Մամուլի հաղորդագրություն

Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը

Ապրիլ 3, 2017, 12:00

#Armvote17

#CitizenObserver

Ապրիլի 2-ին «Քաղաքացիդիտորդ» նախաձեռնության 3112 անկախևանկողմնակալդիտորդներըվաղառավոտիցդիտորդականառաքելությունենիրականացրել 1521 ընտրատեղամասերում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ընտրության օրնարձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի2131խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել, որոնք ստացվել են 544 ընտրատեղամասից: Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է:

Նախնականճշտումներարված1243խախտումներից՝

287-ը ընդհանուրբնույթիեն, որից120-ը (42%)՝սարքիտեխնիկականխափանմանվերաբերյալեն, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց և մեքենաներիկուտակումների:

186-ըքվեարկությաննախապատրաստման և ընտրատեղամասերիբացմանփուլումենարձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակիկահավորանքիվերաբերյալ է, 33-ը (18%)՝տեղամասայինհանձնաժողովիաշխատակարգի:

640-ըքվեարկությանընթացքումենարձանագրվել, որից 125-ը (20%) քվեարկությանգաղտնիությանխախտմանվերաբերյալ է, 92-ը (14%)՝ընտրողներիուղղորդման:

130-ըընտրատեղամասերիփակման և արդյունքներիամփոփմանփուլումենարձանագրվել:

Նախաձեռնությանդիտորդներըընտրատեղամասայինդիտորդներիկողմիցարվել է 584 գրանցում, իսկիրավաբաններըԸնտրատարածքայինընտրականհանձնաժողովներենուղարկել 31 բողոք, որոնքներառումենհարյուրավորընտրախախտմանդեպքեր:

Բողոքներիկազմման և ներկայացմանգործընթացըշարունակվում է: 

 

 

Իմի բերելով այս պահին ունեցած տվյալները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալ խնդիրները.

1) վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ և կամքի ազատ արտահայտման վրա գործադրված այլ ճնշումներ, այդ թվում՝ ընտրակաշառք

2) քվեարկության բարդեցված ընթացակարգ

3) հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ

4) տեխնիկական գործիքների նշանակալի խափանում

5) տեղամասերում ոստիկանների զգալի անգործություն

6) կեղծ դիտորդական առաքելությունների դերակատարում

Վերոհիշյալ խնդիրների արդյունքում,չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, արձանագրում ենք, որ դա տեղի չի ունեցել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դիտորդական առաքելությունը շարունակում է փաստերի ճշգրտումը, վերլուծությունն ու բողոքարկման գործընթացը:

 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքական ուժերին և բարեխիղճ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին միանալ խախտումների փաստագրման և վերլուծության գործընթացին՝ հետևողականությունդրսևորելով հետագա գործողությունների հարցում: 

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

            


Comments To "Մամուլի հաղորդագրություն" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: