«Քաղաքացի դիտորդ»-ը ներկայացրել է 105 բողոք

2016 թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների վերաբերյալ  նախաձեռնության իրավաբանական թիմը կազմել է թվով 105 բողոք, որից 6-ը` ուղղված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 2-ը` 41 ԸԸՀ-ին, 8-ը` թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 4-ը` թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և  85-ը` 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Բողոքներից 22-ը վերաբերում են այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին, 8-ը` տեղամասում կողմնակի անձանց ներկայությանը, 3-ը` մատյանի և կնիքի` տեղամասից դուրս բերելու դեպքերին, 7-ը` ընտրողներին ուղղորդելու դեպքերին, 2-ը` ձայների հաշվարկի կարգի խախտմանը, 3-ը`հանձնաժողովի հերթափոխի խախտմանը, 5-ը` տեղամասում քարոզչություն իրականացնելուն, 21-ը` կուտակումներին, 7-ը` դիտորդների գործունեության խոչընդոտմանը, 2-ը` քվեաթերթիկների քանակի անհամապատասխանությանը, 3-ը` տեղամասից քվեաթերթիկների դուրսբերմանը, 5-ը` տեղամասի ուշ բացմանը, 6-ը` ընտրողներին օգնություն ցուցաբերելու կարգի խախտմանը, 1-ը` լցոնմանը, 1-ը` քվեարկած քվեաթերթիկների լուսանկարահանմանը: Մնացած բողոքները վերաբերում են այլ խախտումների: Այս բողոքները ուղարկել ենք վերոնշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ինչպես նաև առձեռն հանձնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նրանք հասանելի դարձնեն ԸԸՀ-ներին` հաշվի առնելով ԸԸՀ-ների բաշխվածությունը ողջ պետության տարածքում և այն հանգամանքը, որ ԸԸՀ-ներն առայսօր ապահովված չեն այնպիսի արագ կապի միջոցներով, ինչպիսիք են էլ. փոստը, ֆաքսը և այլն:

Հիշեցնենք, որ մեր նախաձեռնության 112 դիտորդներ դիտորդություն են իրականացրել  Հանրապետության 16 համայնքներում տեղակայված 57 տեղամասերում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

 

 


Comments To " «Քաղաքացի դիտորդ»-ը ներկայացրել է 105 բողոք" - 0 item(s)

Write a comment

Your Name:


Your Comment: Note: HTML is not translated!

Enter the code in the box below: