Վարտգեզ Գասպարին ազատվել է պատժից

 

 

 

2016 թ. մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությանդատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած որոշմամբ՝ Վարտգեզ Գասպարիի  նկատմամբ  պետք է կիրառվեր պատիժ՝ 450 հազար դրամ տուգանքի չափով: «Դրանից 8 օր անց, սակայն, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված  պատասխանատվության ենթարկվելու վաղեմության երկտարյա ժամկետը սպառվել է», - մեզ հետ զրույցում նշեց Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Վերջինիս խոսքով՝քանի որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները իրենց բողոքները վարույթ չէին ընդունել, դրանք էլ հնարավորություն չունեին գործը վաղեմության ժամկետի անցման հիմքով կարճել: «Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշումն ուղարկել է կատարման՝ չնայած նրան, որ պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած է եղել»,- նշեց Գյուրջյանը: Դրանից հետո  պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գասպարիին պատժից ազատելու պահանջով, իսկ Գասպարիի պաշտպանները՝ պատժից և պատասխանատվությունից ազատելու պահանջով: Դատարանը որոշել է ազատել Վ. Գասպարիին պատժից: Գասպարիի փաստաբանը նշեց նաև, որ իրենք պատրաստվում են վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքում ընկած օրենքի մեկնաբանությունը վիճարկել սահմանադրական դատարանում:

            Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում էր ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» հնչեցնելու մեջ: Գասպարին բոյկոտում էր դատական նիստերը, ինչի պատճառով դատավոր Նելլի Բաղդասարյանը նախ որոշում էր բերման ենթարկել նրան նիստերի, ապա նույն պահանջով որոշում կայացրեց նրան կալանավորելու մասին: Կալանավայրում Գասպարին ենթարկվեց խոշտանգումների:

            


Comments To "Վարտգեզ Գասպարին ազատվել է պատժից" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: