Մրցույթի հրավեր

10.01.2018 թ.

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ` «2017 թ. ապրիլի 2–ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության զեկույց»-ի տպագրության համար:

Տպագրությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրակա­նացվող «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

Տեխնիկական մասնագիր՝

 

Տպագրության համար տրամադրվող նյութերից զեկույցը բաղկացած է 150 տպաշար էջից (A4), երկլեզու, որը պետք է տպագրվի «A5» չափի ֆորմատով, 100 օրինակից: Միջուկը՝ մեկ գույն, թուղթը՝ 80 գր օֆսեթ, շապիկը՝ գունավոր (4 գույն), միակողմանի, թուղթը՝ 300 գր կավճապատ, թաղանթապատումը (լամինացիա)՝ փայլատ, թերմո։

 

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 16-ն է:
Տպագրության վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 21-ն է:

 

Դիմելու ընթացակարգը՝

Դիմումները կարող են ներկայացվել citizenobserver2017@gmail.com  էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Զեկույցի տպագրություն» և կցելով լրացված հայտի ձևաթուղթը:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%) (խնդրում ենք կցել նմուշներ);
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (50%):

ԻԵՄ-ը  Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակում  Մատակարարին տրամադրում է ԻԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում մատակարարված ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատվելու մասին տեղեկանք։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`Լալա Հովսեփյանին, էլ. փոստ՝ citizenobserver2017@gmail.com, հեռախոս` +37410 500665, +37499 588576:

 

Հայտատուները պայմանագրի շնորհման վերաբերյալ տեղեկություն կստանան ԻԵՄ կայքէջի (www.ela.am) «Մամուլ» բաժնից, ինչպես նաև էլ․ փոստի ծանուցմամբ:

 

 

 


Comments To "Մրցույթի հրավեր" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: