Դասընթաց մրցույթների դիտարկման վերաբերյալ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ/"Europe in Law Association" NGO

2014թ. թվականի սեպտեմբեր ամսից սկսած «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն դիտորդություն է իրականացնում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի, ՀՀ դատավորների որակավորման ստուգման, ՀՀ դատախազի պաշտոնում նշանակվելու քննության, ՀՀ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների անցկացման նկատմամբ: Ծրագիրն ուղղված է այս ոլորտում առկա խնդիրների և բացերի հայտնաբերմանն ու վերհանմանը, այնուհետև նաև ոլորտի բարեփոխման նպատակով օրենսդրական մակարդակով անհրաժեշտ փոփոխությունների առաջարկմանը: Սույն ծրագրի շրջանակներում նոր դիտորդներ ներգրավելու նպատակով 2014 թ.ի նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-16:00 Ավիատրանս հյուրանոցի սրահում իրակացվելու են դիտորդների վերապատրաստման դասընթացներ: Այն անձանց, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցելու վերապատրաստման դասընթացներին և ներգրավվելու որպես դիտորդ, խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը ներառյալ զանգահարել 010-588-576, 099-588-576 հեռախոսահամարներով և գրանցվել:


Comments To "Դասընթաց մրցույթների դիտարկման վերաբերյալ" - 1 item(s)

ՈՎ ՑԱՆԿԱՆԱ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ?

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: