Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց

Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց

Հոկտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող գործերից մեկի քննությունը։ Դրանցից մեկով ամբաստանյալէ 4/01 տեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին, որը մեղադրվում է տեղամասի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար, ինչը դրսևորվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին հարվածելով:

Գործով որպես վկա հանդես եկած տարբեր անձանց  ցուցմունքները, սակայն, վկայում են ոչ միայն այն մասին, որ իրականում հանձնաժողովի նախագահն է հարվածել Դեխնավիին, այլ նաև այն մասին,որ այդ միջադեպի պատճառով հանձնաժողովի աշխատանքը չի խոչընդոտվել։ Այս նիստին որպես վկա հրավիրված Եգոր Հովհաննիսյանը, որն ընտրության օրը եղել է հանձնաժողովի անդամ, դատարանում նշեց, որ միջադեպի պատճառով չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, որն անհնար կդարձներ քվեարկության ընթացքը։ Ընդհակառակը՝ միջադեպի ընթացքում ինքն անձամբ շարունակել է աշխատել ընտրողների ցուցակների վրա, իրեն ընտրողներ են մոտեցել, գրանցվել, քվեարկել են, ևգործընթացը շարունակվել է։ Հակոբ Նազարի-Դեխնավիի պաշտպան Դավիթ Գյուրջյանի հարցին, թե արդյոք եղել է իրավիճակ, որ ոստիկանները դուրս հրավիրեն ընտրողներին տեղամասից, Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման բան ևս չի եղել։

Դատարանը նաև որոշեց հաջորդ նիստին դատարան բերման ենթարկել գործով չհարցաքննված վերջին վկային, քանի որ վերջինս, չնայած պատշաճ ծանուցմանը, այդպես էլ դատարան չէր ներկայացել։

Գործով հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին։


Comments To "Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: