Հայաստանում ազատ ընտրության իրավունքի վիճակի մասին

ԵԱՀԿ Մարդկային չափման բաղադրիչի

խորհրդաժողով

11-12 սեպտեմբեր

25/09/2017

 

Մասնակից կազմակերպություն՝«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ

Ուղղված՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ին

Հայաստան, ք․ Երևան, Բուզանդի 101, բն․4

Ներկայացուցիչ՝ պրն. Տիգրան Եգորյան

 

 Աշխատաժողով 3

Ժողովրդավարական ինստիտուտներ

Հայտարարություն Հայաստանում ազատ ընտրության իրավունքի վիճակի մասին

«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ

 

Հայաստանում կան մի շարք համակարգային խնդիրներ ազատ և արդար ընտրությունների իրավունքի իրացման և պաշտպանության ոլորտում, ինչը թույլ է տալիս իշխող կուսակցությանը և գործող նախագահին ապահովել իրենց համար ցանկալի արդյունքներ և մնալ իշխանության։ 2015 թ․ սահմանադրական հանրաքվեն և 2017 թ․ Ազգային ժողովի ընտրություններն այս պնդման լավագույն վկայությունն են։

 Այս համակարգային խնդիրները ներառում են վարչական ռեսուրսների չարաշահում, ռեսուրսների հավասար հասանելիության խնդիրներ և ներպետական ատյաններում արդյունավետ միջոցների բացակայություն։ 2017 թ․ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մի շարք դիտորդական առաքելություններ հայտնաբերել են ընտրողների ազատ կամքի վրա ազդեցություն, ինչը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այլ խախտումներն ի թիվս այլոց ներառում են ընտրակաշառքի, ուղղորդված քվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման, քվեարկության ամփոփման կարգի խախտման, տեխնիկական սարքի խափանման, ընտրողների էլեկտրոնային և թղթային ցուցակների միջև անհամապատասխանության,  բանակի մոտ 100 տոկոս մասնակցության, քրեակատարողական և հոգեբուժական հաստատություններում խախտումների, ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների անգործության դեպքեր։

Բողոքարկման գործընթացի բարդ բնույթը և իրավական որոշակիությանն առնչվող խնդիրներն անհնար են դարձնում ոչ մասնագետների կողմից ընտրական գործերով բողոք բերելը։ Ընտրական վարչարարություն իրականացնող մարմիններն արդյունավետ, անկախ, անաչառ և արդար չեն։ Նրանք չեն ձևավորվում և գործում թափանցիկությամբ։ Ասվածի վառ օրինակն այն է, որ ԿԸՀ նույն անդամները, որ նշանակվել են նախագահի կողմից 2011 թվականին, սահմանադրական փոփոխություններից հետո ընտրվել են  Ազգային ժողովի կողմից։ Դատարանները ևս չեն գործում որպես արդյունավետ միջոց։

Ժողովրդավարական ընտրությունների ներկա վիճակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության զեկույցում։

           Առաջարկություն

 Խիստ կարևոր է խորացնել քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի, ինչպես նաև միջազգային այլ փորձագետների հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համագործակցությունը հնարավոր է դարձրել հայաստանյան փորձագետների մի շարք լուրջ մտահոգությունների արտացոլումը ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցներում։

***

Տիգրան Եգորյանի մասնակցությունը խորհրդաժողովին ֆինանսավորել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը( European Endowment for Democracy- EED ), համաֆինանսավորել՝ Իրավունքի Եվրոպա միավորում հկ-ն։
 

 


Comments To "Հայաստանում ազատ ընտրության իրավունքի վիճակի մասին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: