«Քաղաքացի դիտորդ»-ը ներկայացրել է 116 բողոք

 «Քաղաքացի դիտորդ»-ը, որի շրջանակներում դիտորդական առաքելություն էին իրականացնում «Թրանսփարենսի ինթերնեշնլն հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում », Գյումրու « Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հկ-ները, դիտարկել է թե' սեպտեմբերի 18-ի, թե' հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները:  

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքների (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքների (Գյումրի, Վանաձոր, Գողթ, Գառնի, Նոր Երզնկա, Արգել, Կապան, Ծաղկաշատ, Ախթալա, Լեռնապատ, Արթիկ, Վայք, Շատին, Գլաձոր, Մարտունի, Ալավերդի, Մեծ Այրում և Արևածագ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին դիտարկված 56 տեղամասերում արձանագրել են մոտ 150, ընտրախախտում, ներկայացրել 105 բողոք, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկված 122 տեղամասերում արձանագրել են մոտ 190 ընտրախախտում և ներկայացրել 116 բողոք:

2016 թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների հիման վրա նախաձեռնության ներկայացրած 116 բողոքից 6-նուղղված է թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 1-ը՝ թիվ 26 ըըհ-ին, 29՝  թիվ 27 ըըհ-ին, 3-ը՝ թիվ 29 ըըհ-ին, 11-ը՝ թիվ 30 ըըհ-ին, 7-ը` 31 ըըհ-ին, 21-ը՝ թիվ  34 ըըհ –ին, 19՝ թիվ 36 ըըհ-ին, 17-ը՝ թիվ 38 ըըհ-ին, 2-ը՝ թիվ 39 ըըհ-ին:

Հիշյալ բողոքները ուղարկել ենք թե՛ վերոնշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, թե՛ առձեռն հանձնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի վերջինս հասանելի դարձնի դրանք ըըհ-ներին (վերահասցեագրի)` հաշվի առնելով ըըհ-ների բաշխվածությունը ողջ պետության տարածքում և այն հանգամանքը, որ ըըհ-ներն առայսօր ապահովված չեն այնպիսի արագ կապի միջոցներով, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, ֆաքսը և այլն:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

                                                                                                                                      


Comments To " «Քաղաքացի դիտորդ»-ը ներկայացրել է 116 բողոք" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: