Վճռաբեկ դատարանը բավարարել է Գասպարիի բողոքը

 

Վճռաբեկ դատարանը բավարարել է Վարտգեզ Գասպարիի բողոքը

2015 թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 9/15 տեղամասում դիտորդ եղած Վարտգեզ Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը խոչընդոտելու համար։ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը մեղադրանքի որոշումը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ճանաչել Գասպարիի իրավունքների խախտումը, սակայն դատարանը քննության չէր առել բողոքն ըստ էության՝ համարելով այն ժամկետանց։ Վերաքննիչ քրեական դատարանը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո Գյուրջյանը  դիմել էր  վճռաբեկ դատարան։ Ապրիլի 12-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել  վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու  և  գործն  առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին։


Comments To "Վճռաբեկ դատարանը բավարարել է Գասպարիի բողոքը" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: