«Բայց մեր աջակցությունն այլ մասեր էլ ունի, որոնք նույնպես շատ կարևոր են և ինչ-որ առումով նույնիսկ ավելի կարևոր են, քան տեխնիկական կողմը, մասնավորապես՝ քաղաքացիական դիտորդությունը։ ԵՄ-ն ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն եվրո է տրամադրել տարբեր դիտորդական առաքելությունների»։ Դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին բարձր գնահատեց դիտորդական առաքելություններին քաղաքացիների մասնակցելու պատրաստակամությունը․«Դիտորդությունը շատ կարևոր դեր է կատարումմեր կարծիքով․ մարդկանց պատրաստակամությունը՝ ընդգրկվելու դիտորդական առաքելություններում, շատ լավ է խոսում հայերի մասին, քանի որ ընտրություններին որպես դիտորդ մասնակցությունը հասուն քաղաքացիության դպրոց է։ Կոչ եմ անում մեր գործընկերներին կապ պահպանել այն մարդկանց հետ, որոնք դիտորդություն են իրականացրել, ստեղծել հասուն քաղաքացիների կոալիցիա, որը տարբեր կարգավիճակներով կմասնակցի ընտրական ստանդարտները կատարելագործելու գործընթացին»։Անդրադառնալով ընտրությունների նկատմամբ հանրային վստահության կարևորությանը՝ դեսպանը նշեց, որ ընտրական գործընթացների բոլոր շահառուներին մտահոգում է այդ հարցը և հույս հայտնեց, որ մի օր կարիք չի լինի տեխնիկական սարքավորումների և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, քանի որ այդ վստահությունն արդեն ձեռք բերված կլինի։

«ԻրավունքիԵվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ,  փաստաբան Լուսինե Հակոբյանը, ներկայացնելով 2017 թ․ դիտորդական առաքելության հիմնական շեշտադրումները և գործողությունները՝  նշեց, որ առաքելության մեկնարկին ստեղծվել է «Քաղաքացի դիտորդ» կայքը(www.citizenobserver.am), որի միջոցովկարողացել ենգրանցել  4000 քաղաքացիների, որոնց վերապատրաստել են ԻԵՄ իրավաբանները՝անցկացնելով մոտ 160 դասընթաց։Վերապատրաստվել են նաև իրավաբանների թիմը և դիտորդների հետ կապ պահպանածմոտ 100 օպերատորները։ Հակոբյանը նաև ընդգծեց առաքելությանը մասնակցած 147 սփյուռքահայերի, այդ թվում՝ մեր հանրաճանաչ հայրենակիցների և 100 այլազգի դիտորդների դերը։ Անդրադառնալով բուն դիտորդությանը՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ Նախաձեռնության շրջանակներում իրականացվել էդիտորդություն նաև 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում, որը եղել էՆախաձեռնության մեթոդաբանության նորարարություններից մեկը։Ներգրավվել են36 շրջիկ դիտորդներ, ընդհանուր առմամբ դիտորդություն է իրականացվել 1522 տեղամասերում, որը կազմում է բոլոր տեղամասերի 76 տոկոսը։։Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցին՝ Հակոբյանը նշեց, որ  այն նախորդ տարիների զեկույցների համեմատ ավելի կոնկրետ էր և մանրամասն, սակայն իրենք կուզեին, որ այդ զեկույցը լիներ ավելի հավասարակշռված, հատկապես՝ կառավարության տեսակետները  հավասարակշռվեին քաղաքացիական հասարակության տեսակետներով:

Փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց ԱԺ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում ընտրական օրենսդրության հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդունված ընտրական օրենսգիրքը խաղի կանոնների էական փոփոխություն է նախատեսում և մի շարք դրույթներ շատ մտահոգիչ են։Որպես դրական փոփոխություն՝ Եգորյանը նշեց ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը, նաև տեսախցիկների առկայությունը տեղամասերում, սակայն ձայնագրության բացակայությունը դիտարկեց բացասական` խախտումների արձանագրման տեսանկյունից. «Էլեկտրոնային սարքավորւմները չարդարացրին դրանց հետ կապվող հույսերը, քանի որ դրանց տվյալները հասանելի չդարձան շահագրգիռ կողմերին՝ այդ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու նպատակով»։

            Քրեականօրենսգրքում ընտրությունների համատեքստում տեղի ունեցած փոփոխություններին անդրադարձավ ԻԵՄ իրավաբան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը՝ նշելով, որ թեպետ ավելացել են սահմանված պատժատեսակների սահմանաչափերը,ինչպես նաև նախատեսվել են  լրացուցիչ պատժատեսակներ ընտրական հանցագործությունների համար, օրինակ՝ՏԻՄ-ում և պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ ընտրական գործընթացներին որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ մասնակցելու իրավունքից զրկելը, ինչը դրական փոփոխություն է, սակայն դրանցով հիմնական խնդիրները չեն լուծվել, խնդիրն ավելի շատ իրավակիրառ պրակտիկայում է։ Փաստաբանը խնդրահարույց համարեց քրեական օրենսգրքի 154․8 հոդվածի նախատեսումը, որը պատասխանատվություն է նախատեսում այլ անձի փոխարեն սուտ հայտարարություն տալու համար․ «Սա մեր կարծիքով կատարվել է նրա համար, որ հակակշռվի ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման դրական ազդեցությունը, որպեսզի անձը ահաբեկվի այն հանգամանքից, որ նույնիսկ անփութության դեպքում կարող է քրեական պատասխանատվություն կրել»։ Այլ կերպ ասած հիշյալ հանցատեսակը նախատեսվել է որպես սառեցնող և զսպող ազդեցություն այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերի մասին հաղորդումների համար:

            Հիմնական խախտումները և խնդիրները ներկայացրեց փաստաբան Երանուհի Թումանյանցը։Անդրադառնալով պետական պաշտոնատար անձանց ներգրավմանը նախընտրական գործընթացին՝ նա որպես օրինակ նշեց Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի աշխատանքային այցերի ընթացքում քարոզչության իրականացումը, ինչպես նաև վարչական լծակների/ռեսուրսի օգտագործումը։ Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկություններին՝ բանախոսը նշեց, որ պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ ԱԺ փոխխոսնակ  Էդվարդ Շարմազանովը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ընդունել ենկաշառքի գոյությունը՝ համարելով, սակայն, որ այն շատ դժվար բացահայտվող հանցագործություն է, իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն հայտարարել էր, որ դա բարեգործություն է։

            Ընտրական իրավունքի պատպանության շրջանակներում հայտնաբերված խախտումների բողոքարկման գործընթացին անդրադարձավ փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որը նշեց, որ ՏԸՀ-ների ճնշող մեծամասնությունը նիստերը նշանակել է նույն օրը՝ նույն ժամին՝ դրա մասին դիտորդներին և նրանց ներկայացուցիչներին տեղեկացնելով մեկ-երկու ժամ առաջ՝ նպատակ ունենալով բացառելու վերջինների մասնակցությունը դրանց։ Կիվիրյանը նաև ընդգծեց, որ ՏԸՀ-ներում տեղի ունեցող ողջ գործընթացը կառավարվել է ԿԸՀ կողմից, ինչի մասինխոստովանել են որոշ ՏԸՀ նախագահներ՝ նշելով, որ ստացված դիմում-բողոքներն ուղարկվել են ԿԸՀ և սպասում են որոշումների, իսկ նիստեր նշանակելու օրվա և ժամի մասին ցուցում են ստացել ԿԸՀ-ից։ Բացի սրանից՝ ԿԸՀ-ն նաև որոշումների ձևանմուշներ է տրամադրել ՏԸՀ-ներին։Անդրադառնալով դատարաններում ընթացող գործընթացներին՝ փաստաբանը նշեց, որ հայցերի համար դատարաններին արդեն իսկ վճարվել է 3 միլիոն դրամ պետական տուրք, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում բողոքարկումը շարունակելու համար անհրաժեշտ է ևս մոտ 17 միլիոն դրամ, այնինչ 2013 թ․ դատարանները ազատել են ընտրական գործերով դիմողներին պետական տուրքը վճարելու պարտականությունից։ 

            Ամփոփելով բողոքարկման ընթացքը խոչընդոտող խնդիրները՝ փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ բողոքարկման գործընթացը տապալելու համար ամեն ինչ նախատեսված է օրենքով, և դրա հմուտ կիրառումն իրականացնում և կառավարում է ԿԸՀ-ն: Փաստաբանն անդրադարձավ նաև այն կարևոր խնդրին, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանափակված է հկ-ների՝ ընդհանուր ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բողոք ներկայացնելու իրավունքը (հանրային գանգատ (actio popularis)), ինչի վկայությունն է նաև այն, որ Սահմանադրական դատարանը ևս վարույթ չընդունեց հկ-ների ներկայացրած դիմումը, չնայած քաղաքական կուսակցության ներկայացրած դիմումում ներկայացված էին հենց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումները; Ըստ Եգորյանի՝ ՍԴ-ն ընդգծել է դիտորդների ներկայացրած հաղորդումների արդյունավետ քննության պարտականությունն ու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բաց քվեարկության, խմբային քվեարկության, ուղղորդված քվեարկության դեպքերին եւ ընտրող կամ դիտորդ չհանդիսացող այլ անձանց ներկայությանը տեղամասերում, ինչպես նաեւ հանրային պաշտոնյաների կամ նույնիսկ մասնավոր ընկերությունների կողմից տեղ գտած ճնշումներին վերաբերող հաղորդումների մասով:Սահմանադրական դատարանըհանրային իշխանությունների առաջնահերթ խնդիրն է համարել միջազգային եւ տեղական դիտորդական առաքելությունների այն մտահոգություններիհաղթահարումը, որոնք վերաբերում են ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորումներին՝ դրանք պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության ամրապնդման օրակարգի առաջնահերթությունհամարելով։, Պետության սահմանադրական արդարադատության ատյանը կարևորել է նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեմ անհրաժեշտ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը:

Եվ վերջապես խիստ կարևոր է այն, որ Սահմանադրական դատարանն ընդգծել է նաև վարչական վարույթների իրականացման ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից բողոքներին սահմանված կարգով ու ժամկետներում ընթացք տալու համակարգի հետագա բարելավման անհրաժեշտությունը:

***

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://citizenobserver.am/hy/elections/reports։

 

***

Դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Սույն մամուլի հաղորդագրության համար պատասխանատու է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունըայն որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները:


Comments To "ԻԵՄ-ը ներկայացրեց ԱԺ դիտորդության զեկույցը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: