Հայտարարություն ԿԸՀ կազմավորման մասին

7 հոկտեմբերի, 2016թ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին

 

2016թ. հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի(ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործողԿԸՀ-իկազմն է: ՀայաստանիՀանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության  ապահովման առումով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:

ԿԸՀ-ի գործող ևԱզգային ժողովի կողմից ընտրված(ըստ էության՝վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. Ազգային ժողովի, 2013թ. նախագահական, 2013թ.Երևանի ավագանու և հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ և արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է:

2011-2016թթ. ընթացքում ԿԸՀ-ի գործող կազմը բազմիցս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը: Մասնավորապես՝

·         2011թ.-ից ի վեր դիտորդական առաքելությունների կողմից դիտարկված ընտրատեղամասերում չի նկատվել տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էականբարելավում, ինչը նշանակում է, որ ԿԸՀ-ի կողմից անցկացված մասնագիտական դասընթացները բավարար արդյունավետ չեն եղել: Դրա վառ վկայություն են տեղամասային հանձնաժողովների կողմից գրանցամատյանների վարման և  հանձնաժողովի հերթափոխի կարգի խախտումները, քարոզչանյութերի առկայությունը կամ կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում և միջամտությունը ընտրական գործընթացին, քվեարկության ընթացքում ընտրական օրենսգրքի խախտումները հաճախ չարձանագրելը և այդ կապակցությամբ անգործություն դրսևորելը, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թույլ տրվող խախտումները և  սխալ արդյունքներով արձանագրությունների կազմումը: Հիշյալ դրսևորումները վկայումենկամհանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակի, կամ դիտավորությամբ կատարվող կեղծիքների կամ անգործության մասին:

·         Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունները,որպես կանոն, «սրբագրված» են տեղադրվում ԿԸՀ կայքում, ինչը թույլատրված չէ օրենքով: Այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 475 տեղամասերի արձանագրությունների քաղվածքների ուսումնասիրության արդյունքում դրանցից մոտ 440-ում հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ելակետային տվյալների բացակայությունը, թվաբանական անճշտությունները, հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայությունը, տեղամասի արձանագրության և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալների միջև անհամապատասխանությունը և այլն:

·         2013-2016թթ. ընտրությունների ընթացքում դիտորդների, դիտորդական կազմակերպությունների և ընտրական գործընթացների այլ մասնակիցներիկողմից տեղամասային կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներնարդյունավետ քննության չեն ենթարկվել, քանի որ ԿԸՀ-ն, հիմնականում, ձևական  սխալներիպատճառով դիմումների և/կամ բողոքների մերժմանարգելքի անտեսմամբ, ինչպես նաև դիտորդների և ՀԿ-ների բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու պատճառաբանություններովմերժել է դիմումների հիման վրա վարչական վարույթների հարուցումը և բողոքների՝ ըստ էության և արդյունավետ քննությունը: Արդյունքում, բողոքարկման ինստիտուտը, հիմնականում ԿԸՀ-ի գործող կազմի որդեգրած աշխատաոճի պատճառով եղել է անարդյունավետ, իսկ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի օրինականության ապահովման դրական պարտավորությունը մնացել է չկատարված:Հարկ է նշելնաև,որԿԸՀ-ն ներկայացվածդիմումներովիրենհայտնիդարձածփաստերովի պաշտոնեսեփականնախաձեռնությամբերբևէվարույթչիհարուցել՝ խախտելովօրենսդրականիրպարտականությունները:

·         ԿԸՀ-ն որպեսընտրականհանձնաժողովներինկատմամբվերադասմարմիներբևէմիջոցներչիձեռնարկելստորադաս հանձնաժողովների կողմիցկատարածխախտումներնարձանագրելու և դրանցումմեղավորանձանցպատասխանատվության ենթարկելուգործընթացընախաձեռնելուուղղությամբ:

·         ԿԸՀ-ում բացակայել են մասնագիտական քննարկումները և տեսակետների մրցակցությունը՝ չնայած ըստ օրենքի տարբեր մարմինների առաջադրմամբ  հանձնաժողովի անդամները պետք է ապահովեին միմյանց հակակշռման և փոխադարձ զսպման հարցը: Բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն՝ առնվազն կասկածի տակ դնելով ԿԸՀ-ի գործող կազմի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման թերացումները, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետությունը բազմիցս և շարունակաբար մատնանշվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների կողմից: Հենց դրանցովեն պայմանավորված եղել ընտրակեղծարարության մասին շարունակական կասկածները և պնդումները, և հենց դրանք են եղել ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնները:

Այս ձախողումների վրա աչք փակելն ու ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելն առնվազն նշանակում է, որ իշխանությունը և, մասնավորապես, կողմ քվեարկած կուսակցությունները կամ պատգամավորները գոհ են ԿԸՀ-ի աշխատանքից, և ժողովրդի վստահության և լեգիտիմության խնդիրը նրանց չի հուզում, ինչն, անշուշտ, նաև զարմանալի չէ ընտրությունների արդյունքների պարբերական և համակարգվածկեղծման լույսի ներքո:

ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելը նաև նշանակում է, որ իշխանությունն անհանգիստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համար անցանկալի ելքով, և ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք գործիքների, մասնավորապես՝ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանըև համամասնական տարածքային ցուցակների կիրառմանը զուգահեռ փորձում է ամրապնդել իշխանության վերարտադրության անհրաժեշտ հենքը՝ ընտրական գործընթացներում իրեն բարեհաջող ծառայած ու հմտացած, ինչպպես նաև իրեն ձեռնտու ԿԸՀ-իկազմի միջոցով:

Ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության  բարձրացման համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և, որպես անկյունաքարային միջոց, ԿԸՀ-ի նոր կազմ, որը կլինիանկախ և ի վիճակի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ, ապահովելու ընտրական իրավունքի պատշաճ պաշտպանություն և արատավորված չի լինի ընտրակեղծարարությանը մասնակից լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներով:

 

«ԹրանսփարենսիԻնթերնեշնլհակակոռուպցիոնկենտրոն» ՀԿ

«ԻրավունքիԵվրոպամիավորում» ՀԿ

«Համագործակցությունհանունժողովրդավարության» ՀԿ

«ՀելսինկյանքաղաքացիականասամբլեայիՎանաձորիգրասենյակ» ՀԿ

«Բացհասարակությանհիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ

«Երևանիմամուլիակումբ» ՀԿ

«Ընդդեմիրավականկամայականությունների» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ

«Իրազեկքաղաքացիներիմիավորում» ՀԿ

«Հայաստանիհելսինկյանկոմիտե» ՀԿ


Comments To "Հայտարարություն ԿԸՀ կազմավորման մասին" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: