Հայտարարություն

Հայաստան. հասարակական հնչեղություն ունեցող դատական գործերում ներգրավված փաստաբանների նկատմամբ ոտնձգություններ

 

Օգոստոսի 9, 2017թ.

 

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի (Եվրոպայում, նախկին Սովետական միության երկրներում և Հյուսիսային Ամերիկայում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ցանց) անդամ հանդիսացող ներքոստորագրյալ կազմակերպություններս, լրջորեն մտահոգված ենք Հայաստանում հասարակական լայն հնչեղություն ունեցող դատական գործերով զբաղվող անկախ փաստաբանների նկատմամբ պետական մարմինների կողմից իրականացվող ոտնձգությունների և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ: Կոչ ենք անում երկրի իշխանություններինվերջ տալ այս արատավոր գործընթացին և ապահովել բոլոր փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը: .

Ճնշումների են ենթարկվում, մասնավորապես, այն փաստաբանները, որոնք պաշտպանում են 2016թ. հուլիսյան դեպքերում (երբ «Սասնա ծռեր» զինված ընդդիմադիր խումբը Հայաստանի մայրաքաղաք Երևանում ոստիկանական բաժանմունք էր գրավել) ներգրավված, տարբեր ծանր հանցագործություններ կատարելու համար մեղադրվող անձանց: «Սասնա ծռեր» խումբը պահանջում էր նախագահից հրաժարական տալ, ազատազրկված ընդդիմադիր առաջնորդներին ազատ արձակել, ինչպես նաև կոչ էր անում երկրի բնակիչներին դուրս գալ փողոց և սատարել իրենց ներկայացրած պահանջները. կոչ, որին անսացին հազարավոր մարդիկ: Ոստիկանությունը բռնի կերպով ցրեց զանգվածային բողոքի ակցիաները:[i] Ոստիկանական բաժանմունքը մնաց գրավված երկու շաբաթ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ դեպքերի կապակցությամբ ավելի քան 60 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: [ii] «Սասնա ծռեր»-ի գործով զբաղվող և հետապնդպան ենթարկված փաստաբանների թվում են Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը և Նինա Կարապետյանցը Հայաստանի հելսինկյան ասոցիացիայից, որը Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպություն է:  Ըստ մեր տեղեկությունների[iii]՝, այս և «Սասնա ծռերի», ինչպես նաև նմանատիպ լայն հնչեղություն ունեցող դատական գործերում ներգրավված այլ փաստաբանների չի թույլատրվել այցելել իրենց պաշտպանյալներին կալանավայրերում, առանձնատեսակցել նրանց: Մի շարք այլ դեպքերում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները,փաստաբանի և նրա պաշտպանյալի հանդիպումից հետո, խուզարկելով պաշտպանյալներին՝ առգրավել կամ ոչնչացրել են այդ հանդիպման ընթացքում կատարված նշումները: Այսպիսով՝ փաստաբաններին թույլ չի տրվել կառուցել իրենց պաշտպանյալների պատշաճ պաշտպանությունը:

«Սասնա ծռերի» և հասարակական հնչեղություն ունեցող այլ գործերով զբաղվող փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է նաև դատական նիստերի ժամանակ: Որոշ փաստաբաններ, դատարան ներկայանալիս,մանրամասն խուզարկվել են՝ անվտանգության ապահովման նպատակով: Այն հանգամանքը, որ դատավարության այլ մասնակիցներ, ինչպիսիք են դատախազները և այլ փաստաբաններ, ստիպված չեն եղել ենթարկվել նման խուզարկության, խոսում է այն մասին, որ նման մոտեցումը կրել է սելեկտիվ բնույթ: Թիրախավորված փաստաբանները չեն թույլատրել իրենց խուզարկել՝ փաստաբանների խուզարկումը համարելով ոչ օրինական, քանի որ «Փաստաբանության մասին»  ՀՀ օրենքի 21-րդ հոդվածն արգելում է իր մասնագիտականգործունեությունն իրականացնելու ժամանակ փաստաբանի խուզարկումը: Միևնույն ժամանակ, ՀՀ օրենսդրությունը մանրամասն չի կարգավորում անվտանգության նկատառումներով խուզարկումների իրականացման գործընթացը, ներառյալ՝ տեխնիկական միջոցների (ինչպիսիք են, օրինակ, մետաղորսիչ սարքերը) կիրառմամբ կատարվող խուզարկումները, ինչը թույլ է տալիս դատական կարգադրիչներին կամայական գործողությունների դիմել: Երբ փաստաբանները հրաժարվել են ենթարկվել խուզարկության, դատական կարգադրիչները մեղադրել են նրանց իրենց օրինական պահանջներին չենթարկվելու հարցում և արգելել մտնել նիստերի դահլիճ:  

Նիստերի դահլիճից փաստաբանների բացակայության հետևանքով դատարանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ պահանջելով փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Նմանդիմումներ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացվել են նաև այն ժամանակ, երբ փաստաբանները հրաժարվել են շարունակել դատական նիստին իրենց մասնակցությունը՝ վերջիններիս պաշտպանյալներին դատական նիստերի դահլիճից ժամանակավորապես հեռացնելուց հետո: Այս դեպքերում փաստաբաններին թույլ չի տրվել դիմել դատարանին կամ միջնորդություններ ներկայացնել, ինչը նույնպես խոչընդոտել է նրանց մասնագիտական գործունեությանը, այն է՝ նրանց պաշտպանյալների շահերի պաշտպանության իրականացումը: Դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու պահանջ, ի թիվս այլոց, ներկայացվել է նաև Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի և Նինա Կարապետյանցի առնչությամբ: Ավելին, դատախազությունը և ոստիկանությունը պահանջել են ՀՀ փաստաբանների պալատից կարգապահական պատասխանատվության ենթարկել Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին՝ վերջիններիս կողմից սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում դատական գործընթացի ժամանակ կատարվող ապօրինությունների, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող այլ զարգացումների վերաբերյալ արված մի շարք մեկնաբանությունների կապակցությամբ: Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել այս դիմումների հիման վրա, ինչը ներկայումս գտնվում է ընթացիկ փուլում:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի համաձայն՝ Փաստաբանների պալատը կարող է կարգապահական վարույթ հարուցել փաստաբանների նկատմամբ դատարանների կամ այլ պետական մարմինների պահանջով, եթե փաստաբանի արարքում առերևույթ առկա է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի կամ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտում: Մեղավոր ճանաչվելու դեպքում փաստաբանի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժի հետևյալ տեսակներից մեկը. նկատողություն, լրացուցիչ վերապատրաստման դասընթացների մասնակցություն, տուգանք կամ փաստաբանական արտոնագրի գործողության դադարեցում (հոդված 39.9):

Մտահոգիչ է, որ որոշ փաստաբանների նկատմամբ ներկայումս կարգապահական վարույթ է իրականացվում, և որ նրանք կարող են ենթարկվել կարգապահական տույժերի, ընդհուպ մինչև փաստաբանական արտոնագրից զրկվելը, դատական կարգադրիչների և դատարանների կամայական և անհիմն պահանջները կատարելուց և սահմանափակումներին ենթարկվելուց հրաժարվելու, ինչպես նաև իրենց արտահայտման ազատության իրավունքն իրականացնելու համար: Մեզ համար հավելյալ մտահոգության առիթ է նաև փաստաբանների  նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների կողմնակալությունը, մասնավորապես՝ Փաստաբանների պալատի նախագահի և խորհդի որոշ անդամների կողմից լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում արտահայտած կողմնակալ տեսակետները՝ կարգապահական վարույթի վերաբերյալ: Մտահոգիչ է նաև այն, որ փաստաբանները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարանները շարունակաբար դիմում են Փաստաբանների պալատին, կարող են զրկվել այս դատական գործերին մասնակցելու հնարավորությունից, ինչի հետևանքով դատարանը կարող է նշված փաստաբանների փոխարեն նշանակել հանրային պաշտպաններ՝ ամբաստանյալների կամքին հակառակ՝ այդպիսով խախտելով նրանց՝ իրենց ընտրած դատապաշտպանն ունենալու՝ ՀՀ Սահմանադրության 67.2 հոդվածով, Մարդու իրավունքների Եվրոպական հռչակագրի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտպանվող իրավունքը:

Այս համատեքստում մենք նաև հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Փաստաբաններիդերի/կարգավիճակիվերաբերյալհիմնարարսկզբունքները [iv] սահմանում են, որ իշխանությունները պետք է երաշխավորեն փաստաբանների մասնագիտական գործունեության անխոչընդոտ, սպառնալիքներից, ոտնձգություններից և անտեղի միջամտություններից զերծ իրականացման հնարավորությունը, ինչպես նաև այն, որ իրենց գործառույթներն իրականացնելու արդյունքում փաստաբանները չեն նույնացվի իրենց պաշտպանյալների կամ վերջիններիս գործերի հետ: Այս սկզբունքների համաձայն՝ իշխանությունները նաև պետք է հարգեն փաստաբան-հաճախորդ շփումները և խորհրդատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորեն կալանավորված անձանց իրավունքը հանդիպել իրենց փաստաբաններին և ստանալ խորհրդատվություն պատշաճ ժամի և վայրում, առանց հետաձգման, խոչընդոտման և գրաքննության: Ըստ այս սկզբունքների՝ փաստաբանները չպետք է զրկվեն իրենց պաշտպանյալներին դատարաններում ներկայացնելու իրավունքից, եթե սկզբունքներին համապատասխան չեն որակազրկվել: Փաստաբանների դեմ հարցուցված կարգապահական վարույթի նիստերն անցկացվեն անկողմնակալ մարմնի կողմից և ենթարկվեն անկախ դատական քննության: Փաստաբանները չպետք է ենթարկվեն տույժերի ճանաչված մասնագիտական պարտականություններին, ստանդարտներին և էթիկայի նորմերին համապատասխան կատարված գործողությունների համար: Նշված սկզբունքների համաձայն՝ փաստաբանները նաև իրավունք ունեն մասնակցելուիրավունքի, արդարադատության իրականացմանև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային քննարկումներին՝ առանց մասնագիտական սահմանափակումների ենթարկման:

Ի հավելումն վերոշարադրյալ մտահոգիչ զարգացումների, մենք տեղեկացանք, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել «Սասնա ծռերի» գործում ներգրավված փաստաբանների նկատմամբ 2017թ. հունիսի 28-ին: Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է գործի քննությունը) բակում տեղի ունեցած իրարանցման ժամանակ ոստիկանները հրմշտել են փաստաբաններ Լուսինե Սահակյանին, Ինեսսա Պետրոսյանին, Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին, Արա Զաքարյանին, սահմանափակել վերջիններիս, ինչպես նաև փաստաբան Տիգրան Հայրապետյանի ազատ տեղաշարժման իրավունքը, երբ նրանք փորձել են միջամտել՝ ի աջակցություն դեպի ոստիկանական մեքենան տարվող երիտասարդի: Դեպքին ականատես են եղել լրագրողներ, պաշտպանյալների բարեկամները և դատարանի բակում ներկա գտնվող այլ անձինք: Նույն օրը ոստիկանության կողմից դատարանի նկուղում ծեծի են ենթարկվել նաև ամբաստանյալներից մի քանիսը[v]: Ամբաստանյալների և փաստաբանների նկատմամբ ենթադրյալ բռնությունների դեպքերի առնչությամբ քննությունն սկսվել է ուշացմամբ, որը առ այսօր որևէ արդյունք դեռ չի ունեցել: Միջազգային և ներպետական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անկողմնակալ և մանրամասն քննել անմարդկային վերաբերմունքի դրսևորման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին.

·         Ապահովել, որպեսզի«Սասնա ծռերի» և հանրային հնչեղություն ունեցող այլ դատական գործերում ներգրավված փաստաբաններըզերծմնանիրենցմասնագիտականպարտականություններիկատարմանընթացքումհետապնդումներիցեւխոչընդոտներից:

·         Ապահովելայս գործերում ներգրավված փաստաբանների՝ իրենց պաշտպանյալներիհետխորհրդապահությանպայմաններումհաղորդակցությունը, ինչպեսնաեւնրանց (փաստաբաններին) ձերբազատելիրենցպաշտպանյալներիանունիցդատականնիստերիններկագտնվելուապօրինիեւկամայականպահանջներինենթարկվելուպարտադրանքից:

·         Ապահովել, որպեսզիկարգապահականեւայլպատասխանատվությանընթացակարգերփաստաբաններինկատմամբչհարուցվեննրանցկողմից՝իրենց առաջադրված կամայականեւչարդարացվածպահանջներինևսահմանափակումներին չենթարկվելու, փաստաբաններիարտահայտվելուազատությանիրավունքի իրականացմանկամփաստաբաններիկողմիցիրենցմասնագիտականպարտականություններիևէթիկայիպահանջներինհամապատասխանգործունեությանհամար:

·         Իրականացնել հրատապ, մանրամասն և անկողմնակալ քննություն2017թ. հունիսի 28-ինփաստաբաններիևնրանցպաշտպանյալներինկատմամբիրականացվածբռնություներիվերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների պատասխանատուներին:

·         Ապահովելարդարդատաքննությանիրավունքիվերաբերյալմիջազգայինբոլորստանդարտներինհամապատասխանընթացակարգեր 2016թ.-իհուլիսյան դեպքերիկապակցությամբ մեղադրվող անձանց, ինչպես նաև հանրային հնչեղություն ունեցող այլքրեականգործերով:

Կոչ ենք անում նաև Փաստաբանների պալատին.

·         Ձեռնպահմնալփաստաբաններինկատմամբ կարգապահականվարույթներիհարուցումիցևկարգապահականպատասխանատվությանորևէմիջոցիկիրառումից, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանի գործողությունները ակնհայտորեն խախտում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը կամ Փաստաբանի վարքագծի կանոնները:

Ստորագրված է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի հետևյալ անդամների կողմից.

1.      Ալբանիայի հելսինկյան կոմիտե

2.      UMDPL միավորում (Ուկրաինա)

3.      Ավստրիայի հելսինկյան ասոցիացիա

4.      Բելառուսի հելսինկյան կոմիտե

5.      Բիր Դուինո (Ղրղզստան)

6.      Բուլգարիայի հելսինկյան կոմիտե

7.      Քաղաքացիական ազատությունների կենտրոն (Ուկրաինա)

8.      Ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կենտրոն

9.      Սիթիզենս Ուոթչ (Ռուսաստան)

10.  Արդար Դատաքննություն

11.  Խոշտանգումների զոհերի վերականգնման կենտրոն, Վրաստան

12.  Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա (Հայաստան)

13.  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (Հայաստան)

14.  Հայաստանի հելսինկյան կոմիտե

15.  Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ (Լեհաստան)

16.  Մարդու իրավունքների կենտրոն (Ադրբեջան)

17.  Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն (Ուկրաինա)

18.  Մարդու իրավունքների հարց (Գերմանիա)

19.  Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ (Լիտվա)

20.  Humanrights.ch (Շվեյցարիա)

21.  Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ (Ադրբեջան)

22.  Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների

23.  Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային բյուրո (Ղազախստան)

24.  Իրավական քաղաքականության հետազոտության կենտրոն (Ղազախստան)

25.  Լիբերէկո– Համագործակցություն հանուն մարդու իրավունքների (Գերմանիա/ Շվեյցարիա)

26.  Մակեդոնիայի հելսինկյան կոմիտե

27.  Մոսկվայի հելսինկյան խումբ (Ռուսաստան)

28.  Նիդերլանդների հելսինկյան կոմիտե

29.  Պրոմո Լեքս միավորում (Մոլդովա)

30.  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

31.  «Արժանապատվություն» հասարակական միավորում (Ղազախստան)

32.  «Գոլոս Սվոբոդի» հասարակական հիմնադրամ (Ղրղզստան)

33.  Հանրային դատավճիռ հիմնադրամ (Ռուսաստան)

34.  Ռազմավարական ուսումնասիրությունների տարածաշրջանային կենտրոն (Ադրբեջան)

35.  Սոլիդարուս (Ռուսաստան)

36.  Բելառուսի մարդու իրավունքների կենտրոն

37.  Խոշտանգումների զոհերի վերականգման միջազգային խորհուրդ

38.  Խոշտանգումների զոհերի վերականգման կենտրոն (Կոսովո)

39.  Նորվեգիայի հելսինկյան կոմիտե

[i] Տես ավելին «Միջաջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության (IPHR) զեկույցում՝ http://iphronline.org/report-armenians-awaiting-accountability-police-violence-20160908.html

[ii] http://armenianweekly.com/2017/06/08/members-of-sasna-tsrer-go-on-trial-in-yerevan/

 

[iii] Այս հայտարարության տեքստում արտահայտված մտահոգությունները հիմնված են Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկությունների վրա:

[iv] Սկզբունքներին կարող եք ծանոթանալ: http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/RoleOfLawyers.aspx

[v] Տես ավելին՝ https://www.hrw.org/news/2017/07/09/armenia-ill-treatment-reports-mar-high-profile-trial

 


Comments To "Հայտարարություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: