Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում

Արդար դատաքննության իրավունքի և դատական համակարգի անկախության վիճակը Հայաստանում

19.09.2017

Հայաստանում կան մի շարք համակարգային խնդիրներ արդար դատաքննության իրավունքի իրացման ոլորտում՝ նկատի ունենալով այն փաստը, որ նախ և առաջ Հայաստանի դատարանները չեն գործում որպես անկախ և անկողմնակալ ատյաններ։ Դա պայմանավորված է դատական համակարգի կազմավորման խնդիրներով, ինչպես նաև դատավորների դեմ հարուցված կարգապահական վարույթներում Վճռաբեկ դատարանի ունեցած պատժիչ դերով, որն ամբողջությամբ կամայական է և հիմնված երկակի ստանդարտների վրա։ Դատական համակարգում նաև առկա է ահագնացող կոռուպցիա։ ՀՀ ՄԻՊ-ը անդրադարձել է այս հարցերին 2013 թ․-ի իր զեկույցում։

 

Դատարանները դեռևս անկարող են անկախ որոշումներ կայացնել, հատկապես՝ իշխող կուսակցության և գործող նախագահի հակառակորդների գործերի քննության ժամանակ։ Վճռաբեկ դատարանի նախագահ դատավոր Մկրտումյանի անկողմնակալության հարցը բարձրացվել է անգամ ՄԻԵԴ-ի կողմից։

 

«Սասնա ծռեր» խմբի և «Սեֆիլյանը և մյուսները»դատական գործերը վերոնշյալի լավագույն ապացույցն են։  Այս երկու գործերով պաշտպանյալները շատ լուրջ խնդիրներ ունեն իրենց ընտրած պաշտպանների միջոցով սեփական պաշտպանությունն իրականացնելու հարցում։

 

Առաջին գործը բաժանված է երկու դատավարության։  Միևնույն դատավորը քննում է նույն փաստական հանգամանքներն ունեցող 2 գործերնէլ, և երբ առաջին գործով դատավճիռը կայացված լինի, նույն անձը չի կարողանա անկողմնակալ լինել երկրորդ գործում՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ձևավորած և արտահայտած կլինի իր դիրքորոշումը այս գործերի հիմքում ընկած փաստերի վերաբերյալ առաջին գործի քննության ընթացքում։

 

Երկրորդ, նշված երեք գործերով երկու դատավորները պարբերաբար  պաշտպանյալներին հեռացնում են դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, և մտադիր են շարունակելու դատավարությունը նրանց բացակայությամբ։ Ընդվզող պաշտպանները պատժվում են սանկցիաներով և փոխարինվում հանրային պաշտպաններով՝ չնայած պաշտպանյալների առարկություններին։ Մյուս կողմից՝վերջիններիս առարկությունների պատճառով հանրային պաշտպանները չեն կարող հանդես գալ որպես նրանց պաշտպաններ։ Ըստ այդմ ստացվում է, որ դատավարությունները ընթանում ենմեղադրյալների և նրանց ընտրած փաստաբանների բացակայությամբ։

 

Ի հավելումն սրա՝ իշխանություններն այս երեք գործերով ընդունել են դատական նիստերի դահլիճ մտնելու համար խուզարկության նոր ընթացակարգ, ինչը որևէ հիմք չունի և նվաստացուցիչ է իրավաբանի մասնագիտության էության համար։ Նոր ընթացակարգին հետևելուց հրաժարվող փաստաբանները  դատական կարգադրիչների կողմից զրկվում են դատավարությանը և իրենց պաշտպանյալներին ներկայացնելու իրավունքից և պատժվում դատական սանկցիաներով և պոտենցիալ կարգապահական տույժերով։

 

 

Առաջարկություններ

 

Ուսումնասիրել և կազմել զեկույց՝ Հայաստանի իշխանությունների համարհանձնարարականներով։


Comments To "Արդար դատաքննության իրավունքի վիճակը Հայաստանում" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: