Նախնական զեկույց ՄԻԵԴ

Իրավունքի Եվրոպա միավորում /ԻԵՄ/

Նախնական զեկույց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի դիտարկման արդյունքների վերաբերյալ

24-ը հոկտեմբերի, 2014թ.

1.    Մրցույթի անցկացման նախապատմությունը և համատեքստը

 

1.1.2002թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ` նաև ՄԻԵԿ կամ Կոնվենցիա): Այդ ժամանակից ի վեր Հայաստանի Հանրապետությունն արդեն երրորդ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ընտրելու նպատակով Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (այսուհետ նաև ԵԽԽՎ) է ներկայացնում երեք թեկնածուների ցուցակ: Նախկինում Հայաստանի Հանրապետությունից ԵԽԽՎ ՄԻԵԴ-ում դատավորի թեկնածուների ցուցակներ են ներկայացվել 2003 և 2009թվականներին: Այդ ժամանակ վերոնշյալ թեկնածուների ընտրության համարՀայաստանի Հանրապետությունը չուներ հստակ ընթացակարգ և ցուցակում թեկնածուների նշանակումը կատարվում էր ՀՀ նախագահի միանձնյա որոշմամբ: Եվ միայն 2014թ. օգոստոսի 2-ին է, որՀՀ նախագահիթիվ ՆՀ-199–Ն հրամանագրով (այսուհետ նաև Հրամանագիր) ստեղծվել է մրցութային հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), և հաստատվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության եւ թեկնածուների ընտրության» կարգը (այսուհետ` նաև Կարգ), համաձայնորի` Հանձնաժողովը պետք էարդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ իրականացներ ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրության մրցույթ: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 02.09.2014թ.-ին: Մրցույթն անցկացվել է երկու փուլով` փաստաթղթերի ստուգման և հարցազրույցի: Փաստաթղթերի ընդունումն սկսվել է սեպտեմբեր 4-ին,իսկ հավակնորդների փաստաթղթերի ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. սեպտեմբերի  24-ի ժամը 18.00-ը: Փաստաթղթերի ստուգման փուլից հետո հայտարարվել են հարցազրույցի փուլ անցած հավակնորդների անունները: Հարցազրույցի փուլը կայացել էս.թ. հոկտեմբերի 6-7-ին: Մրցութային հանձնաժողովն հարցազրույցի արդյունքներն ամփոփել է07-08.10.2014թ.-ին և, կազմելով երեք թեկնածուներից բաղկացած ցուցակ, այն ներկայացրել ՀՀ նախագահի հաստատմանը: 13.10.2014-ին վերջինս հաստատել է այդ ցուցակը:

1.2.Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՄԻԵԴ-ի դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված կոմպետենտության իրավախորհրդատուներ: Հատկանշական է, որ մրցույթին մասնակցելու նպատակով դիմել է 14 անձ, ինչը, բավական փոքր թիվ է: Այս հանգամանքը և այն, որ դատական բարձր պաշտոն զբաղեցնող որևէ անձ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորներից և ոչ մեկը չի դիմել մրցույթին, կարող է վկայել այն մասին, որ կա՛մ այդ անձանց համար ակնհայտ է եղել, որ մրցույթի ելքը կանխորոշված է,կա՛մ նրանք չեն հավատացել մրցույթի արդարությանը, կա՛մ էլ շատերին հորդորել են չդիմել մրցույթին:

1.3.Հատկանշական է նաև այն, որ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում ընդգրկված երեք թեկնածուներից երկուսը՝ Արմեն Հարությունյանը և Նելիկ Հարությունյանը, նախկինում ՀՀ նախագահի միանձնյա որոշմամբ ուղղակիորեն ընդգրկվել էին համապատասխանաբար 2003 եւ 2009թվաաններինԵԽԽՎ ներկայացված ցուցակներում:Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս ցուցակն ամենևին չի արտացոլում Հայաստանի Հանրապետության իրավաբանական համայնքի բազմազանությունը և այդ առումով չի կարող համարվել ներկայացուցչական:

1.4.Վերջապես, խնդրահարույց ենք համարում հարցազրույցներն անցնելուց հետո երկու դատավոր հավակնորդների (Արայիկ Մելքումյան, Նորա Կարապետյան)՝ հրաժարումը մրցույթին իրենց մասնակցության շարունակումից ևայս կապակցությամբ լուրջ կասկածներ ունենք, որ այս մասնակիցների նկատմամբ ճնշում է գործադրվել, ինչը դատական իշխանության ներկայացուցչի անկախության սկզբունքի խախտում է: Կատարվածը փաստում է, որ դատավորները Հայաստանում խոցելի են և գտնվում են վերահսկողության տակ:

1.5.   Հատկապես մտահոգիչ ենք համարում այն հանգամանքը, որ այդ թեկնածուներից մեկը կին է, որը ներկայումս ՀՀ նախագահի կողմից հաստատված ցուցակում հայտնված կին թեկնածուից մի քանի անգամ ավելի կոմպետենտ է իրեն դրսևորել հարցազրույցի փուլում: Ցուցակում առաջին և երկրորդ տեղերում հայտնված տղամարդ թեկնածուների և երրորդ տեղը զբաղեցրած կին թեկնածուի կենսագրությունների, մասնագիտական փորձառության և մասնագիտական որակների, ինչպես նաև հարցազրույցի արդյունքում հավաքած միավորների տարբերությունը հիմք է տալիս կասկածելու, որ վերջին թեկնածուն հայտնվել է ցուցակում` ԵԽԽՎ-ի կողմից կին դատավորի ընտրությունը բացառելու նպատակով:

 

 

2.    Հանձնաժողովի  կազմը, գործունեության սկզբունքները և գնահատման չափորոշիչները.

 

2.1.   Հանձնաժողովի կազմը.

2.1.1.ՀՀ նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի թիվ ՆՀ-199–Ն հրամանագրով  ձևավորված Հանձնաժողովիինն անդամներից յոթը գործադիր և դատական իշխանությունները ներկայացնող պաշտոնատար անձինք են կամ  նրանց կողմից վերահսկվող գործունեություն իրականացնող անձինք՝

·         Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան,

·         Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան,

·         Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան,

·         Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյան (Նրա այս կարգավիճակի մասին նախագահի հրամանագրում նշված չէ:Փոխարենը` նա ներկայացված է որպես «Դատավորների միություն» ՀԿ-ի նախագահ, որով փորձ է արվել նրան ներկայացնել որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ),

·         Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան,

·         Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյան,

·         ԵԴ դատավոր և, միևնույն ժամանակ, ՍԴ անդամի պաշտոնում նշանակված անձ՝ Ալվինա Գյուլումյան:

 

2.2.   Հանձնաժողովի կազմի գնահատումը՝ անկողմնակալության և շահերի բախման կանխման տեսանկյունից.

2.2.1.      Հարկ է նկատել, որ Հանձնաժողովի որոշ անդամների՝ միմյանց հանդեպ, ինչպես նաև Հանձնաժողովի որոշ անդամների և որոշ հավակնորդների փոխադարձ դիրքերն առաջացրել են շահերի բախման իրավիճակներ, ինչի ռիսկերը ոչ միայն չեն գնահատվել՝ նման իրավիճակի առաջացումը կանխելու նպատակով, այլև չի գրանցվել և ոչ մի դեպք, երբ Հանձնաժողովի համապատասխան անդամը, ղեկավարվելով մասնագիտական էթիկայի նորմերով, կամովին հրաժարվի շահերի բախման իրավիճակ առաջացնող հավակնորդի հարցազրույցին և գնահատմանը մասնակցելուց: Այսպես.

2.2.2.                      ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդիսանում է Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալը՝ խորհրդի նախագահ և, հետևաբար, թե ՀՀ գլխավոր դատախազը և թե ՀՀ արդարադատության նախարարն ազդեցությունուն են Արդարադատության ակադեմիայի ռեկտորի վրա,

2.2.3.                      ՀՀ արդարադատության նախարարն ազդեցություն ունի Հանձնաժողովի գործունեությանը իրավակազմակերպական օժանդակություն ցուցաբերող ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վրա,

2.2.4.                      Հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը, ով ՀՀ գլխավոր դատախազն է և միաժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում, հանդիսանում է թեկնածու Նելիկ Հարությունյանի վերադասը:

2.2.5.                      Թեկնածու Արայիկ Ղազարյանը Արդարադատության նախարարի կողմից նշանակված Արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ է: Միևնույն ժամանակ, դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:

2.2.6.                      Հավակնորդ Եղիշե Կիրակոսյանը Հանձնաժողովի անդամ՝ Սահմանադրական դատարանի նախագահ  Գ.Հարությունյանի խորհրդականն է:

2.2.7.                      Հանձնաժողովի անդամ Ռուբեն Մելիքյանը արդարադատության ակադեմիայի ռեկտորն է,  իսկ հավակնորդ Դավիթ Խաչատուրյանը նույն ակադեմիայի պրոռեկտորը:

2.2.8.                      ՄԻՊ Կարեն Անդրեասյանը անդամ է մի հանձնաժողովի, որը և որի աշխատակազմը, որդեգրելով ոչ թափանցիկ, ծածուկ գործելակերպ, խախտել և շարունակում են խախտել  հանրային շահի սպասարկմանն ուղղված կարևորագույն միջոցառման՝ ՄԻԵԴ դատավորի մրցույթի վերաբերյալ տեղեկացված լինելու հանրության իրավունքը,  ինչի կապակցությամբ նրան ուղղված դիմումները մնացել են անպատասխան:

2.2.9.                      Հավակնորդներից մեկը բացարկի առաջարկություն էր ներկայացրել Հանձնաժողովի երեք անդամների (արդարադատության նախարարին, արդարադատության ակադեմիայի ռեկտորին և վճռաբեկ դատարանի նախագահին)՝ անկողմնակալության եւ շահերի բախման կանխումն ապահովելու նպատակով: Սակայն վերոնշյալ հարցի կապակցությամբ Հանձնաժողովն այն աստիճան մակերեսային մոտեցում էր դրսևորել, որ առաջին անգամ որոշում էր ընդունել չորս անդամով, այսինքն՝ քվորումի բացակայության պայմաններում  (քվեարկությանը չէին կարող մասնակցել այն անդամները, ում բացարկ էր ներկայացվել և ևս երկու անդամ բացակայում էին նիստից), իսկ բացարկված անդամները ինքնաբացարկ չեն հայտնել:

 

2.3.   Հանձնաժողովի գործունեությանսկզբունքները.

2.3.1.                      Համաձայն Կարգի`Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի  թափանցիկության և հրապարակայնության  սկզբուքների վրա: Իրականում Հանձնաժողովի գործունեությունը հիմնված չի եղել վերոնշյալ սկզբունքների վրա:

 

2.4.   Հարցազրույցիգնահատման չափորոշիչները

2.4.1.                      ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար կազմակերպվող մրցույթից դուրս է մնացել Կոնվենցիայի 21-րդ հոդվածով նախատեսված` դատավորներին առաջադրվող բարոյական հատկանիշների ստուգման հարցը:

2.4.2.                      Ի ապահովումն Կարգի պահանջների կատարման՝ Հանձնաժողովը 2014թ. սեպտեմբերի 1-ին ընդունել է  3-Լ որոշումը (այսուհետ՝ Հանձնաժողովի թիվ 3-Լ որոշում), որով սահմանել էթեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը` 100՝

2.4.2.1.        անձնական հատկանիշներ՝ 20 միավոր,

2.4.2.2.        մասնագիտական որակներ՝ 55 միավոր,

2.4.2.3.        լեզվական կարողություններ՝ 25 միավոր;

2.4.3.                      «Անձնական հատկանիշներ» գնահատման պահանջի բովանդակությունը՝

2.4.3.1.        իրավագիտակցություն՝ 5 միավոր,

2.4.4.                      Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալում եւ դրանց նկատմամբ վերաբերմունք՝ 15 միավոր, այդ թվում՝

2.4.4.1.        արդարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը՝ 5 միավոր,

2.4.4.2.        խտրականության բացառման եւ իրավահավասարության արժեքի ընկալումը եւ դրա նկատմամբ վերաբերմունքը՝ 5 միավոր,

2.4.4.3.        ժողովրդավարության արժեքի ընկալումը եւ դրա նկատմամբ վերաբերմունքը՝ 5 միավոր;

2.4.5.                      «Մասնագիտական որակներ» գնահատման պահանջի բովանդակությունը՝մասնագիտական գիտելիքները՝ 15 միավոր, այդ թվում՝

2.4.5.1.        ներպետական օրենսդրության իմացությունը՝ 3 միավոր,

2.4.5.2.        միջազգային հանրային իրավունքի իմացությունը՝ 5 միավոր,

2.4.5.3.        Կոնվենցիայի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի իմացությունը՝ 7 միավոր;

2.4.6.                      մասնագիտական հմտությունները՝ 10 միավոր, այդ թվում՝

2.4.6.1.        վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունները՝ 3 միավոր,

2.4.6.2.        արագ ընկալելու եւ կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունները՝ 3 միավոր,

2.4.6.3.        արժեքային եւ համակարգային մտածելու ունակությունը՝ 4 միավոր;

2.4.7.                      մասնագիտական փորձառությունը՝ 20 միավոր, այդ թվում՝

2.4.7.1.        ներպետական կամ արտասահմանյան ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 10 միավոր,

2.4.7.2.        փորձի, այդ թվում՝ դասավանդման, առանձնահատկությունները՝ 10 միավոր;

2.4.8.                       մասնագիտական հեղինակությունը՝ 10 միավոր, այդ թվում՝

2.4.8.1.        նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 5 միավոր,

2.4.8.2.        գիտական հետազոտությունները, տեղական եւ միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական եւ միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 5 միավոր;

2.4.9.                       «Լեզվական կարողություններ» գնահատման պահանջի բովանդակությունը՝հիմնական լեզվի կարողությունները՝ 20 միավոր, այդ թվում՝

2.4.9.1.        հիմնական լեզվով նյութն ընկալելու եւ հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 5 միավոր,

2.4.9.2.        հիմնական լեզվով նյութը ընթերցելու եւ հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 5 միավոր,

2.4.9.3.        հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու եւ գրելու ունակությունը՝ 5 միավոր,

2.4.9.4.        իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 5 միավոր;

2.4.10.      լրացուցիչ լեզվով հանրամատչելի նյութն ուսումնասիրելու եւ դրա էությունը հայերեն լեզվով ներկայացնելու ունակությունը՝ 5 միավոր:

 

3.    Մրցույթի թափանցիկության և հրապարակայնության շարունակական խախտումները

 

3.1.Դեռևսս.թ. սեպտեմբերի 11-ին ԻԵՄ-ը դիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն` խնդրելով հնարավորություն ընձեռել իրականացնելու մրցույթի բոլոր փուլերի, այդ թվում՝փաստաթղթերի ստուգման փուլի դիտարկում: Այս դիմումին որևէ պատասխան չի տրվել:

3.2.Հանձնաժողովի աշխատանքին իրավակազմակերպական օժանդակություն էր ցուցաբերում ՀՀ ԱՆ-ի աշխատակազմը (այսուհետ՝ նաև Աշխատակազմ), որի ներկայացուցիչն էր հանդիսանում արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը: Ս.թ. սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նա հրաժարվում էր հրապարակել հավակնորդների անունները` պատճառաբանելով, թե դա արվում է հավակնորդների ցանկությամբ/պահանջով: Չխոսելով այն մասին, որ հանրային շահի սպասարկման հայտ ներկայացրած որևէ հավակնորդի կողմից իր անունը չհրապարակելու պահանջն արդեն իսկ կվկայերՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնին անհամապատասխանության մասին` փաստում ենք, որ դիմումատուների ներկայացրած փաթեթներում նման ցանկություն/պահանջ արտահայտող փաստաթուղթ չի եղել, ինչից հետևում է, որ աշխատակազմը տարածել է ապատեղեկատվություն: Մինչ օրս չի պարզաբանվել, թե ուր անհետացան հավակնորդների` իրենց անունները չհրապարակելու մասին դիմումները:

3.3.Հղում կատարելով ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ՝հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ 24.09.2014թ.-ին, ժամը 18:59-ին, 20:08-ինև 20:48-ին տարածել են տեղեկատվություն, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետի լրանալու՝ 2014թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 հավակնորդ, որոնց դիմումներից 7-ը ստացվել էին 24.09.14թ., իսկ մնացած 4-ը`ավելի վաղ: Երկու դիմողների դեպքում փաստաթղթերը շտկելու անհրաժեշտություն է առաջացել,  փաստաթղթերը լրացված ներկայացվել են: Այս ընթացքում ոչ ոք դիմումը հետ չի վերցրել[1]:

3.4.2014թ. սեպտեմբերի 26-ին պաշտոնական տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած հավակնորդները 14-նեն: Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի դրությամբ հայտարարված հավակնորդների թվի աճը, ըստ նույն հրապարակումների՝ ՀՀ արդարադատության նախարարությունում բացատրել են նրանով, որ «երեք հոգու մոտ փաստաթղթերի անճշտություն է եղել, ինչը շտկել են և կրկին դիմել»[2]: Սեպտեմբերի 27-ին հրապարակվել է դիմած`թվով 14 հավակնորդների ցուցակը, իսկ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ. «հավակնորդների մի մասին, սահմանված կարգի համաձայն, ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները» [3]:

3.5.ԻԵՄ-ը սեպտեմբերի 24-ից 29-ի ընթացքում քանիցս փորձել է տեղեկություններ ստանալ դիմումատուների անունների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ դիմումների արձանագրման համար նախատեսված գրանցամատյանին: Այդ հնարավորությունն ԻԵՄ-ին չի ընձեռվել: ԻԵՄ-ին գրանցամատյանը դիտարկելու հնարավորություն չեն ընձեռել նույնիսկ ս.թ. սեպտեմբերի 27-ին, երբՀանձնաժողովի աշխատակազմը պաշտոնապես արդենմամուլին էր տրամադրել դիմումատուների անունները:Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ եղել են դիմումներ, որոնք ստացվել  են ս.թ. սեպտեմբերի 24-ի, ժամը 18.00-ի վերջնաժամկետի ավարտից հետո, ինչը կարող է դիտարկվել որպես այդ հավակնորդների նկատմամբ հովանավորչության նշան:

3.6.Փաթեթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի՝ 3 հավակնորդ՝ԱրմենՀարությունյանը, ԱրայիկՄելքումյանը և ՆորաԿարապետյանը, փաստաթղթերը ներկայացրել են փոստով (ներկայացման եղանակը նշված է՝«փոստով»): Նշված բոլորհավակնորդների փաստաթղթերը փոստով իբր ստացվել են վերջին օրը՝սեպտեմբերի 24-ին: Հանձնաժողովի աշխատակազմի կողմից - ներկայացված Արմեն Հարությունյանի –փոստային ծրարի ուսումնասիրությունը բացահայտել է մի շարք ուշագրավ փաստեր: Նախ` փոստային ծրարի վրա առկա փոստային կնիքից պարզվել է, որ թեկնածու Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 09:15-ին փոստային ծրարը հանձնել  0078 դասիչով փոստային բաժանմունքին, որը գ տնվում է ԱՆ շենքից ուղիղ հազար երկու հարյուր մետր հեռավորության վրա, տեղակայված է ք. Երևան, Մարգարյան 16 հասցեում և սպասարկում է ՀՀարդարադատության նախարարության հասցեն: Այսինքն՝ստացվում է, որ Արմեն Հարությունյանըս եպտեմբերի 23-ին, ժամը 09:15-ին գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության մոտակայքում, սակայն ինչ-ինչ պատճառներով նախընտրել է ոչ թե առձեռն հանձնել մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլ դրանք ուղարկել փոստով: Փոստային ծրարի դարձ երեսին առկա են 2 փոստային կնիքներ, որոնցից մեկը, ինչպես ներկայացվում է, փոստի բաշխիչ կենտրոնի կնիքն է՝ 2014թ. սեպտեմբերի 23-ի ամսաթվով և առավոտյան ժամը 10:30-ին շումով: Իսկ ծրարի դարձ երեսին առկա երկրորդ կնիքը նույն 0078 դասիչով փոստային բաժանմունքի կնիքն է, որից երևում է, որ այդ բաժանմունքում Ա. Հարությունյանի փոստային ծրարը հասցեատիրոջը՝ արդարադատության նախարարությանը հանձնելու համար ստացվելէ 2014թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 18:45-ին: Նշված փաստից հետևում է, որ հավակնորդ Արմեն Հարությունյանի կողմից փոստով ուղարկված փաթեթը 2014թ. սեպտեմբերի 24-ին, 18:45-ինստացվելով 0078 դասիչով փոստային բաժանմունքում, չէր կարող մինչև 2014թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ն հանձնվել հասցեատիրոջը՝ ՀՀ արդարադատության նախարարությանը: Ուշադրության է արժանի նաև այն, որ թեև Ա.Հարությունյանը հավակնորդների գրանցամատյանում նշված էր 13-րդ համարի տակ, իսկ ԱրայիկՄելքումյանըևՆորաԿարապետյանը համապատասխանաբար 14-րդ և 15-րդ համարների տակ, սակայն ԱՆ-ից էլեկտրոնային ծանուցումը՝ մրցույթին մասնակցելու փաստաթղթերը  ստանալու վերաբերյալ, նրան ուղարկվել է 25.09.2014թ. ժամը 11:58-ին, իսկ Արայիկ Մելքումյանին և ՆորաԿարապետյանին՝ 24.09.14թ.-ին, համապատասխանաբար ժամը 19:49-ինև ժամը 19:58-ին:

3.7.Վերոգրյալի կապակցությամբ պետք է ասել, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ա.Հարությունյանը որպես հավակնորդ գրանցամատյանում  գրանցել են հենց 25.09.14թ.-ինև մաքսիմալ արագությամբ ստեղծվել է այդ ծրարը`հետին ամսաթվերի համապատասխան կնիքներով, և կա լուրջ կասկած, որ դա արվել է վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով:

3.8.Ինչ վերաբերում է Արայիկ Մելքումյանին և ՆորաԿարապետյանին, ապա նրանց փոստային ծրարները բացակայել են նրանց փաստաթղթերի փաթեթներից: Այս կապակցությամբ ԻԵՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ աշխատակազմի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը տվել է անտրամաբանական և իրարամերժ բացատրություններ: Նախ` հայտնել է, որ ծրարները պահելեն, որպեսզի չլինեն շահարկումներ, ապա դարակից հանել է Ա.Հարությունյանի ծրարը`հայտարարելով,  որ ծրարի վրա առկա է փոստի կնիքը«23.09.2014թ.»նշումով (հենց այդպես է մեզ հասանելի դարձել Ա.Հարությունյանի փոստային ծրարը, քանի որ այն բացակայում էր նրա փաստաթղթերի փաթեթից), ապա, ի թիվս այլ վարկածների, հայտարարել, որ միգուցե նշված 2 հավակնորդները փաստաթղթերը ներկայացրել են առձեռն: Փաստենք, որ չկա որևէապացույց առ այն, որ հավակնորդներ Արայիկ Մելքումյանի և ՆորաԿարապետյանի կողմից փոստով ուղարկված փաստաթղթերը աշխատակազմում ստացվել են մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 18:00-ն:

3.9.Վերոգրյալն ամփոփելով ստացվում է, որ Աշխատակազմի հայտարարությունները չեն համապատասխանում իրենց իսկ կողմից արձանագրած տվյալներին:

3.10.                   29.09.14թ. ժամը 10:25-ին, այնուհետև` 11.20-ին ԻԵՄ-ը դիմել է հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով: Աշխատակազմից պատասխանել են, որ նիստն սկսվել է, սակայն չեն հայտնել, թե որտեղ է հրավիրվել այն, իսկ ժամը 11:35-ին, ի պատասխան արդեն երրորդ հեռախոսազանգի, տեղեկացրել են, որ նիստն ավարտվել է (նիստի վայրը կրկին չեն հայտնել): Դիտորդական կազմակերպությանը թույլատրվել է ծանոթանալ փաստաթղթերին միայն 01.10.2014թ.-ին:

3.11.                   Հանձնաժողովի ոչ թափանցիկ և կամայական գործելաոճը շարունակվել է նաև հարցազրույցի փուլում:Մինչ օրս չեն հրապարակվել Հանձնաժողովի հրավիրած նիստերի օրակարգերի և անցկացման վայրի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև դրանց արձանագրությունները, թեև Կարգի7-րդ և 8-րդ կետերով սահմանված է, որ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ նիստերն արձանագրվում են: Այսպիսով` փաստացի Հանձնաժողովը կայացրել է առնվազն ութ որոշում, որոնցից առաջինը՝ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտարարությունը (սահմանելով հայտատուներին առաջադրվող չափանիշները), հաջորդ երեքը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին (որոշումներ՝ 1-Լ, 2-Լ և 3-Լ), հաջորդը՝ սեպտեմբերի 29-ին (որով հաստատվել է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցանկը), հոկտեմբերի 6-ի և 7-ի որոշումները՝ հավակնորդներից մեկի միջնորդության արդյունքում, որոնցից առաջինը ընդունվել էր ինը հոգանոց Հանձնաժողովի չորս անդամի քվեարկությամբ (հավակնորդը Հանձնաժողովի երեք անդամի բացարկ էր հայտնել, երկու այլ անդամ բացակայում էին) և վերջինը՝ հոկտեմբերի 7-8-ի որոշումը՝ մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին, սակայն հրապարակվել է միայն մեկ արձանագրություն վերնագրված «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3», որը չի համապատասխանում ո՛չ Կարգին և ո՛չ էլ արձանագրություններին առաջադրվող չափանիշներին, քանի որ չի պարունակում տվյալներ առանձին հարցերի վերաբերյալ կազմակերպված քվեարկությունների և դրանց արդյունքների մասին: Հանձնաժողովն իր բոլոր որոշումները կայացրել է գաղտնիության պայմաններում՝ դռնփակ քվեարկությամբ:

3.12.                   06.10.2014թ.-ին,առանց քննության առնելու երեք թեկնածումների դիմումների ներկայացման ժամկետների կապակցությամբ ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները, Հանձնաժողովն անցավ հարցազրույցների անցկացմանը: Փաստաթղթերի ստուգման փուլի մասին ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները Հանձնաժողովը քննության առավ բոլոր մասնակիցների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո միայն` դարձյալ գաղտնիության ռեժիմով` ԻԵՄ-ին հնարավորություն չընձեռելով մասնակցելու իր ամփոփիչ նիստին, ինչով ևս մեկ անգամ խախտեց Կարգով սահմանված թափանցիկության սկզբունքը և Սահմանադրությամբ և Կոնվենցիայով պաշտպանվող հանրության տեղեկացված լինելու  իրավունքը:

3.13.                   07.10.14թ. երեկոյան ժամը 19.45-ի մոտակայքում սկսված հարցազրույցների արդյունքներիամփոփիչ նիստը դարձյալ բավական լուրջ կասկածներ է հարուցում Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: Նիստի ընթացքում Հանձնաժողովը  կամայական մեկնաբանության է ենթարկել  է ՀՀ Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրի հավելվածը հանդիսացող կարգը (որի 16-րդ կետով հստակ սահմանված է, որ փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը) և սահմանել, որ դիմումների ստացման վերջնաժամկետ հռչակված ս.թ. սեպտեմբերի 24-ի ժամը 18.00-ն «ողջամտորեն» վերաբերել է միայն առձեռն, այլ ոչ` փոստով ներկայացված դիմումներին` դրանով իսկ արդարացնելով նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի  դիմումը սահմանված վերջնաժամկետից ուշ  ստանալու հանգամանքը,

3.14.                   Աննախադեպ է այն հանգամանքը, որ երկու գործող դատավոր հավակնորդները  ժամը 23:00-00:00 -միջակայքում հրավիրվել են Հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու իրենց դիմումների ներկայացման հանգամանքների կապակցությամբ, սակայն ներկայանալով, ինչպես տեղեկանում ենք նիստի արձանագրությունից, նրանք հրաժարվել են պարզաբանումներ տալուց և խնդրել, որպեսզի Հանձնաժողովը չամփոփի իրենց հարցազրույցների արդյունքներըևիրենց հանի - գրանցմանցուցակից: Անհավանական է այն հանգամանքը, որ երկու դատավոր մասնակցեն նման նշանակության մրցույթի, ընդ որում` նրանցից մեկը՝ Նորա Կարապետյանը, դրսևորի` ներկայումս երեք հավակնորդների ցանկում տեղ գտած կին թեկնածուից՝ Նելիկ Հարությունյանիցանհամեմատ բարձր մասնագիտական կոմպետենտություն, իսկ հետո առանց որևէ բացատրության դիմում գրեն իրենց մասնակցությունը հաշվի չառնելու վերաբերյալ: Նշված հանգամանքները թույլ են տալիս եզրահանգելու, որ այդ երկու թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել Հանձնաժողովի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից (գիշերային ուշ ժամին բացատրություններ տալու պատրվակով նրանց կանչելու փաստն ինքնին ճնշման վկայություն է), ինչն աներկբայորեն անհամատեղելի է դատական իշխանության անկախության սկզբունքի հետ:

3.15.                   Վերոգրյալի համատեքստում խիստ կարևոր է նշել, որ մինչև հարցազրույցը և՛ Արայիկ Մելքումյանը, և՛ Նորա Կարապետյանը հրապարակավ հայտարարել են, որ իրենք համապատասխանաբար 22.09.14 և 23.09.14թթ.-ին ներկայացել են ԱՆ և, սահմանված Կարգին համապատասխան, ներկայացրել իրենց փաստաթղթերը (ԱՆ ներկայանալու հանգամանքը հաստատվում է նաև ԱՆ-ի կողմից հրապարակված - մուտքի գրանցամատյանի տվյալներով): Ստացվում է, որ այս հավակնորդների գրանցումնԱշխատակազմը պատշաճ կարգով չի իրականացրել: Ակնհայտ է, որ այս կապակցությամբ, առաջին հերթին Հանձնաժողովը պետք է պարզաբանումներ պահանջեր աշխատակազմի ներկայացուցիչ հանդիսացող Միքայել Մինասյանից, որն ի պաշտոնե պատասխանատու էր դիմումների ընդունման և սահմանված կարգին դրանց համապատասխանության ստուգման և պատշաճ գրանցման համար:Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու հավակնորդների մասով հարցազրույցի արդյունքները չամփոփելուն, ապա դա ակնհայտորեն կատարվել է Նորա Կարապետյանի փոխարեն երեք հոգանոց թեկնածուների ցուցակի մեջ Նելիկ Հարությունյանին ընդգրկելու նպատակով: Անկախ այդ դիմումներից` Հանձնաժողովը պարտավոր էր ամփոփել հարցազրույցի փուլը յուրաքանչյուր հավակնորդի մասով, ինչը Կարգի պահանջն է: Ստացվում է` Ա.Հարությունյանի դեպքում Հանձնաժողովը, յուրովի մեկնաբանելով Կարգը, ապահովում է վերջինիս առաջխաղացումը, իսկ Նորա Կարապետյանի դեպքում, շրջանցելով Կարգի պահանջը, չի ամփոփում Նորա Կարապետյանի հարցազրույցի արդյունքները՝ քողարկելով նրա ակնհայտ առավելությունը Նելիկ Հարությունյանի նկատմամբ և զրկելով նրան թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից:

3.16.                   Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու հավակնորդների մասով հարցազրույցի արդյունքները չամփոփելուն, ապա դա ակնհայտորեն հետապնդել է երկու նպատակ՝ քողարկելով Նորա Կարապետյանի ակնհայտ առավելությունը Նելիկ Հարությունյանի (58,05 միավոր) նկատմամբ` վերջինիս ընդգրկել հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակում և այս երկու հավակնորդների հաշվին «մաքրել» Ա.Հարությունյանի դիմումի ուշացման հետ կապված պատմությունը: Միևնույն ժամանակ, համեմատաբար կոմպետենտ կին թեկնածուին ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից զրկելն էլ ավելի է ամրապնդում Ա.Հարությունյանի դիրքերը ԵԽԽՎ-ի առջև:

3.17.                   Ի լրումն դռնփակ և գաղտնիության ռեժիմով նիստ անցկացնելուն` Հանձնաժողովը չի պատասխանել նաև ԻԵՄ-ի դիմումներին, որոնցով կազմակերպությունը խնդրել էր տրամադրել հարցազրույցների տեսագրությունները, Հանձնաժողովի անդամների կողմից լրացված գնահատման թերթիկները յուրաքանչյուր հավակնորդի մասով, հրավիրված լեզվի մասնագետների կողմից կատարված նշումները, որոնց հիման վրա Հանձնաժողովը գնահատել էր մասնակիցների անգլերենի և ֆրանսերենի իմացությունը: Այդ փաստաթղթերի տրամադրման մերժումը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ Հանձնաժողովի անդամները հարցազրույցների մասնակիցներին գնահատելիս դրսևորել են գնահատման չափորոշիչներին չհամապատասխանող և կամայականմոտեցում:

3.18.                   Ի լրումն վերոգրյալի` հայտնում ենք, որ Հանձնաժողովին և Աշխատակազմին հասցեագրված բոլոր դիմումների վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որը միաժամանակ հանդիսանում էր Հանձնաժողովի անդամ, սակայն մինչ օրս բացակայում է Պաշտպանի պաշտոնական դիրքորոշումը վերոնկարագրյալ դեպքերի կապակցությամբ:

 

4.    Մրցույթի փաստաթղթերի ստուգման փուլը

 

4.1.   Փաստաթղթերի ստուգման նպատակով, ըստ պաշտոնական տեղեկատվության, Հանձնաժողովը 29.09.14թ.-ին պատրաստվում էր հրավիրել նիստ, որի անցկացման վայրի, օրակարգի և արդյունքում ընդունված որոշման վերաբերյալ այդպես էլ լիարժեք տեղեկատվություն չտրամադրվեց, չհրապարակվեց նաև նիստի արձանագրությունը: Հեռախոսազանգի միջոցով Աշխատակազմից միայն տեղեկացանք, որ ժամը 11:35-ին նիստն ավարտվել է:

4.2.    Դիմողներից փաստաթղթային ստուգման փուլը չի անցել միան Արման Սարվարյանը: Հանրությանը որևէ տեղեկություն չի ներկայացվել նրա դիմումի մերժման պատճառների մասին:

 

5.    Մրցույթի հարցազրույցի փուլը

 

5.1.   Մրցույթի այս փուլի դիտարկման և ամփոփման արդյունքում կարելի է փաստել, որ այն կրում էրխիստ ձևական բնույթ, իսկ վերջնական գնահատականները չէին արտացոլում հարցազրույցի փուլում հավակնորդների դրսևորած իրական ցուցանիշները/որակները:

5.2.   Հանձնաժողովի անդամների բազմաթիվ հարցեր վերաբերելի չէին սահմանված չափորոշիների գնահատման ենթակա պահանջներին: Ոչ վերաբերելի և ոչ հստակ էին նաև որոշ հավակնորդների պատասխանները:

 

5.3.   Հանձնաժողովի արձանագրած հարցազրույցի արդյունքները.

 

5.3.1.          Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8-ի նիստի թիվ 3 արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովի անդամների կողմից գնահատումների արդյունքների հիման վրա Հանձնաժողովը որոշել է արձանագրել ամփոփման հետեւյալ արդյունքները՝

5.3.1.1.                    Արմեն Շուրայի Հարությունյան – 95,67 միավոր,

5.3.1.2.                    Արայիկ Գառնիկի Ղազարյան – 84,05 միավոր,

5.3.1.3.                     Վիգեն Վլադիմիրի Քոչարյան – 81,27 միավոր,


Comments To "Նախնական զեկույց ՄԻԵԴ " - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: